հայրենագիտություն

Հայոց պատմության ոսկեդար

  • Ինչու՞ են 5֊րդ դարն անվանում Ոսկեդար։

5-րդ դարն անվանում են Ոսկեդար, քանի որ հենց այս դարում տեղի ունեցավ հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող հայոց գրերի գյուտը։

  • Տեղեկություններ գրի՛ր Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մասին։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ-ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Նա ազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն, վրացերեն լեզուներին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթև կաթողիկոսին ու Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականացնել այբուբենի ստեղծման կարևոր գործը։ Այդ այբուբենն այնքան կատարյալ է, որ մենք` հայերս, գործածում ենք մինչև օրս։

Սահակ Պարթևը սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, նա Ներսես Մեծի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում։ Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից (389 թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։ Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։

  • Ձեր կարծիքով՝ ինչու՞ է ժողովրդին անհրաժեշտ սեփական գիր ունենալը։

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր և նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայման է։ Գրի ﬕջոցով են ստեղծվում, պահպանվում ու 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s