բնագիտություն

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը,դարձնելով իրեն հարմար միջավայր;
2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Պետք է հոգ տանել բնությանը,որովհետև բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները։

մայրենի

Սասունցի Դավիթ պոեմի բառարան

դյուցազուն-քաջազուն

անահ-անվախ

շըվաք-շողք

դուշման-թշնամի

եթիմ-որբ

լեղաճաք-վախեցած

մեյդան-հրապարակ

նախիր-հոտ

պախրա-եղնիկ

հալբաթ-երևի

պապանձվել-լռել

Թվարկել հերոսներին

Առյուծ Մհեր,Սասունցի Դավիթ,Մսրա Մելիք,Ձենով Օհան,Ծովինար

 

մաթեմատիկա

խնդիր 746

ա) Ինքնաթիռը քանի՞ կմ կթռչի 3 ժամում,եթե նրա թռիչքի արագությունը լինի 800կմ/ժ:

3 x 800= 2400կմ

բ) Որքան ճանապարհ կանցնի կրիան 10 րոպեում,եթե նրա շարժման արագությունը 12 մ/ր է:

12 x 10= 120մ/ր

գ) Որքան ճանապարհ անցած կլինի արբանյակը թռիչքի պահից 15 վ հետո,եթե նրա թռիչքի արագությունը 8կմ/վ է:

8 x 15=120կմ

խնդիր 747

Հաշվել մեքենայի և գնացքի 4 ժամում անցած ճանապարհները, և լրացնել աղյուսակը, եթե ավտոմեքենան այդ ժամանակահատվածում անցել է 90կմ/ժ արագգությամբ, իսկ գնացքը՝ 85կմ/ժ:

Անվանումը                ժամանակ            արագություն               ճանապարհ

Ավտոմեքենա        _4_____90կմ/ժ                    _____360կմ___________

Գնացք_              _  _   _    4_______________85կմ/ժ                ____340կմ/ժ__________

Խնդիր 748

ա) Ավտոմեքենան 90կմ/ժ արագությամբ A քաղաքից գնում է դեպի 360 կմ հեռավորության վրա գտնվող B քաղաքը: A քաղաքից դուրս գալուց 3 ժամ հետո որքա՞ն կլինի նրա հեռավորությունը B քաղաքից:

3 x 90=270

360- 270=90

Պատ. 90 կմ

բ) Հեծյալը 130մ/ր արագությամբ A վայրից գնում է նրանից 5կմ 300մ հեռավորության վրա գտնվող B վայրը: Որքա՞ն ճանապարհ կունենա նա դեռ անցնելու շարժվելուց 30 րոպե հետո:

130 x 30= 3900մ կամ 3կմ 900մ

5300մ-3900մ= 1400մ կամ 1կմ 400մ

Պատ.1կմ 400 մ

խնդիր 750

A վայրից հակադիր ուղղություններով շարժվեցին 2 մեքենա: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը շարժվելուց 2 ժամ հետո, եթե մեքենաներից մեկի արագությունը 60կմ/ժ է, մյուսինը ՝75կմ/ժ:

2 x 60 = 120

2 x 75 = 150

150-120=30

Պատ. 30 կմ

753.

ա) Հաշվել թե որքա՞ն ջուր է հոսում ծորակից 4 ժամում,գիտենալով, որ 1 ժամում հոսում է 245լ:

4 x 245= 980

բ) Եթե ծորակից 1 ժամում հոսում է 210 լ ջուր,ապա քանի՞ ժամում կլցվի 3150 լ տարողությամբ լողավազանն այդ ծորակով:

3150 : 210=15

756. Քանի՞ հավասար քանակությամբ կոնֆետ պարունակող խմբերի կարելի է բաժանել 42 կոնֆետը:

42:2,3,6,7,14 -6 խմբի

757. Արտագրիր և լրացրու բաց թողնված թվերն ու թվանշանները:

ա) 2հազ․+3հ․+1մ․=2301                  3000+100+60+5=3165

4հազ․+8հ․+3տ․+8մ․=4838        3×10000+5×10+2×1=30052

մայրենի

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

images (2)Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ ,որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

 

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_գաղտնից____________________________

__վերև___________________________

__համարձակ___________________________

__ջարդարդելով___________________________

 

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

 

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   _անվտանգ______

բ/ չարություն  _բարություն_____________

գ/ թույլ  ____ուժեղ____________

դ/  տգեղ ___սիրուն____________

 

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր-պարզ

դ/ հաստափոր-բարդ

 

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   __ծաղիկներ__________

բ/ իշխան   __իշխաններ__________

գ/ քամի   __քամիներ___________

դ/ փուշ   _փշեր_____________

 

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ / ոսկեգանգուր-գոյական-ածական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

___կուտի________________                     ________________________

__փորձում են_________                ________________________

__ամաչեց_________________                     ________________________

____նայեց________________                    ________________________

 

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա       __քամին______________

ստորոգյալ   __խաղում էր______________

 

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

—Քամին  խաղում  էր նրա  ոսկեգանգուր     մազերի հետ։————————————————————————————————————————————Բա փշերն ինչի՞  համար  են։ ————————————————————————————————————————————————————————————

 

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

ես մի մոլորակ  գիտեմ,  որտեղ  մորագույն   դեմքով  մի  մարդ  է  ապրում։

 

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    ———Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

 

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

____Այնպես ես խոսում կարծես մեծահասակ լինես:___________________________________________________________________

_______________________________________________________________________

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

—որ իրենց փշերով վախեցնեն բոլորին————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

____Շարժիչի հեղյուսը փչացել էր:______________________________________________

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ճարտարապետություն

1. Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
ստեղծման աշխատանքում։

Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից: Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր: Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը: Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ:

2. Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։
Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։

Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ:

Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետքանդակագործն էր: 10-րդ դարի սկզբին Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր: Նա մի ընդարձակ պալատ է կառուցում Աղթամարում։ Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը։ Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:

Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։ 1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումը։ Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիում։ Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն։ Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրա։

13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը։ Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր։ Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ։ Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառայիննստավայրում` Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ։ Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա` կանգնեցված նրա աշակերտների կողմից։

հայրենագիտություն

 

Հայ մշակույթի ժառանգություն

  1. Ո՞ւմ է ժողովուրդը անվանում վարպետ։
  2. Ժողովրդական ո՞ր վարպետին են անվանում բրուտ։
  3. Ի՞նչն է ամրացնում և անջրանցիկ դարձնում խեցեղենը։
  4. Զարդերից բացի ինչե՞ր էին պատրաստում ոսկերիչներն ու արծաթագործները։
  5. Բնակարանը զարդարելուց բացի ուրիշ ի՞նչ կիրառական նշանակություն են ունեցել կարպետն ու գորգը։

1) Իր գործի գիտակ և հմուտ արհեստավորին ժողովուրդը անվանում է վարպետ։ Նրանք շատ լավ են կատարում իրենց գործը, ինչպես նաև փոխանցում այն  սերնդե-սերունդ:

2)Այն վարպետը, որը աշխատում է կավով անվանում են  բրուտ։

3)Խեցեղենը ամրանում և անջրանցիկ է դառնում, երբ այն թրծում են  բարձր ջերմաստիճանում:

4)Ոսկերիչները բացի զարդերից պատրաստում են կենցաղային իրեր, եկեղեցական պարագաներ, խաչեր և այլ առարկաներ, որոնցով զարդարում են տարբեր տարածքներ։ Ձևավորումեն տներ, շինություններ, իսկ  հին ժամանակներում  զարդարել են դղյակները և ամրոցները:

5)Կարպետն ու գորգը բացի բնակարանները զարդարելուց,  հանդիսացել են նաև  ինֆորմացիայի աղբյուր և տարբեր նաշխերի փոխանցման միջոց հետագա սերունդերին։

русский язык

part-of-the-body

Глаза нужны, чтобы видеть

уши — слышать

нос — дышать

рот — кушать

зубы — кусать

язык — пробовать

губы — целовать

руки — обнимать

кисти — писать

ноги — бегать

мозг — думать

легкие — дышать