բնագիտություն

Օշինդր

Օշինդրի ցողունը ճյուղավորվող է, կանգուն կամ վեր բարձրացող, բարձրությունը՝ 20-150 սմ, թեթևակի թավոտ, ստորին մասում՝ փայտացած։ Ցողունները և տերևները գորշ արծաթավուն են և ծածկված են մանր մազմզուկներով։ Տերևները կրկնակի, եռակի փետրաբաժան են, արծաթավուն։ Ցողունի վերին մասի տերևները մանր են, հերթադիր, կանաչավուն, արմատամերձերը՝ ավելի խոշոր, մոխրագույն։

Ծաղկաբույլը ողկուզանման է կամ հուրանանման, ծաղիկները՝ երկսեռ, մանր, դեղնավուն կամ կարմրավուն՝ փոքրիկ զամբյուղներում։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը սերմիկ է։ Օշինդրի մեկ բույսը կարող է տալ 100 հազար (երբեմն՝ 150 000) սերմ։ Օշինդրն ունի յուրահատուկ սուր հոտ և դառը համ։ Օշինդրը համարվում է երկրագնդի ֆլորայի ամենադառը բույսերից մեկը։

Կիրառություն

Պատրաստուկները (մզվածք, թուրմ) օգտագործում են որպես ախորժաբեր և մարսողությունը կարգավորող, ճիճվամուղ միջոց՝ ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, նաև պոդագրայի, ֆուրունկուլի ժամանակ։ Հայկական օշինդրից պատրաստում են ավելներ։

Դեղաբույսը ցրտադիմացկուն է, չորակայուն, լուսասեր, պտղակալում է կանոնավոր։

Բժշկության մեջ

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները և ծաղկակիր գլխամասերը։ Տերևները մթերում են մինչև բույսի ծաղկելը, իսկ ծաղկաբույլերը` մինչև ծաղիկների բացվելը

3 thoughts on “բնագիտություն

  1. Ծանուցում՝ Հեռավար ուսուցման շաբաթ,մայիսի 18-22 — Անժելա Բլեյան

  2. Ծանուցում՝ Սովորողների կատարած աշխատանքները բույսերի մասին — Անժելա Բլեյան

  3. Ծանուցում՝ Սովորողների կատարած աշխատանքները բույսերի մասին — Անժելա Բլեյան

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s