- Ինչու՞ է մայիսի 28-ը մեզ համար տոնական օր։
Որովհետև 1918թ մաայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի 1-ին հանրապետությունը։
- Խորհրդային Հայաստանը ԽՍՀՄ կազմում ընդգրկված 15 հանրապետություններից մեկն էր։ Արդյոք դա նշանակու՞մ է, որ Հայաստանն ինքնուրույն պետություն էր։
Ինքնուրույն որպես անկախ պետություն ոչ, ինքնուրույն որպես ինքնավար՝ այո։
- 1991 թ. տեղի ունեցած ո՞ր իրադարձությամբ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։
1991 թ. սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած հանրաքվեի միջոցով՝ ժողովրդի կամքի արտահայտմամբ կրկին հաստատվեց Հայաստանի անկախությունը։
- Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները։
Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանշաներից են Եռագույն դրոշը, Զինանշանը, Օրհներգը և Ազգային արժույթը՝ դրամ։