Ֆիզիկա

Քննարկվող հարցեր

1.Ի՞նչ է բնությունը

Բննությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն․ջուր ,հող ,մոլորակ,մարդ և ամեն ինչ։

2.Ի՞նչ է բնության երևույթը

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները անվանում են բնության երևույթներ։

3. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը (մ.թ.ա IV դար) գրել է «ֆիզիկա» գիրքը («ֆիզիկա» բառն առաջացել է հուներեն «ֆյուզիս»՝ բնություն բառից)։

4.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

5.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Ջուրը սառելը, ապակու կոտրվելը,մագնիսի ձգելը

6.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, մկջուկային երևույթներ:

7.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Մեզ շրջապատող բոլոր առարկաները մարմիններ են։ Օրինակ՝սեղան, ծառ, քար, գրիչ, լուսին

8.Ի՞նչ է նյութը:Բերեք օրինակներ:

Ինչից, որ մարմինը պատրաստված է դա էլ կոչվում է նյութ։Օրինակ՝պլասմասե, ռետինե, ապակե, երկաթե և այլն

9.Ի՞նչ է մատերիան

Ֆիզիկական մարմինները գիտության մեջ անվանում են մատերիա։

10.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

 գիտելիքներ ենք ձեռք բերում փորձերով և դիտումներով։

11.Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձերը կատարվում են լաբարատորիայում հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։

12.Ի՞նչ է վարկածը

Վարկածը ենթադրություն է։

13.Ի՞նչ է օրենքը

 Օրենքներ բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները։

14.Ի՞ն է  ֆիզիկական տեսությունը

Ֆիզիկական տեսությունը և բացահայտում է հայտնի երևույթները,և կանխատեսում է նոր, դեռևս անհայտ երևույթները

15.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Բացահայտել բնության երևույթները։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12: «ֆիզիկոսների մասին:Հայ ֆիզիկոսներ»՝Էջ8-ից 10-ում ,ընտրել որևէ ֆիզիկոսի ևնրա մասին հետաքրքրի փաստեր հավաքե,պատրաստեք նյութ դրեք բլոգում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s