ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

1) Ունենք վեց թվերի հաջորդականություն, որում յուրաքանչյուր 

հաջորդ թիվ 2 անգամ մեծ է նախորդից։ Քանի՞ անգամ է այդ 

հաջորդականության վերջին թիվը մեծ երկրորդից։

3; 6; 12; 24; 48; 96

96/6=16

2) Երկու գումարելիներից մեկը 2004 է և գումարի ­3\7-ն է։ Գտե՛ք 

երկրորդ գումարելին։

2004/3\7 = 4676

3) 8 փոքր տակառների ընդհանուր տարողությունը 96 լ է։ Քանի՞ 

լիտր հեղուկ կտեղավորվի 7 մեծ տակառներում, եթե նրանցից 

յուրա քան չյուրի տարողությունը 19 լ­ով ավելի է, քան փոքր տակառինը։

19*8+96 — 19=229

4) Երկու կայարանների հեռավորությունը 4000 կմ է։ Չվացուցակի 

համաձայն՝ մարդատար գնացքն այդ ճանապարհը պիտի անցնի 

50 ժամում։ Գնացքը 2100 կմ անցել է 30 ժամում։ Ի՞նչ արագությամբ 

պիտի ընթանա գնացքը դրանից հետո, որպեսզի ժամանակին 

տեղ հասնի։

4000/50=800

2100/30=70

1)4000-200=2100

2)50-30=20

3)1900/20=95

English

1.Ethel often borrowed things.

2.Fanny often borrowed things.

3.Ethel often lent things to Fanny.

  1. Fanny often lent things to Ethel.
  2. 5.One day Ethel lost her bag.
  3. .One day Fanny lost her bag.
  4. Fanny liked carrying something in her hand.
  5. Fanny did not like
  6. There was a shed at the end of Ethel’s garden.
  7. There was a shed at the end of Fanny’s garden.

Բնագիտություն

Բերվածներից որո՞նք են միացման ,որո՞նք  քայքայման ռեակցիաներ.
ա) C + O2 =CO2 — միացում

բ) CH4 =H2 + C — քայքայում

գ) H2 + S = H2S — միացում

դ) FeS = Fe + S — քայքայում

2.Ցանկում առանձնացրու՛ քիմիական երևույթները .

փորձանոթն ընկնում ու կոտրվում է

փորձանոթի խառնուրդից գազ է անջատվում — քիմիական

շաքարը լուծվում է ջրում

շաքարի այրվում է — քիմիական

5) x տառով նշանակենք քառակուսու կողմը, իսկ y­ով՝ նրա պարա­գիծը։ Ուղիղ համեմատակա՞ն կլինի արդյոք x մեծությունը y մեծու­թյանը։

4/16

6) Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ: Քանի՞ բանվոր պիտի աշխատի նույն ժամանակում 45, 90,120 մանրակ պատրաստելու համար:

45-ի համար 3

90-ի համար 6

120-ի համար 8

7) Ստուգե՛ք, որ աղյուսակում տրված են հակադարձ համեմատական 

մեծություններ, և գտե՛ք նրանց հակադարձ համեմատաանության 

գործակիցը.

8) Հաշվե՛ք x կողով խորանարդի ծավալը, եթե x = 3 սմ, 4 սմ, 5 սմ, 

6 սմ։ Հակադարձ համեմատակա՞ն են արդյոք խորանարդի ծավալը և նրա կողի երկարությունը։ Իսկ ուղի՞ղ համեմատական։

9) 15 բանվորներ կատարել են աշխատանքը 24 օրում: Քնի՞ օրում այդ նույն աշխատանքը կկատարեին 18 բանվորներ:

21 օրում

10) Հետևյալ մեծություններից որո՞նք են հակադարձ համեմատական.

ա) նույն արտադրողականությամբ աշխատող բանվորների 

քանակը և այդ աշխատանքը կտարելու ժամանակը,

բ) ավազանի՝ ջրով լցվելու ժամանակը և որոշակի ժամանակահատվածում նրա մեջ լցվող ջրի քանակությունը,

գ) շենքի հարկերի քանակը և նրա բարձրությունը,

դ) տրված ծավալով հեղուկը տեղափոխելու համար անհրաժեշտ 

միատեսակ անոթների քանակը և մեկ անոթի տարողությունը,

ե) գնացքի երկարությունը և սլաքավարի խցիկի մոտով նրա 

անցնելու ժամանակը գնացքի հաստատուն արագության դեպքում։POSTED

ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸԿոմիտասը՝ Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։ Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։
Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, եւ չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը, իսկ Սողոմոնն ընդամենը 11 տարեկան էր…
«Նա նիհարակազմ, վտիտ ու գունատ տղա էր, միշտ խոհեմ ու բարի։ Նա վատ էր հագնվում»,- այսպես էր հիշում Կոմիտասին նրա դասընկերներից մեկը։
Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։
Նա հիանալի երգում էր, և պատահական չէր, որ Կուտինայում նրան անվանում էին «թափառական փոքրիկ երգիչ»։
Իր հիանալի ձայնին էր Սողոմոնը պարտական նաև այն իրադարձության համար, որն հիմնովին փոխեց նրա կյանքի ընթացքը։
1881 թվականին Կուտինայի վանահայր Գ.Դերձակյանը պետք է մեկներ Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կաթողիկոսի խնդրանքով նա իր հետ մի ձայնեղ որբ տղա պետք է տաներ՝ Էջմիածնի հոգեւոր ճեմարանում ուսանելու։ Քսան որբ երեխաներից ընտրվեց տասներկուամյա Սողոմոնը։ Քանի որ այդ ժամանակ Կուտինայում հայերեն խոսելն արգելված էր, տղան խոսում էր թուրքերեն ու Գեւորգ Դ. կաթողիկոսի ողջույնին պատասխանում է. «Ես հայերեն չեմ խոսում, եթե ուզում եք՝ կերգեմ»։
Եւ իր գեղեցիկ սոպրանոյով երգում է հայերեն շարական՝ առանց որևէ բառ հասկանալու։ Բացառիկ ընդունակությունների շնորհիվ Սողոմոնը կարճ ժամանակում հաղթահարում է բոլոր խոչընդոտները, կատարելապես տիրապետում հայերենին։
1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։
Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։
1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգեւոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք եւ ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից:
Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ: Միջազգային երաժշտական ընկերության հրավերով նա դասախոսություն կարդաց՝ նվիրված հայ եկեղեցական և աշխարհիկ երաժշտությանը, այն համեմատելով թուրքական, արաբական, քրդական երաժշտության հետ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը:
Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական եւ հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ: Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին: Մտադրվում է ստեղծել «Սասնա ծռեր» երաժշտական էպոսը եւ շարունակում է իր աշխատանքը «Անուշ» օպերայի վրա, որը սկսել էր գրել 1904-ից:
Նա իր ուշադրությունը բևեռում է ժողովրդական երաժշտական ստեղծագործության հետ կապված թեմաների վրա, բացահայտում է ժողովրդական երգերի բովանդակությունը: Իհարկե՛, կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու եւ Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն:
Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Կոմիտասը ցանկանում էր ստեղծել ազգային երաժշտանոց, որի հետ էր կապում հարազատ ժողովրդի երաժշտության հետագա բախտը: Սակայն կոմպոզիտորին չի հաջողվում այս, ինչպես և շատ այլ ձեռնարկումներ իրագործել։ Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում:
Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար: Կոմպոզիտորն հիանալի կերպով տիրապետում էր սրինգին եւ դաշնամուրին։ Նա օժտված էր իր ունկնդիրներին հուզելու եւ համոզելու մեծ ուժով:
Կոմիտասի արվեստն հիացրել էր հռչակավոր երաժիշտներ Վենսան դ’Էնդիին, Գաբրիել Ֆորեին, Քամիլ Սեն-Սանսին… Իսկ 1906 թվականին մի համերգից հետո ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Կլոդ Դեբյուսին հուզված բացականչել էր. «Հանճարեղ հայր Կոմիտաս, Ձեր երաժշտական հանճարին առջև կխոնարհիմ»:
Պոլսում նույնպես Կոմիտասը չգտավ անշահախնդիր համախոհներ, որոնք կօգնեին իր ծրագրերն իրագործելու։ Դեռ ավելին. եթե Էջմիածնում նա իր հարազատ ժողովրդի հետ էր, մոտ էր նրա կենցաղին ու արվեստին, Պոլսում զրկված էր նաեւ դրանից։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր լարված աշխատանքը։
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգեւոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը Պատարագն է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։ Փարիզում Միջազգային երաժշտական ընկերության համաժողովում նա կարդում է երկու զեկուցում՝ «Հայ ժողովրդական երաժշտություն» եւ «Հայ հոգեւոր երաժշտության մեջ հին եւ նոր նոտագրության մասին» թեմաներով, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում համաժողովի մասնակիցների շրջանում։ Կոմիտասին առաջարկվում է կարդալ նաև չնախատեսված զեկուցում՝ «Հայ երաժշտության ժամանակի, կշռի, շեշտավորության եւ տաղաչափության մասին» թեմայով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։ Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։
1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվեց մեծն Կոմիտասի կյանքը։
1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։
Ոչ պակաս ողբերգական ճակատագիր ունեցավ նաև Կոմիտասի հսկայական ժառանգությունը։ Նրա ձեռագրերից շատերը ոչնչացան կամ ցրվեցին աշխարհով մեկ…
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»։ (Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա.)

ԻՆՉ Է ԻՄ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հաճախ եմ ինքս ինձ հարցնում`որն է հայրենիքը: Վերջերս, փորձելով տալ հայրենիքի սահմանումը,  ես հասկացա` ինչքան փորձում եմ հասկանալ իմաստը խորությամբ, այնքան  ավելի մեծ ուժով է պոռթկում ենթագիտակցական սիրո խոստովանությունը. <<Սիրում եմ քեզ, Հայաստա´ն>>: Սիրում եմ հայրենիքս իր ողջ մաքրությամբ ու արատներով, փառավորությամբ ու նվաստ կարգավիճակով: Նվաստ, որովհետև երբեմնի հզորագույն հայ ժողովրդին թելադրում են նրանք, ովքեր գրեթե վերջերս են ծնունդ առել: Ինչ լավ կլիներ, եթե մենք չլինեինք ուրիշի դավադրությունների գործիքը: Ավա~ղ, մենք չենք գիտակցում, թե որն է լավը: Չենք գիտակցում, որ ուրիշի առջև վիզ ծռելով, Եվրոպական ատյաններում հայկական հարցը բարձրացնելով` մենք բարօրություն չենք գտնի: Ոչ ոք մեզ հենց այնպես ազատություն չի շնորհի: Մենք պիտի կերտենք մեր երազանքի կատարյալ Հայաստանը:Շարունակում եմ` ինքս ինձ հակասելով: Կատարյալ երկիր չի լինում, քանի որ շատ հաճախ հայրենասիրությունը, նվիրվածությունն ու անձնազոհությունը տեղի են տալիս նյութապաշտությանն ու երանելի փառքին: Ուրեմն երկիր կառուցողը հայրենասեր ժողովուրդն է, ոչ թե փառասեր պաշտոնյան: Ես էլ այդ ժողովրդի մասնիկն եմ: Ուսումս ավարտելուն պես պայքարելու եմ, ձգտելու եմ վերացնել երկրիցս մուրացկանությունը, գործազրկությունը, տգիտությունն ու ,այո՛, օտարամոլությունը:Վստահ եմ, որ չեմ լինի հեռացողների թվում: Շատերն են ասել, որ շատ բան ես դեռ չեմ հասկանում ու  ճանապարհիս կեսից կարող է հետ կանգնեմ` թույլ տալով հիասթափությանը ճնշել ազատատենչ ոգիս: Չեմ ուզում ծեծված խոսքեր ասել, խոստումներ տալ, որոնց, հնարավոր է, հավատարիմ չմնամ: Բայց Հայաստանը միայն ես չեմ: Հայաստանը դու ես, նա է, մենք ենք, ու եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա իր սրբազան պարտքը հայրենիքի առջև ու գոնե մի մասը փորձի իրագործել, մենք կունենանք մի հոյակապ երկիր, որի շարժիչ ուժը կլինի հենց ժողովուրդը: Ուրեմն եկեք թույլ տանք զգացմունքներին կառավարել մեզ, եկեք մեր անվերջ հաշվարկներով լի կյանքը դարձնենք իսկապես իմաստալից: Ես սիրում եմ, հավատում,  պատրաստ եմ գործելու, իսկ դու՞ք…

Մաթեմատիկա

7) 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն 

է պարունակում 56 գ աղ։

Լուծում

1)160։8=20(գ ջուր)

2)20×56=1120(գ աղ)

8) Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞ 

դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

Լուծում

1)2500:8=312,5(դր)

2)312,5×12=3750(դր)

9) Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։

Լուծում

1)1352:13=104(սմ)

2)104×2=208(գ)

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

5) Մի մարմնի զանգվածը 35 կգ է, իսկ մյուսինը՝ 10 կգ։ Մարմինների

զանգվածներն արտահայտելով գրամներով՝ կազմե՛ք համապա­տասխան համեմատությունը։

1 մարմնի զանգվածը=a

2մարմնի զանգվածը=b

a:b=35000.10000:

6) Գտե՛ք տառի թվային արժեքը.

ա) x/10=3/5=6/10=3/5

բ) 19/3=y/8=X=114

գ)  6/5=x/10,=X=12

դ) 25:24=x:12=12,5

7) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց եզրային անդամների

արտադրյալը հավասար է 16-ի։2:4=4;8,1:8=2:16,4:4=4:4

8) Գրե՛ք երեք համեմատություններ, որոնց միջին անդամների ար­տադրյալը 30 է։

15:2=15:2.

10:5=6:3,

30:2=15:1

ՄԵՏԱՂԱԴՐԱՄՆԵՐ

Մետաղադրամ, փոքր, տափակ, (սովորաբար) կլոր մետաղի կամ պլաստմասսայի կտոր է, որը հիմնականում օգտագործվում է որպես փոխանակման միջոց կամ օրինական վճարամիջոց։ Նրանք ստանդարտացված են քաշով և արտադրվում են մեծ քանակությամբ դրամահատարանում՝ առևտրի դյուրացման նպատակով։ Դրանք առավել հաճախ թողարկվում են կառավարության կողմից։

Մետաղադրամները սովորաբար մետաղից կամ համաձուլվածքից են լինում, կամ երբեմն պատրաստվում են սինթետիկ նյութերից։ Նրանք սովորաբար շրջանաձև են հատվում։ Արժեքավոր մետաղից պատրաստված մետաղադրամները մեծ քանակությամբ պահվում են որպես ձուլակտորի (ներդրումային) մետաղադրամ։ Այլ մետաղադրամներ օգտագործվում են որպես դրամ ամենօրյա գործարքներում, որոնք շրջանառվում են թղթադրամների հետ միասին։ Սովորաբար շրջանառության մեջ գտնվող ամենաբարձր արժեք ունեցող մետաղադրամը (այսինքն՝ բացառությամբ ձուլակտորի մետաղադրամների) արժե ավելի քիչ, քան ամենացածր արժեք ունեցող թղթադրամը։ Վերջին հարյուրամյակում շրջանառության մետաղադրամների անվանական արժեքը երբեմն ավելի ցածր է, քան նրանում պարունակվող մետաղի արժեքը, օրինակ՝ գնաճի պատճառով։ Եթե ​​տարբերությունը դառնում է էական, թողարկող մարմինը կարող է որոշում կայացնել այդ մետաղադրամները շրջանառությունից հանելու, հնարավոր է, թողարկելով այլ բաղադրությամբ նոր համարժեք մետաղադրամներ, կամ հանրությունը կարող է որոշել մետաղադրամները հալեցնել կամ կուտակել դրանք (տես՝ Գրեշեմի օրենքը)։

Բաղադրության արժեքից բարձր անվանական արժեքով մետաղադրամների կանոնավորման անհամամասնություններ հանդիպում են նաև թանկարժեք մետաղների հավաքորդների կամ ներդրողների համար նախատեսված պղնձից, արծաթից կամ ոսկուց (իսկ հազվադեպ, այլ մետաղներ, ինչպիսիք են պլատինը կամ պալադիումը) պատրաստված ներդրումային որոշ մետաղադրամներում։ Ժամանակակից ոսկե հավաքորդային/ներդրումային մետաղադրամների նմուշները ներառում են Մեծ Բրիտանիայի կողմից թողարկված Բրիտանական սովերենը, Միացյալ Նահանգների կողմից թողարկված Ամերիկյան ոսկե արծիվը, Կանադայի կողմից՝ Կանադայի ոսկե թխկու տերևը և Քրյուգերենդը, որը հատված է Հարավային Աֆրիկայում։ Այն ժամանակ, երբ արծիվը, թխկու տերևը և սովերեն մետաղադրամներն ունեն անվանական (զուտ խորհրդանշական) արժեքներ, Քրյուգերենդը չունի այն։

Պատմականորեն մետաղադրամներ արտադրելու համար հիմնականում օգտագործվել են դրամահատման մետաղ (ներառյալ համաձուլվածքներ) և այլ նյութեր (օրինակ, ճենապակի)՝ շրջանառության, հավաքորդության և ներդրումային մետաղադրամների արտադրության համար. ներդրումային մետաղադրամները հաճախ պահվում են որպես մաքուր մետաղի երաշխավորված քանակի և որակի ավելի հարմար պաշարներ[1]։