1. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ում անվան փոխարեն են դրվում դրանք:
Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:(Զինվոր) Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:(Որսորդ) Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:(Գիտնական) Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:(Անծանոթ) Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:(Հետախույզ)
2.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ում անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`
Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:
Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտի, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:(Տղայի) Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:(Աղջնակը) Աղջիկը զարմացած նայեց տատին, ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:(Աղջնակը) Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:(ծերուկը) Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:(Ծերուկը) Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:(գայլիկը) Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:(գայլիկը) Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը:(Նախադասություն)
3․ Հոլովի՛ր ես, մենք դերանունները։
Առաջին դեմք ես, ինքս մենք, ինքներս
Երկրորդ դեմք դու, ինքդ դուք, ինքներդ
Երրորդ դեմք նա, ինքը նրանք, իրենք
Ուղղական-Ես
Սեռական-իմ
Տրական-ինձ
Հայցական-ինձ
Բացառական-ինձնից, ինձանից
Գործիական ինձնով, ինձանով
Ներգոյական-ինձնում ինձանում
Ուղղական-Մենք
Սեռական-մեր
Տրական-մեզ
Հայցական-մեզ
Բացառական-մեզնից, մեզանից
Գործիական- մեզնով, մեծանով
Ներգոյական-մեզնում, մեզանում
4. Որտեղ հնարավոր է, ընդգծված դերանունները փոխարինի՛ր գոյականներով:
Օրինակ`
Աշխարհում ոչ մեկին նրանից շատ չի սիրում:- Աշխարհում ոչ մեկին որդուց շատ չի սիրում:
Իշխանն իրեն էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:
Իշխանը նրան էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր:-Իշխանը դստերը էլ չէր խնայում, վաղ առավոտից մինչև ուշ երեկո թամբին էր
Երկիրը նրա շուրջը պտտվում է մի տարում: Երկիրը Վեներայի շուրջը պտտվում էր մի տարում:
Երկիրը իր շուրջը մեկը օրում է պտտվում:
Մայրս ասում էր, որ ինքը երեկոյան հյուրեր է ընդունելու:
Մայրս ասում էր, որ նա երեկոյան հյուրեր է ընդունելու:-Մայրս ասում էր, որ աղջիկը երեկոյան հյութեր է ընդունելու
Այդ մարդն իրենից բացի բոլորին վստահում է:
Այդ մարդն նրանից բացի բոլորին վստահում է: Այդ մարդը տղայից բացի բոլորին վստահում էր:
5․ Բառարանի օգնությամբ կազմի՛ր հետևյալ բառերի հոմանշային խմբերը․
քամի-մրրիկ, Հողմ, սյուք, պտուտահողմ, թաթառ. խորշակ,
նժույգ-Զի, Շեղագերան, նշան
գեղեցիկ-Սիրուն, գեղանի, գեղեցկուհի, սիրունիկ, գողտրիկ
ընդունակ-Ունակ, կարող, ձեռնհաս, ձեռներեց, խելահաս, ատակ
տգեղ- գեշ, տգեղադեմ, կոպտադեմ, կոպտերես, զազրադեմ