Մթնոլորտային ճնշում, բաշխումը երկրագնդի վրա
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտային ճնշումը:
- Ի՞նչ սարքով են չափում մթնոլորտային ճնշումը:
- Ինչպե՞ս է փոխվում մթնոլորտային ճնշումն ըստ բարձրության:
- Ի՞նչ է իզոբարը:
- Ի՞նչ են ցիկլոնը և անտիցիկլոնը:
- Երևանում մթնոլորտային ճնշումը հավասար է 660 մմ բարձրությամբ սնդիկի սյան գործադրած ճնշմանը: Հաշվեք, թե նույն պահին ճնշումը որքա՞ն կլինի Սևանա Լճի ափին, եթե այն Երևանից բարձր է մոտ 1 կմ:
1>Մթնոլորտի կողմից Երկրի մակերևույթի և դրա վրա գտնվող առարկաների վրա գործադրած ճնշումը կոչվում է մթնոլորտային ճնշում։
2>Մթնոլորտային ճնշումը չափում են ճնշաչափ (բարոմետր) կոչվող սարքով, որը լինում է սնդիկային և մետաղային՝ աներոիդ (առանց հեղուկի):
3>ներքնոլորտի ստորին շերտում յուրաքանչյուր 1000 մ բարձրանալիս ճնշաչափի ցուցմունքը նվազում է մոտ 100 մմ-ով:
Օրինակ, եթե լեռան բացարձակ բարձրությունը 4000 մ է, ապա գագաթին մթնոլորտային ճնշումը կլինի 360 մմ (760 մմ — 4 ■ 100 մմ = 360 մմ):
3>Քարտեզի վրա հավասար մթնոլորտային ճնշումները պատկերում են հատուկ տարված գծերով, որոնք կոչվում են իզոբարեր (հունարեն, իզոս՝ հավասար, բարոս՝ ծանրություն, ճնշում բառերից):
4>Երկրագնդի վրա մթնոլորտային ցածր ճնշման մարզն անվանում են ցիկլոն, իսկ մթնոլորտային բարձր ճնշման մարզը՝ անտիցիկլոն:



