բնագիտություն

ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԴԵՐԸ

Մշակաբույսերից կայուն և բարձր բերք ստանալու համար կարևորագույն նշանակություն ունի պարարտանյութերի ճիշտ կիրառումը: Դրա համար հաշվի է առնվում մշակաբույսի պահանջը սննդանյութերի նկատմամբ, հողի և օգտագործվող պարարտանյութերի հատկությունները: 

Գոմաղբ` հիմնական օրգանական պարարտանյութն է, որից ստանում են, կոմպոստներ, կենսահումուս: Գոմաղբը իր մեջ պարունակում է բույսերի սննդառության համար անհրաժեշտ բոլոր տարրերը: Գոմաղբով պարարտացված դաշտերում բարելավում է հողի միկրոֆլորան, բարձրանում է ոչ միայն տվյալ տարվա բերքը, այլև լավ պայմաններն են ստեղծվում հաջորդ տարիների ցանված բույսերի համար: Գոմաղբը դարսելուց առաջ հատակին պետք է փռել 20-25 սմ շերտով տորֆ կամ մանրացված ծղոտ: Այս ձևով պատրաստված գոմաղբի կույտը  հարկավոր է ծածկել տորֆով կամ ծղոտով ապա հողով և պահել մինչև հասունանալը: Գոմաղբը համարվում է հասունացած, երբ նրա մեջ  կերի կոշտ մնացորդներ քայքայված են, իսկ գոմաղբը մուգ գորշ գույն է ստանում:
Գոմաղբակույտում հասունացած գոմաղբը դաշտ են տեղափոխում աշնանը կամ գարնան խոր վարի ժամանակ, հավասարապես ցրում են դաշտի մակերեսին և նույն օրը վարածածկում: Գոմաղբի պարարտացման նորման կախված է հողի կառուցվածքից և մշակվող բույսի առանձնահատկություններից:

Հարցեր

  1. Ի՞նչ է պարարտանյութը:
  2. Պարարտանյութեր են կոչվում այն նյութերը, որոնք բարելավում են հողի հատկությունները և բույսերի սննդառության պայմանները: 
  3. Թվարկե՞ք  պարարտանյութերի տեսակները, ի՞նչ կարող եք ավելացնել:
  4. Պարարտանյութերը ըստ տեսակի բաժանվում են երեք հիմնական խմբերի:
    1.  Օրգանական` գոմաղբ:

    2. Հանքային:

    3. Բակտերիոլոգիական:

  5. Ի՞նչ ազդեցություն է ունենում պարարտանյութը բույսերի վրա:
  6. Դրանց չափավոր և ճիշտ օգտագործելու դեպքում բարելավում է բուսական մթերքների որակը, նրանցում ավելանում է սպիտակուցների, օսլայի, շաքարի, ճարպերի, մոխրային ու արոմատիկ նյութերի քանակը:

 

բնագիտություն

ՍՊԻՏԱԿ ԱՐԱԳԻԼ

 

Սպիտակ արագիլը երկար վզով, կարմիր երկար կտուցով և ոտքերով, սև ու սպիտակ գունավորմամբ թռչուն է: Գլխի, վզի և մարմնի սպիտակ գունավորումը առավել ցայտուն է դառնում ի հակադրություն թևերի սև`կարմիր և կանաչ երանգներով փետրավորմանը: Արագիլի շագանակագույն աչքերը երիզվում են սև գույնի ակնօղակով:

Արագիլներին շատ հեշտ է նկատել իրենց բնորոշ ձայների շնորհիվ`նրանք միաժամանակ կտկտացնում են իրենց կտուցներով: Տպավորություն է ստեղծվում, որ երկու հաստ փայտերով իրար են հարվածում: Արագիլների ձայնալարերը լավ չեն զարգացած, ահա թե ինչու են նրանք միմյանց հետ շփվում կտուցները կտկտացնելով:

Արագիլներին շատ հեշտ է տեսնել բների վրա: Չնայած, որ շատ հաճախ նրաց կարելի է հանդիպել խոնավ և թարմ հնձված դաշտերում:
Այս թռչունների բները շատ մեծ են: Նրանք իրենց բները կառուցում են գետնից շատ բարձր` հաճախ էլեկտրասյուների կամ տների կտուրների վրա, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի շրջակայքը:

Հայաստանում արագիլները հանդիպում են փետրվարի սկզբերից մինչև նոյեմբերի կեսերը: Սակայն արագիլների մի մեծ խումբ չի հեռանում Հայաստանից և նրանց կարելի է տեսնել Արարատյան դաշտավայրում անգամ ձմռանը:

Ինչպե՞ս տարբերել
Արտաքինից դժվար է էգին արուից տարբերել, չնայած որ արուն իր չափերով ավելի մեծ է էգից: Ձագերը իրենց ծնողներից տարբեվում են դեռևս սև (մուգ) ոտքերով և կտուցով, որոնք հասունանալուն հետ մեկտեղ կարմրում են:

Ինչո՞վ են նրանք սնվում
Արագիլները հիմնականում սնվում են միջատներով (մորեխ, թիթեռ), ձկներով, գորտերով և սողուններով, այդ թվում` օձերով և մողեսներով:

 

.toc_stork12.gif

բնագիտություն

Մարդու ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

Ապրելով և աշխատելով բնության մեջ՝ մարդն էլ անխուսափելիորեն ներգործում է բնության վրա և փոփոխում այն: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Հսկայական հողատարածքներ հազարամյակներ շարունակ մշակվել են մարդու կողմից, յուրացվել են նոր տարածություններ: Կառուցվել են խոշոր քաղաքներ, մեծ ջրամբարներ, ինչի արդյունքում հսկայական տարածքներ անցել են ջրի տակ: Մարդը երկրի ընդերքից այնքան օգտակար հանածոներ է արդյունահանել, որ դրա արդյունքում անգամ լեռներ են հողին հավասարվել: Այսօր արդեն մեր երկրագնդի վրա շատ քիչ տարածքներ կան, որոնց մարդու ձեռքը չի դիպել: Այս գործընթացը շարունակվում է, այսինքն՝ մարդը շարունակում Է վերափոխել բնությունը: Այդ փոփոխությունները շատ հաճախ բնական միջավայրի համար կործանարար են, քանի որ բնությունը չի հասցնում վերականգնել իր հարստություններն այն արագությամբ, ինչ չափով, որ մարդը օգտագործում է դրանք: Մարդկությունը գիտակցում է բնությանը հասցրած  վնասների հետևանքները: Բայց այդուհանդերձ, մարդն անընդհատ շարունակում է վերափոխել բնությունը՝ դրանով նաև շարունակելով իր վնասակար գործունեությունը: Ինչո՞ւ: Նախ՝ տարեցտարի ավելանում է երկրագնդի բնակչության թիվը, հետևաբար մեծանում են նաև նրա պահանջմունքները: Դա իր հերթին պահանջում է բնությունից ավելի շատ հարստություններ վերցնել: Բացի այդ, մեծ թափով զարգանում, հզորանում և կատարելագործվում են այն մեքենաներն ու սարքավորումները, որոնցով մարդը կորզում է բնության հարստությունները: Ստացվում է, որ մարդը հայտնվել է մի յուրօրինակ կախարդական շրջանի մեջ: Մի կողմից նա չի կարող չօգտագործել բնության հարստությունները, մյուս կողմից՝ վնասում է բնությանը՝ գիտակցելով դրա հետևանքները:
Այսպես, օրինակ՝ մարդու համար կարևոր նշանակություն ունի բնափայտը: Փայտից նա պատրաստում է տարբեր իրեր, օգտագործում է դրանք շինարարության մեջ, ստանում է թուղթ և այլն: Այդ նպատակով ամեն տարի հարյուր հազարավոր հեկտար անտառներ են հատվում: Դրա հետևանքով ոչնչանում են նաև հատվող ծառերի կողքին աճող բույսերը և կենդանիների բնակատեղիները: Անտառների կրճատման հետևանքով նվազում են թթվածին արտադրող և օդը մաքուր պահող բուսածածկ տարածքները, դրա հետևանքով էլ քամին, անձրևը քշում-տանում են հողը: Փաստորեն ստացվում է, որ մարդը իր կարիքների համար հատում է անտառը, բայց գիտակցում է, որ դրանով անդառնալի հարված է հասցնում ինչպես բնությանը, այնպես էլ սեփական առողջությանը, որովհետև անտառները թթվածին արտադրող բնական գործարաններ են: Դրանց պատկերավոր անվանում են նաև երկրագնդի թոքեր:
Այսպիսով՝ մարդը չի կարող խուսափել բնական միջավայրը փոփոխելուց, բանի որ դրանով է բավարարում իր պահանջմունքները, բայց և պարտավոր է հնարավորինս վերականգնել բնությանը իր պատճառած վնասները: Պետք է միշտ հիշել, որ բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ինչո՞ւ է մարդը վերափոխում բնությունը:

Մարդը վերափոխում է բնությունը,դարձնելով իրեն հարմար միջավայր;
2. Ինչո՞ւ Է անհրաժեշտ հոգատարություն ցուցաբերել բնության նկատմամբ: Դու ինչպե՞ս ես հոգ տանում բնության պահպանության համար:

Պետք է հոգ տանել բնությանը,որովհետև բնության բարիքներից օգտվելու են նաև հաջորդ սերունդները։

սնկեր

1.Ի՞նչ գիտեք սնկերի և ծառերի փոխադարձ կապի մասին:

Սնկերը աճում են և ծառերի տակ և ծառերի վրա։ Մեկ մյուսի վրա ազդելով աճում և զարգանում են։

2.Ի՞նչ գիտեք սնկերի մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:

Սնկերը մարմինը թելերից է։ Սնկերի գիտությունը կոչվում է սնկաբանություն։ Սնկերը լինում են ուտելու և թունավոր, նաև լինում են սնկեր, որը առաջացնում է հիվանդություն։Գլխիկավոր սնկերի թվում են ուտելու և դրանցից են սպիտակ սունկը, յուղասունկը, կեչասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը։

3.Որո՞նք են ուտելի սնկերը: Իսկ որո՞նք են թունավոր:

Թունավոր սնկեր – Կանոցիբե, որն ունի կոնաձև գլխարկ և մահաբեր թունավոր սունկ է։

Դժգույն ճանճասպանը գեղեցիկ սպիտակ սունկ է և թունավոր է սնկի գլուխը։

Գալերինան պարունակում է թույն,որը արագ ոչնչացնում է լյարդի , երիկամների, կենտրոնական նյարդային համակարգի բջիջները։

Մորկեղասունկի գլխարկը հիշեցնում է գլխուղեղ և շատ նման է ուտելի մորկեղասնկի։

Գարշահոտ ճանճասպանը՝ սպիտակ օվալաձև սունկն է և սա աշխահում ամենատարածված թունավոր սնկերից մեկն է, որը պարունակում է ամատոքսիններ, որը հանգեցնում է մահվան։

Ուտելու սնկեր – սպիտակ սունկը, յուղասունկը, կեչասունկը, շամպինիոնը, աղվեսասունկը։

սնկեր

Շեկլիկ
Շամպինյոն
Դժգույն գարշասունկ
Յուղասունկ
Մամռասունկ
Կոճղասունկ
Սպիտակ սունկ
Անձրևասունկ
Գոմաղբասունկ
Պղպեղասունկ
Աղվեսասունկ
Կաղամախասունկ
Ալիքասունկ
Սնկերը ստորակարգ կորիզավոր (էուկարիոտ) օրգանիզմների առանձին թագավորություն են: Զուգակցում են ինչպես բույսերի՝ անշարժություն, գագաթնային աճ, բջջապատի առկայություն, այնպես էլ կենդանիների՝ տարասուն նյութափոխանակություն,  խիտինի առկայություն, միզանյութի առաջացում և այլ հատկանիշներ:
Տարբերում են սնկերի 3 բաժին՝ իսկական սնկեր, օոմիցետներ և լորձնասնկեր, իսկական սնկերի 5 դաս՝ խիտրիդիոմիցետներ, էնտոմիցետներ, ասկոմիցետներ, բազիդիոմիցետներ և անկատար սնկեր:
Հայտնի է սնկերի ավելի քան 100 հզ. տեսակ` տարածված առավելապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, ՀՀ-ում` մոտ 4200 տեսակ: Ըստ վեգետատիվ մարմնի կառուցվածքի՝ տարբերում են ստորակարգ (մերկ պլազմային զանգվածի` ռիզոմիցելիումի ոչ բջջային կառուցվածք ունեցող սնկամարմնի ձևով) և բարձրակարգ (բջջային միցելիում) սնկեր:
Տարբերում են վայրի սնկերի 3 խումբ՝ խողովակավոր (սպիտակ սունկ, կեչասունկ, կաղամախասունկ, յուղասունկ, մամռասունկ), թիթեղավոր (շեկլիկ, աղվեսասունկ, խոնավասունկ, կոճղասունկ, շամպինյոն, ալիքասունկ, կաթնասունկ, ցլասունկ), պարկավոր (մորխ, ոլորքագլուխ, գետնասունկ): 
Կենսագործունեության ընթացքում սնկամարմինն ընդունակ է ձևափոխվելով առաջացնել տարբեր գործառույթներ (փոխադրող, անբարենպաստ պայմաններում գոյատևմանը նպաստող) կատարող գոյացություններ (քլամիդոսպորներ, միցելիումային ձգաններ, ռիզոմորֆներ, սկլերոցիումներ):
Սնկերը բազմանում են վեգետատիվ, անսեռ և սեռական ճանապարհով: Վեգետատիվ բազմացումը կատարվում է սնկամարմնի կտորների կամ սնկամարմնից առաջացած գոյացությունների առանձին բջիջների՝ սպորների, և բողբոջման (օրինակ՝ խմորասնկերի) միջոցով: Անսեռ բազմացումը տեղի է ունենում սնկամարմնի առանձնացած հատուկ ճյուղերի (սպորանգիակիրների և կոնիդիակիրների) վրա՝ անսեռ ճանապարհով առաջացող սպորներով: Սեռական բազմացումն իրականանում է արական ու իգական սեռական բջիջների միաձուլման շնորհիվ առաջացող սպորների միջոցով և տարբեր կարգաբանական խմբերում տեղի է ունենում տարբեր եղանակներով: 
Սնկերն օդակյաց են, աճման լավագույն ջերմաստիճանը 20–25օC է: Սնկերը տարածված են հողում, ջրավազաններում, բուսական ու կենդանական ծագում ունեցող մնացորդների, սննդամթերքի, արդյունաբերական հումքի և արտադրանքի վրա: 
Ըստ բնական միջավայրի ու բնակեցման հիմնանյութի՝ տարբերում են սնկերի հետևյալ էկոլոգիական խմբերը՝ հողային (մասնակցում են օրգանական մնացորդների քայքայման, հումուսի առաջացման շարժընթացներին), ջրային, օդային, ֆիտոպաթոգեն, գիշատիչ, արդյունաբերական ապրանքները փչացնող, կենդանիների և մարդու զանազան հիվանդություններ (գոնջ, խուզող որքին, տարբեր սնկախտեր) հարուցողներ և այլն: 
 
Թունավոր սնկեր
Սրանք թունավոր նյութեր պարունակող և մարդու թունավորումներ առաջացնող սնկերն են: Սակայն դրանց մեջ կան պայմանական ուտելի սնկեր (օրինակ՝ մորխերը, կաթնասնկերը), որոնց թունավոր հատկությունները համապատասխան մշակումից հետո վերանում են: 
Կենցաղում սնկերի թունավորությունը որոշելու գրեթե բոլոր նշաններն ու եղանակները (կտրելիս սպիտակ կամ կաթնանման հյութի առկայությունը, երկնագույն գունավորումը, կծու կամ տհաճ համը, սնկի եփուկում արծաթի գդալի կամ գլուխ սոխի, սխտորի սևանալը) հուսալի չեն: Միակ հուսալի միջոցը ուտելի և թունավոր սնկերի հատկությունները ճիշտ իմանալն է: 
Սնկերով թունավորման ախտանշաններ (որովայնի շրջանում հանկարծակի ցավեր, սրտխառնոց, փսխում, ուժեղ լուծ, ընդհանուր թուլություն, մարմնի ջերմաստիճանի նվազում) ի հայտ գալիս տուժածին պետք է փսխեցնել (շատ հեղուկներ խմեցնել), տալ լուծողական և անմիջապես դիմել բժշկական օգնության:
 
Սնկերի կիրառությունը և սունկը 
որպես սննդամթերք
Ցածրակարգ սնկերի կիրառությունը կենցաղում վաղ ժամանակների պատմություն ունի: Խմորասնկերը, օրինակ, դեռևս վաղ անցյալում օգտագործվել են գինեգործության և հացաթխման մեջ: Պանրի տարբեր տեսակների ստացման համար կիրառվել են վրձնասնկերի առանձին տեսակներ: Վերջին ժամանակներս այդ սնկերի օգտագործման ոլորտներն անհամեմատ ընդլայնվել են. էական հաջողությունների է հասել սնկերից հակաբիոտիկների, վիտամինների, ֆերմենտների, տարբեր օրգանական թթուների և այլ նյութերի ստացումը:
Սնկերի մեծ մասն ուտելի է, կան նաև ոչ ուտելի սնկեր: Դրանցից են կեղծ անձրևասունկը և լեղասունկը, որոնք թունավոր չեն, սակայն ունեն տհաճ համ ու հոտ, որոնք պահպանվում են նույնիսկ երկարատև մշակումից հետո:
Բարձրակարգ սնկերը սննդում լայնորեն օգտագործվող բնական բարձրորակ սննդամթերք են: Բազմաթիվ վայրի  և մշակովի սնկերի պտղամարմինն օգտագործվում է սննդի մեջ:
Սնկերի սննդարար արժեքը պայմանավորված է նրանց ինքնատիպ քիմիական բաղադրությամբ. պարունակում են բուսական և կենդանական մթերքներին բնորոշ հատկություններով նյութեր: Սնկերի պտղամարմիններում շատ են սպիտակուցները (հատկապես՝ գետնասնկում և սպիտակ սնկում, ավելի քիչ՝ կեչասնկում ու կաղամախասնկում), ճարպերը և ածխաջրերը, նաև` կենսաբանորեն կարևոր այլ նյութեր (ազատ ամինաթթուներ, ֆունգին և այլն), որոնք ստամոքսահյութի արտադրման ակտիվ խթանիչներ են: 
Սննդային արժեքայնությամբ տարբերում են սնկերի 4 խումբ. 1-ին խմբում ամենաարժեքավոր տեսակներն են սպիտակ սունկը, կաթնասունկը, կոճղասունկը, շեկլիկը, 2-րդում՝ միջին որակի սնկերը՝ կեչասունկը, կաղամախասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, շամպինյոնը, ալիքասունկը, 3-րդում՝ մամռասունկը, սև կաթնասունկը, ցլասունկը, խոնավասունկը, 4-րդում՝ քիչ արժեքավոր սնկերը՝ ճռճռուկը, գոմաղբասունկը, կծվասունկը և այլն:
Սննդարարության հետ միասին, ուտելի սնկերն արագ են աճում, հաճախ՝ մեծ քանակությամբ, դրանցից պատրաստված պահածոները երկար են պահպանվում: Սակայն հարկավոր է զգույշ լինել, քանի որ սնկերում պարունակվող մեծ քանակությամբ թաղանթանյութը ոչ միայն դժվար է յուրացվում, այլև նվազեցնում է մյուս սննդանյութերի յուրացումը: 
ՀՀ-ում տարածված ուտելի սնկերից սննդում քիչ տեսակներ են օգտագործում, ինչը  բացատրվում է հիմնականում ժողովրդական սովորություններով: Ընդ որում` յուրաքանչյուր բնակավայրում հավաքում են սնկի խիստ որոշակի տեսակներ: 
Կա նաև տներում աճեցվող թեյի սունկ (ճապոնական, հնդկական և այլն), որից ստացված թթվահամ ու թույլ գազով ըմպելիքը հագեցնում է ծարավը և բարելավում մարսողությունը:
Թունավոր սնկեր
Ոլորքագլուխ
Կարմիր ճանճասպան 
Դժգույն ճանճասպան
Կեղծ կոճղասունկ
Դժգույն գարշասունկ