Ֆիզիկա

Քննարկվող հարցեր

1.Ի՞նչ է բնությունը

Բննությունն այն ամենի ամբողջությունն է, ինչը շրջապատում է մարդուն․ջուր ,հող ,մոլորակ,մարդ և ամեն ինչ։

2.Ի՞նչ է բնության երևույթը

Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները անվանում են բնության երևույթներ։

3. Ի՞նչ է նշանակում «ֆիզիկա» բառը

Հին աշխարհի մեծագույն մտածող, հույն գիտնական Արիստոտելը (մ.թ.ա IV դար) գրել է «ֆիզիկա» գիրքը («ֆիզիկա» բառն առաջացել է հուներեն «ֆյուզիս»՝ բնություն բառից)։

4.Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան

Ֆիզիկան ուսումնասիրում է մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային և միջուկային երևույթները, որոնք կոչվում են ֆիզիկական երևույթներ։

5.Բերել ֆիզիկական երևույթների օրինակներ

Ջուրը սառելը, ապակու կոտրվելը,մագնիսի ձգելը

6.Թվարկել ֆիզիկական երևույթների տեսակները

Մեխանիկական, ջերմային, էլեկտրական, մագնիսական, լուսային, ատոմային, մկջուկային երևույթներ:

7.Ի՞նչ է ֆիզիկական մարմինը:Բերեք օրինակներ

Մեզ շրջապատող բոլոր առարկաները մարմիններ են։ Օրինակ՝սեղան, ծառ, քար, գրիչ, լուսին

8.Ի՞նչ է նյութը:Բերեք օրինակներ:

Ինչից, որ մարմինը պատրաստված է դա էլ կոչվում է նյութ։Օրինակ՝պլասմասե, ռետինե, ապակե, երկաթե և այլն

9.Ի՞նչ է մատերիան

Ֆիզիկական մարմինները գիտության մեջ անվանում են մատերիա։

10.Ինչպե՞ս ենք գիտելիքներ ձեռք բերում բնության երևույթների մասին

 գիտելիքներ ենք ձեռք բերում փորձերով և դիտումներով։

11.Ի՞նչ է փորձը և ինչով է այն տարբերվում դիտումից

Փորձերը կատարվում են լաբարատորիայում հնարավորություն են տալիս նույն պայմաններում բազմիցս կրկնելու ուսումնասիրվող երևույթը և հատուկ սարքերով կատարելու համապատասխան չափումներ։

12.Ի՞նչ է վարկածը

Վարկածը ենթադրություն է։

13.Ի՞նչ է օրենքը

 Օրենքներ բացահայտում են բնության տարբեր երևույթների միջև կապերը, բացատրում դրանց պատճառները։

14.Ի՞ն է  ֆիզիկական տեսությունը

Ֆիզիկական տեսությունը և բացահայտում է հայտնի երևույթները,և կանխատեսում է նոր, դեռևս անհայտ երևույթները

15.Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը

Բացահայտել բնության երևույթները։

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ5 -ից մինչև էջ 12: «ֆիզիկոսների մասին:Հայ ֆիզիկոսներ»՝Էջ8-ից 10-ում ,ընտրել որևէ ֆիզիկոսի ևնրա մասին հետաքրքրի փաստեր հավաքե,պատրաստեք նյութ դրեք բլոգում:

Արիստոտել

Մ.թ.ա 369 թվականին մահացան Արիստոտելի ծնողները։ Երիտասարդ փիլիսոփայի նկատմամբ խնամակալությունը ստանձնեց Պրոկսենը, ում նկատմամբ հարգանքն ու սերը Արիստոտելի կողմից այնքան մեծ էր, որ վերջինիս մահից հետո ինքը՝ Արիստոտելը, որդեգրեց Պրոկսենի միակ որդուն՝ Նիկատորին։ Արիստոտելն ունևոր ընտանիքից էր և հորից ժառանգել էր էական հարստություն, որը թույլ էր տալիս ոչ միայն ապրել, այլև ապահովել սեփական կրթությունը։ Մ.թ.ա. 347 թվականին Արիստոտելն ամուսնացավ Պեֆիադայի հետ, ումից ունեցել է մեկ աղջիկ։ Վերջինիս կնքել էին մոր անունով՝ Պեֆիադա։ Արիստոտելի թե կինը, թե միակ աղջիկը մահացել են ավելի շուտ, քան ինքը՝ Արիստոտելը