մայրենի

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

images (2)Հինգերորդ օրը բացահայտեցի փոքրիկ իշխանի կյանքից ևս մի գա□տնիք, ու դարձյալ գառնուկի շնորհիվ: Առանց որևէ նախաբանի, նա ինձ մի անսպասելի հարց տվեց, որը, երևի, երկար մտորումների արդյունք էր:

— Եթե գառնուկը թփեր է ուտում, ուրեմն ծաղիկներ է՞լ  (ուտել):

— Ոչխարն ուտում է ամեն ինչ:

— Հա՞, նույնիսկ փշո՞տ ծաղիկներ:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Ես չգիտեի: Այդ պահին ես շատ էի զբաղված. փորձում էի դուրս քաշել շարժիչի մեջ լռված հեղույսը: Եվ շատ անհանգիստ էի, որովհետև օդանավիս անսարքությունն ավելի ու ավելի վտանգավոր էր դառնում, իսկ օր օրի պակասող խմելու ջուրը նշան էր, որ վեր□ը լավ չի լինելու:

— Բա փշերն ինչի՞ համար են:

Փոքրիկ իշխանն իր տված հարցերը երբեք անպատասխան չէր թողնում:

Փչացած հեղույսի պատճառով տրամադրությունս ընկել էր, և ես հենց այնպես պատասխանեցի.

— Փշերը ոչ մի բանի պետք չեն, փշերի օգնությամբ ծաղիկներն ընդամենը արտահայտում են իրենց չարությունը:

— Ի՜նչ ես ասում…

Եվ  փոքր-ինչ լռելուց հետո  մի տեսակ հիշաչարությամբ նետեց.

— Չե՛մ հավատում: Ծաղիկները թույլ են: Եվ շատ միամիտ են: Նրանք ամեն կերպ (փորձել) համար□ակ երևալ: Նրանց թվում է, թե իրենց փշերով կարող են բոլորին վախեցնել:

Ես ոչինչ չպատասխանեցի: Այդ պահին միտքս ուրիշ տեղ էր. «Եթե հեղույսը դուրս չեկավ, մուրճով կխփեմ ու ջար□ելով կհանեմ»: Փոքրիկ իշխանը նորից մտքերս իրար խառնեց.

— Եվ դու կարծում ես, թե ծաղիկները…

— Չէ՛, չէ՛: Ես ոչինչ չեմ կարծում: Ես քեզ հենց այնպես ասացի: Հիմա լուրջ գործով եմ զբաղված:

Նա ապշած ինձ նայեց.

— Լուրջ գո՜րծ:

Փոքրիկ իշխանը (նայել) ձեռքիս մուրճին, քսայուղի մեջ թաթախված մատներիս և այն առարկային, որի վրա կռացել էի, և որը նրան չափազանց տգեղ էր թվում:

— Այնպես ես խոսում, կարծես մեծահասակ լինես:

Այդ խոսքերից մի քիչ (ամաչել): Իսկ նա շարունակեց անողոք շեշտով:

— Չեղա՛վ, դու ամեն ինչ շփոթում ես…Դու խառնում ես ամեն ինչ:

Նա իսկապես շատ էր բարկացել: Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:

— Ես մի մոլորակ գիտեմ ,որտեղ մորեգույն դեմքով մի մարդ է ապրում: Նա ոչ մի անգամ ծաղկից հոտ չի քաշել: Ոչ մի անգամ աստղերին չի նայել: Երբեք ոչ մեկի չի սիրել: Նա միշտ զբաղված է եղել թվեր գումարելով: Եվ ամբողջ օրը քեզ նման անընդհատ նույն բանն է կրկնում. «Ես լո՜ւրջ մարդ եմ, ես լո՜ւրջ մարդ եմ», և գոռոզությունից փքվում է: Բայց նա մարդ չէ, նա սո՛ւնկ է:

— Ի՞նչ է:

— Սո՛ւնկ է:

Փոքրիկ իշխանը զայրույթից գունատվել էր:

 

   1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
_գաղտնից____________________________

__վերև___________________________

__համարձակ___________________________

__ջարդարդելով___________________________

 

    2.Ի՞նչ է նշանակում անհանգիստ բառը.

ա/ հանգիստ չունեցող

բ/ անհամբեր

գ/ անընդհատ աշխատող

դ/ անընդհատ հանգստացող

 

      3. Գրի՛ր տրված բառերի հականիշները.

ա/ վտանգավոր   _անվտանգ______

բ/ չարություն  _բարություն_____________

գ/ թույլ  ____ուժեղ____________

դ/  տգեղ ___սիրուն____________

 

  4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ վտանգավոր — ածանցավոր

բ/ անպատասխան- ածանցավոր

գ/ մուրճ- ածանցավոր-պարզ

դ/ հաստափոր-բարդ

 

    5. Տրված գոյականների դիմաց գրի՛ր դրանց հոգնակին.

ա/ ծաղիկ   __ծաղիկներ__________

բ/ իշխան   __իշխաններ__________

գ/ քամի   __քամիներ___________

դ/ փուշ   _փշեր_____________

 

   6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:    Սխալ տարբերակն ընդգծի՛ր:

ա/ մորեգույն-ածական

բ/  ծաղիկ-գոյական

գ/ հինգ -թվական

դ / ոսկեգանգուր-գոյական-ածական

7. Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

___կուտի________________                     ________________________

__փորձում են_________                ________________________

__ամաչեց_________________                     ________________________

____նայեց________________                    ________________________

 

 8.Գտի՛ր տրված նախադասության ենթական և ստորոգյալը:

   Քամին  խաղում էր  նրա  ոսկեգանգուր մազերի հետ:

ենթակա       __քամին______________

ստորոգյալ   __խաղում էր______________

 

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և  հարցական նախադասություն:

—Քամին  խաղում  էր նրա  ոսկեգանգուր     մազերի հետ։————————————————————————————————————————————Բա փշերն ինչի՞  համար  են։ ————————————————————————————————————————————————————————————

 

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

ես մի մոլորակ  գիտեմ,  որտեղ  մորագույն   դեմքով  մի  մարդ  է  ապրում։

 

11. Տեքստից դու՛րս գրիր Փոքրիկ իշխանին նկարագրող արտահայտությունը:
    ———Քամին խաղում էր նրա ոսկեգանգուր մազերի հետ:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

  12. Ինչո՞ւ էր անհանգստացած Փոքրիկ իշխանը.

ա/ որ ոչխարը կարող էր ուտել իր միակ ծաղկին:

բ/ որ  ինքնաթիռի շարժիչը անսարք էր:

գ/ որ քամի էր:

դ/ որ ինքնաթիռները թռչում են:

 

13. Հեղինակը Փոքրիկ իշխանի ո՞ր խոսքերից ամաչեց:

____Այնպես ես խոսում կարծես մեծահասակ լինես:___________________________________________________________________

_______________________________________________________________________

    14. Փոքրիկ իշխանի կարծիքով ̀  ծաղիկների փշերն ինչի՞ համար են:

—որ իրենց փշերով վախեցնեն բոլորին————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

      15.Ինչո՞ւ էր փչացել օդանավի շարժիչը:

____Շարժիչի հեղյուսը փչացել էր:______________________________________________

մայրենի

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

images (1)Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

— Սա ի՞նչ առարկա է:

— Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

— Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

— Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

— Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

— Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

— Ուրեմն դու այլ մոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

— Հնարավոր չէ. դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլ մոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

— Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

— Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

— Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

— Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

— Ախր, եթե չկապես, գառնուկը  կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

— Բայց ո՞ւր կարող է գնալ:

— Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

— Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

— Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    ____դարձավ___________________________

____խորհրդավոր___________________________

______գաղտնիք_________________________

____փորձեցի___________________________

 

  1. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ընդհանրապես

դ/ հատ-հատ

 

  1. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.
    _պարզ_ բարդ__________________________

__գեղեցիկ___տգեղ_______________________

___երկար__կարճ_______________________

____ուղիղ___թեք_____________________

 

  1. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ — բարդ

գ/ մանչուկ — ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր-պարզ

 

  1. Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի.

ա/ հարց-հարցեր

բ/ նկար-նկարներ

դ/ մոլորակ-մոլորակներ

 

  1. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է:

Ո՞րն  է  սխալ.

ա/երկար — ածական

բ/ մոլորակ – գոյական

գ/ ինքնաթիռ – գոյական

դ/ փոքրիկ — թվական-ածական

 

  1. Դու՛րս գրիր տեքստի մեջ փակագծերում  առնված   բայերը  և   դի՛ր անհրաժեշտ ձևով (համապատասխանե-ցրո՛ւ տեքստին):

_տեսնել-տեսավ___________________                               _______________________

__ընկնել —ընկավ__________________                               _______________________

_կապել— կապես___________________                              _________________________

___տխրել -տխրեց_________________                              _________________________

  1. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:
ենթակա        _նա________________

ստորոգյալ   __օրորում էր_______________

 

  1. Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական  նախադասություն:
    _—ՈՒրեմն__դու այլ__մոլորակի՞ց ես։_________________________________________________________________________

___Ոչինչ  թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է։___________________________________________________________________________

 

  1. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ :

__Ես չեմ սիրում,երբ իմ ձախորդություններին լուրջ չեն վերաբերվում։________________________________________________________________________________

  1. Դո՛ւրս գրիր փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:
    ____________________ ___________________

__ԳԵՂԵՑԻԿ___զրնգուն________________                ___________________

 

  1. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

  1. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.
    ___Սա ինչ առարկա է։______________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

  1. Հեղինակի կարծիքով ̀ ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.
    __Գառնուկը կարող է գնալ ուր խելքին փչի։_______________________________________________________________________________

_________________________________________________________________________________

  1. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

___Եթե անընդհատ ուղիղ գնաս նորից ետ կգաս նույն տեղը։______________________________________________________________________________

_________________________________________________________________________________

______________________________________________________նկ

մայրենի

  • Ուռկան,  ձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:
  • Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:
  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:
  • ուռկաններ,ձկներ,ավազաններ,ձկնորսներ
  • հեշտ-ածական
  • թագ+ավոր,թագուհի-թագ-ուհի,խարդախությոն-խարդախ-ություն

մայրենի

բառարան-Եղեգնուհի

բսնել-բուսնել

երթալ-գնալ

նաժիշտ-սպասուհի

կոկ-հարթ

տաշեղ-փայտի տաշած կտորներ

անկարելի-անթույլատրելի

չոլ-անբնակ տեղ

չբանեցրած-չօգտագործած

աղախին-ծառա

բոշա-գնչու

շուշաբանդ-ապակեպատ

խարդախություն-խաբեություն

սաթ-սև խեժից իր

ճարահատյալ-ստիպված

ՄԱՅՐԵՆԻ

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Без названия (3)Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճափա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ: 

կեսօր-կես+oր-բարդ,  արևամուտ-արև+ա+մուտ-ածանցավոր, ձանձրալի-ածանցավոր, աշխարհ-պարզ, ճանապարհորդ-բարդ-ածանցավոր

      3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

կապիկները- ենթակա                    ճամփոդեցին-ստորոգյալ

 

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

կապիկները  ճամփորդեցին

գ) Լույսն անջատվեց:

ննջարանի լույսն  անջատվեց։

Աննան նվագում է:

Գեղեցկուհի  Աննան  նվագում է։

Աստղերը շողշողում են:

հեռավոր աստղերը  շողում են։

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

պարտեզ,արահետ,վերջալույս

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

բնական,ցերեկ,տարբեր,մտնել

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

առյուծի վանդակ, փոկի ավազան,ընձուղտի տուն

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

ԻՄ  աշղարհը  կանաչ  է ,  զարմանահրաշ  ու  գեղեցիկ։

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Без названия (2)Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար:  Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյուnներինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի  քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

-Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

-Ներեցեք ինձ … ես չմտածեցի,  որ…

-Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասաց պարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, և խնդրեց ցույց տալ այն:

— Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին, բութ:

— Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ  է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

-Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուր լինի:

-Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենք օգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

-Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթե այդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

-Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

-Երկու ապտակ պարեկի՞ն:

-Այո՛:

-Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

-Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

-Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքը չի խախտում: Դե,  ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ և մյուս  ավելի զգույշ եղեք:

-Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

-Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ մի սուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ և ապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիարակված մարդկանց հետ:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
————————————————

 կողքին,——— վարդ——————

——տարօրինակ—————————

—անգամ————————————————

 2.  Փուշ  բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:
Տղայի   մատը փուշ էր մտել ։

Ձմեռվա փուշը,ամառվա նուշն է։

3. Ի՞նչ է նշանակում  պուրակ  բառը.

ա/ բանջարանոց

բ/ արտ

գ/ զբոսայգի

դ/ ծաղկի խանութ

4. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
—որտեղ—պարզ
—քաղաքային  ածանցավոր-———————————————
—գրիչը—ածանցավոր
5. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դո՛ւրս գրիր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:

գոյական -տներ, երկիր—————————————

ածական- սուր———————————

բայ-կառուցել—————————

 

6. Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
ա/ճամփորդեց —ճամփորդ       բ/պետք է վճարեք—վՃարել———————
գ/ասաց—ասել———————————
դ/երազում էր—երազել————————

7. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:
———————————————————————————————————————————Շենքերի  տանիքները կլոր էին։—————————

8. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար—սովորիր—————————:
բ/Խաչն իմն է —զորությունը——————— ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը———————— փողոցում էլ կկորցնես:
դ/—Այսօրվա————— գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվ

9. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
Ջավարինոն շատ էր  սիրում ճաբորդել”։     ——————————————————————————————————————————Սա ի՞նչ  երկիր  է։——————————————————————

10. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Հողից վերև՝
Փոքրիկ արև,
Վրան՝ հազար
Սերմ ու տերև:
—արևածաղիկ———————————

11. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց:
Ջովանինայի——————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

12. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
——————————————————————————————————————————Ջովանինոն հայտնվել էր  այնպիսի  երկրում,որտեղ  սուր  բան  չկա։—————————————————————————————————————————————————————————————————————————————————

 

13.Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
Պարեկը  նշանակեց  չորս ապտակ։

Տաս  րոպե  կկանգնացնեի  մեկ ոտքի վրա։

14. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
ա/որովհետև վճարել էր տուգանքը
բ/որովհետև պարեկը արդարացի էր
գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
դ/որովհետև միամիտ էր

15. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:———————————————————————————————————————————Այո, որովհետև  ինձ շատ հետաքրքիր  է  այդ  երկիրը։———————————————————————————————————————————————————————————————————————————

 

մայրենի

ԳԱՌՆԱՐԱԾ Դավիթը

Քըշեց գառները մեր հովիվ հըսկան,
Ելավ Սասունի սարերն աննըման.
«Է՜յ ջան, սարե՛ր,
Սասման սարե՜ր…»
Որ կանչեց նրա ձենից ահավոր
Դըղորդ-դըմբդըմբոցն ընկավ սար ու ձոր,
Վայրի գազաններ բըներից փախան,
Քարեքար ընկան, դատարկուն եղան։
Դավիթը ընկավ նըրանց ետևից,
Որին մի սարից, որին մի ձորից
Աղվես, նապաստակ, գել, եղնիկ բըռնեց,
Հավաքեց, բերավ, գառներին խառնեց,
Իրիկվան քըշեց ողջ Սասմա քաղաք։
Կաղկա՜նձ ու ոռնո՜ց, աղմո՜ւկ, աղաղա՜կ…
Քաղքըցիք հանկարծ մին էլ էն տեսան՝
Գալիս էն հըրես անհամար գազան.
«Վա՜յ, հարա՜յ, փախե՜ք… »
Մեծեր, երեխեք
Սըրտաճաք եղած,
Գործները թողած,
Որը տուն ընկավ, որը ժամ, խանութ,
Ու ամուր փակեց դուռն ու լուսամուտ։
Դավիթը եկավ, կանգնեց մեյդանում.
— Վա՜հ, էս մարդիկը ի՜նչ վաղ են քընում.
Հե՜յ ուլատեր, հե՛յ գառնատեր,
Ելե՛ք, շուտով բացեք դըռներ.
Ով մինն ուներ — տասն եմ բերել,
Ով տասն ուներ — քըսանն արել…
Շուտով ելե՛ք, եկե՜ք, տարե՜ք,
Ձեր գառն ու ուլ գոմերն արեք։
Տեսավ՝ չեն գալի, դուռ չեն բաց անում,
Ինքն էլ մեկնըվեց քաղքի մեյդանում,
Գըլուխը դըրավ մի քարի՝ մընաց,
Ու մուշ-մուշ քընեց մինչև լուսաբաց։
Լուսին իշխաններ ելան միասին,
Գընացին Ձենով Օհանին ասին.
— Տո՛ Ձենով Օհան, տո՛ մահի տարած,
Էս խենթը բերիր, արիր գառնարած,
Ոչ գառն է ջոկում, ոչ գելն ու աղվես,
Գազանով լըցրեց մեր քաղաքն էսպես,
Աստված կըսիրես՝ դի՛ր ուրիշ բանի,
Թե չէ էս խա՛լխին լեղաճաք կանի։

 

մայրենի

ԲԱՌԱՐԱՆ

իշխում էր—կառավարում էր

ահարկու—հզոր

ահավոր—սարսափելի

դյուցազուն—քաջազուն

սարսափ—ահ

զավակ—որդի

սարսափած՝—վախեցած

խարջը—հարկ

մըտիկ անես—նայես

դուշման—թշնամի

հըզոր—ուժեղ

եթիմը—որբ

ոտնաման—կոշիկ

մեյդան—կեննտրոնում

մեկնըվեց—պառկեց

խա՛լխի—ուրիշի