Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը` դեղին, սպիտակ, երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը, և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա լեզուները հանում:

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում:

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա:

Մանաս` ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեիր՞, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում՜։

Դավոյենց Առաքելը եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին, արածում և մտքում դրեց ձորակում ամարաթ կառուցել

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում ուստան էլ տաշած քարերն էր շարում

Առաքելը գյուղում չէր վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին հերսոտեց և սրտում զայրույթը պահեց որ առավոտյան Մանասի երեսով տա կռիվ անի Օրանջիայի համար

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի  որ զոռ ես անում ասաց Մանասը Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել

Մանաս իմացիր առաջդ ով ա կանգնած ես Դավոյենց Առաքելն եմ բա դու ում լակոտն ես

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով իրար անցան աղմուկ աղաղակ եղավ Մանասին արնաթաթախ տուն տարան

Առաքելն էլ նայեց հեռացողներին պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն

1.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների (օրինակ ՝ հրաշամանուկ- հրաշ-ա-մանուկ) և պարզի՛ր, թե բառաշարքերից յուրաքանչյուրն ի՞նչ ընդհանրությամբ է կազմված:
ա) Սահմանադիր-սահման-ա-դիր, զմրուխտափայլ-զմրուխտ-ա-փայլ, կանխավճար-կանխ-ա-վճար, սնափառ-սին-ա-փառ, բաղաձայն-բաղ-ա-ձայն, պարտատեր-պարտք-ա-տեր, կենսախինդ-կենս-ա-խինդ, ջրամուկ-ջուր-ա-մուկ,արևամանուկ-արև-ա-մանուկ, ձեռագործ-ձեռք-ա-գործ, նորամուտ-նոր-ա-մուտ:
բ) Կենարար-կեն-արար, կենսուրախ-կենս-ուրախ, զուգընթաց-զուգ-ընթացք, ջրկիր-ջուր-իկ, ջրհեղեղ-ջուր-հեղեղ, բանբեր-բան-բեր, քարտաշ-քար-տաշ, տնպահ-տուն-պահ, լուսնկա-լուս-ն-կա, մթնկա-մութ-ն-կա, ձնծաղիկ-ձն-ծաղիկ, ռնգեղջյուր-ռնգ-եղջյուր, քարափ-քար-ափ, մոլեռանդ-մոլ-եռանդ, հրձիգ-հր-ձիգ, քարտաշ, ակնհայտ-ակն-հայտ:

2.Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի՛ր շարքում օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Արևմուտք, նեղսիրտ, գունաթափ, ձկնկիթ, ձեռնպահ:

բ) Ծալապակաս, չարագործ, գործակից, տառակեր, գետաբերան:

3. Ժխտական ապ, դժ, տ, ածանցներով կազմի՛ր տրված բառերի հոմանիշները:
Անգույն-դժգույն, անբախտ-դժբախտ, անգետ-տգետ, անշնորք-ապաշնորհ, անարդյունք-ապարդյուն, անօրեն-ապօրինի, անձև-տձև:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s