Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:
Առաջին հերթին որպեսզի ճանաչենք ինքներս մեզ, մեր արքաներին, որոնց շնորհիվ մենք դեռ ունենք պետություն։ Ես կարծում եմ, որ Հայոց պատմությունը առարկաներից բոլորից ամենակարևորն է ու ամենահետաքրքիրը։
- .Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:
Ուրարտու ֊ այսպես անվանում էին ասրիները, Վանի թագավորություն, Արարատի թագավորություն, Բիայնիլի։
Հզոր արքաներից էին Սարդուրի Ա֊ն, Մենուան, Արգիշտին։ Սարդուրին, օրինակ կառուցեց Տուշպա֊ Վան մայրաքաղաքը։ Արգիշտին կառուցեց Էրեբունին, որը մինչև հիմա մեր մայրաքաղաքն է։ Նա ասորիների հետ պատերազմում հաղթանակներ ունեցավ։ Թագավորությունը աստիճանաբար թուլացավ, Ասորեստանը ավելի հզորացավ։
- Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:
Երվանդ Սակավակյացը, որը Պարույր Սկայորդու ազգականն էր։ Այս Պարույրը, մանալով Մարասանի հետ կործանեց Ասորեստանը։
Մովսես Խորենացին Տիգրան Երվանդյանի մասին.
Անցնենք այսուհետև գրելու Տիգրանի և նրա գործերի մասին: Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորն և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ: …և մեր բնակության սահմաններն ընդարձակելով հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը. ….Եվ ո՞ր իսկական մարդը, որ համակրում է արիական բարքի և խոհականության, չի զվարճանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա մնան մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն՝ մեր ազգը բարձրացրեց….
Երվանդյան Տիգրանը, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր. որի մասին մեր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարմնի ցանկությունների մեջ էլ չափավոր է եղել, մեծիմաստ և պերճախոս և լի բոլոր հատկություններով, որ պիտանի են մարդուն: … Նա ամեն բանի մեջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով՝ ամեն մեկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես ամենքի վրա տարածել իր խնամքի զգեստը: Մովսես Խորենացի «Պատմություն Հայոց»։
- Ք.Ա. II դարում Հայաստանում հաստատվում է նոր թագավորական հարստություն: Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:
Արտաշեսյանների արքայատոհմը։ Հիմնադիր արքան էր Արտաշես Ա֊ ն։ Արտաշես Ա֊ն կառուցեց Արտաշատ մայրաքաղաքը, հայկական ամուր թագավորություն ստեղծեց։
Սակայն նրան գերազանցեց թոռը֊ Տիգրան երկրորդը, կամ Տիգրան Մեծը։ Տիգրան Մեծը Ծոփքը միացրեց Մեծ Հայքին։ Հաղթեց պարթևներին։ Հայաստանը նրա օրոք կայսրություն էր, հզոր ու ծովից ծով։ Նա կրում էր «արքայից արքա» տիտղոս։
Ես կարծում եմ, որ Հռոմն ու Պարսկաստանը ավելի հզորացան, իսկ Տիգրան 4-րդը զավակ չի ունենում և այսպիսով ավարտվում է Արտաշեսյանների արքայատոհմը։
- Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:
- և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով:
Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:
Առասպելների մեծ մասը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ։ Ինձ դուր է եկել Տորք Անգեղի մասին առասպելը Արտաշես և Սաթենիկ։
5.Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:
Բոլորն էլ շատ հետաքրքիր էին։ Ինձ հետաքրքրեց շումերների մասին դասը, հին Հռոմի մասին։
Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում
.ամենադուր եկած թեման
Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Ինձ շատ հետաքրքրեց Գրիգորի պատմությունը, որ նա հայ արքա Խոսրովին սպանող Անակի որդին էր։ Ինձ հետաքրքրեց հին Աստվածների մասին դասը ու ամեն ինչ հետաքրքրեց։
.քո նոր բացահայտումները
Ես բացահայտել եմ, թե ինչպիսին են եղել Վանի թագավորության և Արտաշեսյանների թագերը, զգեստները։
.ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել
Ես կցանկանայի ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը։