երգեցողություն

Քամանչա

Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր: Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով: «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական: 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները: Սովորաբար այդպես է լինում, որ գրավյալների մշակույթը գերազանցում է գրավողների մշակույթին: Այսպիսով, արաբներն ազդեցություն ունեցան միայն մի շարք նվագարանների անվանափոխության գործում: Օրինակ ջնարը կամ վինը հնագույն ժամանակներից հայտնի էր Հայաստանում և ուներ լայն գործածություն: Այդ մասին հիշատակություն կա նաև Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ: Անցնելով պատմական ճանապարհ, ջնարն անվանափոխվեց՝ ստանալով «սազ» անունը, որով էլ հասավ մեր օրերը: «Քամանչա» բառը թարգմանաբար նշանակում է քնար՝ ոտքի վրա: Մի կողմ թողնելով գործիքի ծագումնաբանության խնդիրը, առավել կարևոր է, թե տվյալ նվագարանն ինչ ինքնատիպ բովանդակություն և զարգացում է ունեցել որևէ ժողովրդի մշակութային կյանքում, և թե ինչպես է զարգացրել այն տվյալ ժողովուրդը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s