Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝
Օրհներգությո՜ւն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։
Բառարան
կայլակի-կհոսի
թող ըլլա-թող լինի
ցորյանի-ցորենի
աղուն-աղալու համար պատրաստված հացահատիկ
Առաջադրանքներ
1․ Այս բառերն էլ ի՛նքդ բառարանի օգնությամբ բացատրի՛ր․
Ակոս, կոչնակ, գյուղակ, բերրիություն, ցող, օրհներգություն, գերանդի, ամբար, բերկրություն, հորդել։
Ակոս – Հրազենի փողի ներքին պատի պարուրաձև փորվածք
Կոչնակ – Դռան ամրացրած զանգ
Գյուղակ – Փոքրիկ գյուղ
Բերրիություն – Բերրի լինելը
Ցող – Բարակ մանր անձրև
Օրհներգություն – Օրհներգը որպես գրականության և արվեստի ժանր
Գերանդի – Երկար կոթի վրա ամրացվող սուր՝ խոտ և հացաբույսեր հնձելու համար
Ամբար – Շտեմարան
Բերկրություն – Բերկրելը
Հորդել – Հոսեցնել
2․ Չորսից վեց նախադասությամբ արձակ փոխադրի՛ր բանաստեղծությունը։
Աշխարհի արևելյան կողմում խաղաղություն լինի, պատերազմներ չլինեն, որ յուրաքանչյուր փոքր գյուղում հնչեն եկեղեցական զանգերը և օրհնություն լցվի ամենուր։ Արևմտյան կողմում աշխարհի խաղաղ ու ջերմ արև լինի, որ հասքը հասնի ու դռնա ոսկե գույն, ծախկունքն և խոտը շատ լինի, որ հոտը միշտ արածի։ Հյուսիսային կողմում աշխահի դաշտերն առատ ցորենի բերքով լցվեն, որ ամբարները լեցուն լինեն հացահատիկով։ Հարավում պտուղները շատ լինեն, փեթակները մեղրով լի լինեն, առատ բերքից գինու բաժակներից թափվի գինին։ Հարսները թող համեղ հաց թխեն, որ սիրով լի լինի աշխարհը։
3․ .Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում:
Քնարական հերոսը ուզում է, որ աշխարհը լինի խաղաղ, առատ ու սիրով լի։
4․ Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (կպակասեցնեիր):
Համամիտ եմ հեղինակի հետ ուղղակի կուզենաի, որ աշխարհի բոլոր ազգերը իրար հետ ապրեն սիրով։
5. Մաղթանքներից մեկն ընտրի՛ր որպես վերնագիր. պատճառաբանի՛ր ընտրությունդ:
<<Պայծառ ապագա>> Եթե ամեն ինչ հեղինակի ուզածով լինի, ապագան իրոք պայծառ կլինի։
6․ Անգի՛ր սովորիր բանաստեղծությունը և տեսանյութ կամ ձայնանյութ պատրաստի՛ր։