Սև ու սպիտակ կեղծ ու շիտակ

Սև ու սպիտակ-կարծես թե սովորական երկու գույն։

Սպիտակ կողմում բարիությունն է,հոգատարությունը,գթասրտությունը և ընկերությունը։Իսկ սև կողմում՝չարությունն է,ագրեսիան,ագահությունը,թշնամությունը: Ցավոք սրտի մեր օրերում սև գույնը սկսել է գերակշռող: Ապրցինք երկու պատերազմ։Զոհվեցին հազարավոր երիտասարդ զինվորներ։Ապրեցինք COVID-19 ժամանակաշրջանը։Մարդիկ դարձան մի տեսակ չարացած և անտարբեր: Անտարբեր են անգամ բնության հանդեպ: Սկսել են աղտոտել մեր երկիրը , չհասկանալով ինչի կարող է դա վերածվել։Հազարավոր կենդանիներ հայտնվում են Կարմիր գրքում մարդկանց անհոգատարության պատճառով: Կան նաև մարդիկ,որոնք ընտրում են սպիտակ կողմը, բայց ժամանակ անց տեղափոխվում են սև կողմ։Մարդիկ օրեցօր դառնում են դաժան և դաժան։Բայց ես հավատում եմ,որ սպիտակը շուտով կհաղթահարի սև կողմին, և նորից կտիրի խաղաղություն։Վստահ եմ՝բոլորդ էլ տեսած կլինեք, թե ինչպես են ավտոմեքենաներից մարդիկ հազարավոր աղբ թափում: Շուտով ,եթե այպես շարունակվի ,ապա մեր երկիրը կվերածվի մեծ աղբանոցի։ Այդ ամենի պատճառով շուտով կսկսեն վերանալ բույսերը,մրգերը և բանջարեղենները։Ուստի ամեն մեկս մեզ շրջապատող սևը պետք է փոխենք սպիտակի։

Advertisement

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s