Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը
Անբախտ վաճառականներ
Երկու ընկեր չղջիկն ու ճայը,որոշում են առևտրով զբզղվեն;գնում են և պարտքով գումար են վերցնում պարոն Փշից;Ճայը գնում է աշխարհից աշխարհ զանազան իրեր է գնում,բայց վերադարձին ծովը փոթորկում է և ամբողջը լցվում է ծովը;փուշը գնում էչղջիկի մոտ և պահանջում ,որ պարտքը վերադարձնեն;Չղջիկը խնդրում է,որ մի քիչ համբերի մինչև ճայը վերադառնա;բայց ճայը չկար ու չկար;Չղջիկն էլ զգալով,որ ճայը ետ չի վերադառնում ինքն էլ ամոթից թռչում փախչում է;
Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
Ի՞նչ է իզոբարը:
Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշումը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
1>Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առարկաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
2>Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սարքով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
3>ներքնոլորտի ստորին շերտում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվազում է մոտ 100 մմ-ով: Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագաթին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
3>Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
4>Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:
Փառանձեմ թագուհին ծնվել է 4–րդ դարում, Սյունքի մարզում։ Նա Սյունյաց Սյունյաց անառիկ լեռների պես հպարտ էր ու աննվաճ, գեղեցիկ և խիզախ։ Փառանձեմը Սյունյաց նահապետ և հայոց սպարապետ Անդովկ Սյունու դուստրն էր։ Նախքան Արշակ Բ-ի հետ ամուսնանալը, Փառանձեմ Սյունին կնության էր տրվել վերջինիս եղբորորդուն՝ Գնել Արշակունուն: Արշակ Բ-ի մյուս եղբոր՝ Արտաշեսի որդին՝ Տիրիթը սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը և որպեսզի Փառանձեմը իրենը լինի դավեր է նյութում Գնելի դեմ, Արշակ Բ-ին ասելով, թե Գնելը ուզում է նրան սպանել և գահը հափշտակել: Գնելը հրավիրվում է Նավասարդի տոներին մասնակցելու և այստեղ՝ 359 թվականի օգոստոսի 29-ին, Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Բայց հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ: Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»: Շատ չանցած՝ ծնվում է թագաժառանգ Պապը: Փառանձեմը վրեժխնդիր է լինում իր սիրելի ամուսնու մահվան համար և միանձնյա ղեկավարում երկիրը։
360-ական թվականների երկրորդ կեսը Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջան էր։ Հայերը շարունակում էին պայքարել Սասանյան Պարսկաստանի դեմ, որում երկու կողմերն էլ ծանր իրադրությունում էին հայտնվել։ 368 թվականին Շապուհ Բ-ն, նորանոր պարտություններ կրելուց հետո, հաշտություն կնքելու պատրվակով իր մոտ է հրավիրում հայոց թագավոր Արշակ Բ-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին ու ձերբակալում։ Հայոց Արշակ Բ թագավորի բանտարկությունից հետո պարսից Շապուհ 2֊րդ արքայի 50-հազարանոց զորաբանակը 368 թվականի աշնանը ներխուժում է Հայաստան, մտածելով, որ առանց արքայի կարող է տիրանալ հայոց աշխարհին, մոռանալով, որ գահին նստած է Փառանձեմ թագուհին։ Արտագերս ամրոցը թագուհու գլխավորությոմբ ոչ միայն լուրջ դիմադրություն ցույց տվեց, այլև գիշերային հակահարձակումով պարսկական զորքերին զգալի կորուստներ պատճառեց և կասեցրեց բերդի պաշարումը։ Թագուհու նպատակն էր դիմադրել թշնամուն և պահել Արտագերսը մինչև օգնության կհասնեին Արևելյան Հռոմեական կայսրություն քաշված հայ նախարարական ուժերը՝ թագաժառանգ Պապի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և Հռոմեական կայսրության խոստացած զորքը։ Սակայն այդպես էլ Արտագերս ամրոցի պաշտպանության համար դրսից ուժեր չեկան։ Պաշտպանության 14-րդ ամսին բերդում համաճարակ սկսվեց և մահացան բերդապահների մեծ մասը։ Զրկվելով դիմադրության միջոցներից՝ Փառանձեմ թագուհին բերդը հանձնում է թշնամուն։ Պարսկական զորքը կողոպտում է արքունի գանձերը և գերի վերցնում հազարավոր մարդկանց և թագուհուն։
Փառանձեմ թագուհին` հայոց հպարտությունը, Սյունյաց աշխարհի զարդը, ողբերգական մահ ունեցավ: Նա իր հրապարակում կապեց հայոց թագուհուն և իր բանակի թափթփուկներին հրամայեց սպանել Փառանձեմ թագուհուն անասնական պիղծ խառնակությամբ։
Նա նահատակվեց հանուն հայրենիքի ու հայի պատվի, պատմության մեջ մնալով, որպես ռազմիկ արքայուհիներից մեծագույնը։
Մլքեն, դառնալով Վասպուրականի առաջին թագուհի, մասնակցել է երկրի կառավարմանը և միջպետական հարաբերությունների ձևավորմանն ու կարգավորմանը։ Մասնակցել է նաև քաղաքաշինության, մասնավորապես եկեղեցաշինության գործերին։ 915 թվականին Վանա լճի հարավում՝ Աղթամար կղզում սկսվում է նոր եկեղեցու կառուցման իրականացումը, որը տևում է շուրջ վեց տարի և ավարտին է հասնում 921 թվականին։ Եկեղեցին օծվեց Սուրբ Խաչ անվանակոչությամբ։ Այն կառուցվեց ճարտարապետ Մանուելի ղեկավարությամբ։ Կառույցի արևմտյան ճակատին քանդակված է թագավոր Գագիկ Արծրունին, ձեռքին բռնած եկեղեցու մանրակերտը, իսկ տաճարի պատին Թամար (Մլքե) թագուհին։
Մլքե թագուհու ժամանակ պալատում գտնվել է ավետարան, որը պատկերազարդվել էր դեռ 862 թվականին։ Որոշ պատմաբաններ այն կարծիքին են, որ այդ Ավետարանը, գրված մագաղաթի վրա, Գագիկ թագավորի պալատ է բերվել նրա առաջին կնոջ կողմից որպես օժիտ։ Ավետարանն ունի նկարազարդ խորաններ, դիմանկարներ։ Մլքե թագուհին այն խնամքով պահպանել և հանձնել է Վարագավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, ապահով պահպանության և եկեղեցական օգտագործման համար։ Ավետարանը անվանվում է «Մլքե թագուհու ավետարան»։ 1830 թվականին այն ձեռք է բերում Գրիգոր Ներսեսյանցը։ Նա ավետարանը որպես սուրբ գիրք հասցնում է Վենետիկ և նվիրաբերում Մխիթարյան միաբանությանը, որի մատենադարանում և հանգրվանում է մինչև օրս։ Կարծիք կա, որ ժամանակին Ավետարանը նկարազարդվել է Անի քաղաքում։
Կատրանիդե թագուհին եղել է Սյունիքի թագավորՎասակի (990-1040) միակ դուստրը[1][2], Սմբատ Սյունու թոռը։ Որոշ արևմտյան պատմիչների վկայությամբ՝ նա վրաց արքայադուստրն էր, ինչը փաստերով հերքվում է։
Մահից հետո թագուհի Կատրանիդեին մեծ շուքով, եկեղեցական ծեսերով թաղեցին Անիի Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ գտնվող տապանատան գերեզմանոցում։ 20-րդ դարի սկզբին, երբ հնագետների խումբը արևելագետ Հովսեփ Օրբելու բացեց Կատրանիդեի գերեզմանը, և երևաց թագուհու կմախքը, նրանք տեսան, որ թագուհու ոտքերը խաչած էին ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի ոտքերը խաչելիս։ Սա եղել է նրա վերջին ցանկությունը[3]
Կեռան արքայուհին լամբրոնական իշխան Հեթում Դ-ի դուստրն էր։ Նրա ծննդյան ամսաթիվը հայտնի չի։ Կեռան-Աննա արքայուհին եղել է Հեթում արքայի և Զաբել արքայուհու որդի՝ Լևոն Գ-ի կինը։Կեռան արքայուհին շատ բարի էր, ազնիվ և խելացի։ Նա գեղեցիկ էր, նրբակազմ և բարձրահասակ։ Աննան 15 զավակ է պարգևել Լևոն արքային՝ 8 որդի և 7 դուստր։ Հայոց թագուհին իր դիրքին համապատասխան մասնակցում էր պետական խնդիրների քննարկմանը, որոշումների ընդունմանն ու ամենուր ապավենն ու աջակիցն էր ամուսնու: Կեռան թագուհին հետագայում մտնում է վանք և իրեն նվիրում հոգևոր աշխարհին և բարեգործությանը ու անվանվել է Թևաննա։ Նա մահացել է հուլիսի 28, 1285թվականին։
Կեռան թագուհու անվան բացատրությունը
Ժողովուրդը և պալատականները հայոց թագուհուն կոչում էին Տիրուհի: Տիրուհի բառը հունարենում հնչում է ՙկիռ՚: Եվ Կիռ-Աննան աստիճանաբար դարձավ Կեռան։
Կիլիկիայի մանրանկարչությունը
12-րդ դարի մանրանկարչությունը առավել ծաղկման էր հասել Կիլիկիայում։ Այն ունեցել է նշանավոր կենտրոններ Դրազարկում, Սկևռայում, Հռոմկլայում, Գռներում, Բարձրբերդում, Ակներում։ Այնտեղ աշխատել են հայտնի մանրանկարիչներ Սարգիս Պիծակը, Թորոս Փիլիսոփան, Կիրակոսը, Կոստանդինը, և ուրիշներ։ Նրանք ստեղծել են հայ մանրանկարչության, գրքարվեստի գլուխգործոցներ դրանց թվում՝ «Կեռան թագուհու Ավետարանը», «Հեթում Բ թագավորի Ճաշոցը», «Ութ մանրանկարիչների Ավետարանը»։ Թորոս Ռոսլինը կերպավորել է ավետարանական թեմաներ։ «Կեռան թագուհու Ավետարանը» ծաղկազարդել է Թորոս Ռոսլինի աշակերտը։
Արքայուհին, որպես մշակույթի հովանավոր
Լևոն Գ-ի թագավորության օրերին Կիլիկիայում ծաղկում էին մշակույթը, արվեստները, արհեստները: Այս գործում մեծ էր նաև հայոց թագուհու՝ Կեռանի դերակատարությունը: Կեռան թագուհու նախաձեռնությամբ ու հովանավորչությամբ Սիս մայրաքաղաքում գրվեց ՙԿեռան թագուհու ավետարանը՚։ Կեռան թագուհու անմիջական նախաձեռնությամբ Կիլիկիայում եկեղեցիներ, վանքեր են կառուցվել։
Զաբել թագուհին ծնվել է 1215թ. Կիլիկիայի Սիս մայրաքաղաքում։ Նա 4 տարեկանում իր հոր՝ Լևոն 2-րդ Մեծագործի մահից հետո, վերջինիս կարգադրությամբ ժառանգում է Կիլիկյայի հայոց թագավորությունը: Փոքրիկ թագուհու խնամակալներն են դառնում Ատան Պայլը, Կաթողիկոս Հովհաննես 4-րդը և սպարապետ Կոստանդին Հեթումյանը: Սա Կիլիկիայի համար ռազմաքաղաքական բարդ ժամանակաշրջան էր: 1219թ մայիսի 2-ին Զաբելը թագադրվում է որպես Կիլիկիայի հայոց թագուհի:
Զաբել թագուհին մեծանում էր սիրո և հոգատարության մեջ, խնամակալ այրերի հովանու ներքո։ Բարձրաստիճան խնամակալ ուսուցիչները Զաբել թագուհուն կրթում և պատրաստում էին երկրին ծառայելու գործին։ Այս ընթացքը լի էր սիրով և գորովանքով, սակայն միևնույն ժամանակ կար խստություն, թե՛ արքայադստեր և թե՛ արքայազնի նկատմամբ։
1222թ. Կիլիկիայի արքունական ժողովը քաղաքական նկատառումներով մանկահասակ թագուհուն ամուսնացնում է Անտիոքի դքսի որդու՝ Ֆիլիպի հետ, որը պետք է թագավորությունը վարեր հայկական օրենքներով, սակայն խախտեց այդ պայմանը և այդ պատճառով բանտարկվում է:
Կոստանդին Հեթումյանը որոշում է 11- ամյա Զաբել թագուհուն ամուսնացնում է իր որդու՝ Լամբրոնի տեր Հեթումի հետ, սակայն Զաբելը թագուհին դա չէր ցանկանում և փաղչում է մոր հարազատների մոտ: Կոնստադին Հեթումիանը զինված ուժերով ետ է վերադարձնում Կիլիկիայի թագուհուն և ամուսնացնում իր որդու հետ։ Զաբել թագուհին իր ամուսնուն նվիրեց ութ զավակ։
Զաբել թագուհին գթառատ և հոգատար էր իր ժողովրդի հանդեպ։ Նա բացառիկ դեր է ունեցել կրթական գործի կազմակերպման մեջ, ինչպես նաև հատուկ դերակատարում ուներ երկրի քաղաքական և մշակութային կյանքում։
1237 թ. Զապել թագուհին վերանորոգեց Անդուլ մենաստանը և այն արքայական ընտանիքի համար ամառանոց դարձրեց:
Զապելը, պատմիչների հավաստմամբ, առաքինաջան և ողջախոհ թագուհի էր: Նա 1241 թ. մայրաքաղաք Սիսում կառուցեց առաջին բարեգործական հիվանդանոցը: Սա աշխարհում առաջին հաստատությունն էր, որտեղ դեղորայքն ու բուժումն ամբողջովին անվճար էին: Հիվանդանոցում աշխատում և հիվանդներին խնամում էր հայոց թագուհին իր որդիների հետ:
Զապել թագուհին մահացավ վաղ տարիքում` 1252 թ-ին, նա ապրեց 37 տարի, որից 33-ը որպես թագուհի։ Նրա մահը սգում էր ողջ հայոց աշխարհը: