Հանրահաշիվ

1)Կատարեք նման տեղումների միացում
1. 5a+2a=7a
2.6b-4b=2b
3.2x+7x-5x=4x

2)Բացեք փակագծերը և կատարեք նման անդամների միացում

5a – (2a + 3b) = 5a – 2a – 3b = 3a + 3b
7x – (4x – 2y) = 7x – 4x + 2y = 3x – 2y

3) Հաշվեք արտտահայտության արժեքը

1.2a+5b, եթե a=4 b=-3
2(4)+5(−3)
8−15=(-17)
Պատ՝−7

4.4m-3n+10 եթե m=-3 n=-8
4(−3)−3(−8)+10
−12+24+10=22
Պատ՝22

5(.2x+y=11
 (3X-y=9
2x+3x=20
  5x=20
  x=4

(x+5y=7
(x-3y=-1
 2y=6
y=3

5.Կատարեք բազմապատկում
(x+2)⋅5=5⋅x+5⋅2=5x+10
Պատ՝5x+10
x=2

6(3y−4)=6⋅3y−6⋅4=18y−24
Պատ՝18y−24

6.Կատարեք բազմապատկում
(x+2)(x−3)=x⋅x+x⋅(−3)+2⋅x+2⋅(−3)
Պատ՝x2−x−6

5x+1+2x+4=5x+2x=7=1+4=5
Պատ՝7x+5

7.Բարձրացրեք աստիճան
(a3)2=a3⋅2=a6
(x2)4=x8

8․Լուծել հավասարումները
8(x+3)=48

10. Երկու թվերի գումարը 28 է,իսկ տարբերությունը` 14։Գտնել այդ թվերը։
(x+y)+(x−y)=28+14
2x=42
x=21
21+y=28
y=7

ամփոփելով 2023-ը

2023ը իմ համար շատ լավ տարի էր որովհետև այս տարի ես արել եմ շատ բաներ որ չէի կարա անել օրինակ ես սովորել եմ սառը դատել և հարգել մարդկանց խոսքը,ձեռք եմ բերել վստահություն իմ ընկերներիս մոտ

հասկացա որ այս կյանքում պետք է վստահել միայն ինքդ քեզ

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում․ 8-րդ դասարան

  1. Ներկայացնե՜լ Արևմտյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։
  2. Համեմատե՜լ Մեծ Բրիտանիայի և Գերմանաիայի տնտեսության զարգացման նախադրյալները։
  3. Բնութագրե՜լ Հարավային Եվրոպայի բնական պայմանների առանձնահատկությունները։
  4. Ներկայացնե՜լ Ֆրանսիայի բնակչությունը/ կրոն, ազգային կազմ, ուրբանիզացիայի մակարդակ, տարաբնակեցում/։
  5. Բնութագրե՜՜լ Արևելյան Եվրոպայի տնտեսության ճյուղային կառուցվածքը։
  6. Ներկայացնե՜լ ՌԴ-ի բնական ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկությունները։ Նշե՜լ բնական ռեսուրսների տարածման գլխավոր շրջանները։

Աղբյուր Սերոբ

Թուրքական իշխանությունների դատաստանից խուսափելու համար 1891 թ. Սերոբին գաղտնի ուղարկում են Պոլիս։ Մի քանի ամիս Պոլսում անցկացնելուց հետո Սերոբը տեղափոխվում է Ռումինիայի Սուլինա քաղաք, ուր բնակություն էին հաստատել Հայաստանի տարբեր շրջաններից տարագրված պանդուխտ հայեր։ Հայրենակիցների օգնությամբ Սուլինայում բացում է մի փոքրիկ սրճարան, որը դառնում է պանդխտության գիրկն ընկած տեղի հայության մշտական հավաքատեղի։ Սերոբի ապագա գործունեության վրա մեծ ազդեցություն է գործում Հրայր Դժոխքը, որն այդ օրերին գտնվում էր Սուլինա քաղաքում։ Հրայրի կոչը նոր ուժով է բորբոքում դեռ պատանեկան տարիներին ազատագրական պայքարի գաղափարներին հաղորդակից Սերոբին։

Բանտ

Կարգապահական պատիժներ Կարգապահական պատիժ իրականացնելու համար մարդուն զրկում են կյանքի բնականոն պայմաններից։ Սակայն բացի այդ, որոշ պետություններում առ այսօր կիրառվում են նաև մարմնական պատիժներ։ Անգլիական բանտերում (convict-prisons) բանտարկյալները 30 հարված են ստանում հատուկ տեսակի կաշվե մտրակով («կատու»)։ 19-րդ դարի 80-ականներին որոշ գերմանական պետություններում դեռևս կիրառվում էր անմշակ կաշվե մտրակով (Ochsenziemer) և փայտե ճիպոտներով ձաղկումը։ Բացի այդ մինչև 20-րդ դարը այսպես կոչված մեկուսարաններում (Lattenkammer) բանտարկյալների համար կիրառվում էր մարմնական պատժի հատուկ միջոց. մեկուսարանի հատակը (Սաքսոնիայում նաև պատերը) ծածկված էին իրարից փոքր հեռավորությունների վրա տեղադրված սուրսայր ճաղերերով։ Ֆրանսիայում առավել կատարելագործված էր մարմնական պատիժը. իրավախախտ գերիներին «լարի վրա հետապնդում»։ Մարմնական պատիժների դեմ եռանդուն պայքարել է Ստոկհոլմի 1878 թվականի քրեակատարողական կանոնների միջազգային կոնգրեսը։ մեկուսարան

Ռուսերեն

Урок 2

Объяснить данные слова и составить вместе с ними предложения. Предложения составить таким образом, чтобы в одном предложении были оба слова.

  1. Презрение — призрение.
  2. Преемник — приёмник.
  3. Претворить — притворить.
  4. Предать — придать.
  5. Преклонить — приклонить.
  6. Прибить — перебить.
  7. Прискакать — перескочить.
  8. Принять — перенять.
  9. Приклеить — переклеить.
  10. Принять- перенять.
  11. Привратник — превратный

Урок 1

Классная работа

Задание 1.

Подобрать однокренные слова, которые имеют приставки пре — , при —

Например : приехать, переехать

Слов которые имеют одну и ту же основу.

Презрение — призрение. 

Преемник — приёмник. 

Преходящий — приходящий. 

Претворить — притворить. 

Предать — придать. 

Претерпеть — притерпеться 

Преклонить — приклонить. 

Հասարակագիտություն

Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ։

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական   կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ  տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և՝ ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական  օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ,

  • Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:

Երկուսի հետևանքներն էլ ես նմանեցնում եմ, քանի որ երկու ինքնապատշպանության և հերոսամարտի վերջում էլ նրանք այսպես ասած հաղթահարեցին շատ դժվարություններ, Զեյթունի հերոսամարտի վերջում հաշտություն տիրեց, իսկ Վանի ինքնապատշպանության վերջում հայերը կարելի է ասել փրկվում են կոտորածներից։

  • Ցանոթացիր այս հղմանը  «Ցեղասպանություն»  տերմինը,    ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:

Ոչինչ չէի փոխի, քանի որ այստեղ գրված են «Ցեղասպանություն» հասկացության տարբեր բացատրումներ։ Իմ կարծիքով 21-րդ դարում ցեղասպանություն կատարվում է, սակայն ոչ այն կարգի, որ ազգի բնաջնջում լինի, համեմատած քիչ և ոչ այնքան մեծ տարածքով։ Կատարվում է, քանի որ մարդու ագահությունը և անձնական շահը մնում է դարեդար, և դրանից տուժվում են միայն անմեղները, սակայն ես վստահ եմ, որ օրերից մի օր այդ ագահ և անձնաշահ մադրիկ իրենց արժանի պատասխանը կստանան։

  • Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:

Ոչ, ես մազապուրծ փախած հայի ժառանգ չեմ։

  • Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների  հետ:

Պատմություն

1․ Վերլուծիր 1895թ. «Մայիսյան բարենորոգումներ»  և նրա հետևանքները:

«Մայիսյան Բարենորոգումներ» 1895: Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական և այլ վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշանագրի 61-րդ հոդվածի  համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի դեսպանները և ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսած ազատագրական շարժման դեմ թուրքական կառավարության գործադրած հալածանքների պայմաններում:

Նախագիծը հիմանականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտեսական դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաների պաշտպանությունը քուրդ ցեղապետների կամայականություններից:

Ըստ նախագծի, նահանգների վալիները (նահանգապետներ) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բարձր դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող կայուն կոմիտե), որը կհսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները նաև ոստիկանությունը պետք է բաշխվեին մահմեդականների և քրիստոնյաների միջև. եթե պաշտոնյան մահմեդական էր, նրա օգնականը քրիստոնյա էր լինելու և ընդհակառակը: Բոլոր խորհուրդների (նախագահական ընդհանուր խորհուրդը, սանջակի, կոզայի և նահիեի), ինչպես և տարբեր հանձնախմբերի (այդ թվում՝ հատուկ դատաստանական) կեսը պետք է քրիստոնյա լիներ: Խաղաղ ժամանակ «համիդիե» գնդերը զենք ու նշանազգեստ չպետք է կրեին: Բարենորոգումների ենթակա էին նաև (վեց նահանգներից բացի) կայսրության մյուս հայաշատ վայրերը (օր., Հաճընը՝ Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի): Ծրագրի գործադրությունը հսկելու էր սուլթանից ընտրված և տերությունների հավանությանը արժանացած բարձր կոմիսարը:

«Մայիսյան բարենորոգումներ»-ի ծրագիրը, որը խիստ չափավոր էր, կազմված էր հիմանակում գործող թուրքական օրենքների սահմաններում և առանձին իրավունքներ չէր ընձեռում հայերին ու առավել ևս՝ բավարարում նրանց քաղաքական պահանջները, այդուհանդերձ, հանդիպեց օսմանյան կառավարության դիմադրությանը: Սուլթանի անունից դեսպաններին ներկայացվեցին «դիտողություններ» և մի հակածրագիր սկսվեց թուրքերի համար սովորական դարձած ձգձգումների քաղաքականությունը: Թուրքական կառավարությունը հույսը դնում էր մեծ տերությունների տարաձայնությունների վրա, որոնք, հետապնդելով իրենց շահերը Օսմանյան կայսրությունում, վճռական քայլերի չէին դիմի ինչ-որ մասնակի «բարենորոգումներ» անցկացնելու համար: Հայ քաղաքական շրջանները փորձեցին ծրագրի գործողությունը արագացնել խաղաղ միջոցներով (1895-ի սեպտ. 5-ի Բաբը Ալիի ցույցը և այլն), որոնց օսմանական կառավարությունը պատասխանեց հայերի ջարդերով: Այդուհանդերձ Աբդուլ Համիդի 2-րդ հոկտեմբերի 8-ին վավերացրեց «Մայիսյան բարեփոխումներ»-ի փոքր-ինչ փոփոխված ծրագիրը, «բարձր կոմիսար» (Շաքիր փաշային) ուղարկեց Հայաստան՝ բարենորոգումները «կենսագործելու» համար: Սակայն հայկական կոտորածները վերսկսվեցին նոր թափով, որոնց զոհ գնաց 300 հազար հայ:

2․ Համեմատել Զեյթունի հերոսամարտը, Վանի ինքնապաշտպանությունը, հետևանքները:Զեյթունի 1817 ապստամբությունը հայերի պատասխանն էր Համիդյան կոտորածներին։ Հայերի ինքնապաշտպանական ուժը կոտրելու համար իշխանությունները կարևորում էին նաև այս տարածաշրջանի հպատակեցումը։ Այդ հանգամանքը հասկանալով՝ հայ ազգային ուժերը, մասնավորապես հնչակյանները միջոցներ ձեռնարկեցին լեռնագավառն ամրացնելու ուղղությամբ։ 1895 թվականի ամռանը Զեյթուն տեղափոխվեցին հնչակյան Գարուն Աղասին (Կարապետ Թուր-Սարգսյան), մշեցի հայդուկ Մխո Շահենը (Մխիթար Սեֆերյան) և ուրիշներ։ Ապստամբության փաստական ղեկավար դարձավ Նազարեթ Չավուշը։

Վանի ինքնապաշտպանություն (1896), Վան քաղաքի և Վանի նահանգի գյուղերի հայ բնակչության դիմադրական մարտերը թուրք ջարդարարների դեմ համիդյան կոտորածների ժամանակ։ Ինքնապաշտպանությունը ղեկավարել են քաղաքում գործող ազգային կուսակցությունների ղեկավարներ Մ. Ավետիսյանը, Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան, հնչակյան) և Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան, դաշնակցական)։ Մարտերը հիմնականում տեղի են ունեցել Վանի Այգեստան թաղամասում։ Քաղաքը բաժանվել է չորս պաշտպանական շրջանների։ Ինքնապաշտպանական խմբերում ընդգրկվել են 700-900 երիտասարդներ, որոնք ունեցել են ընդամենը 518 հրացան։ Վանեցիներին օգնության են շտապել Վազգենի (Տ. Տերոյան) և Ներսեսի (Գ. Պոզիկյան) հայդուկային խմբերը։ Հակառակորդը կենտրոնացրել է մոտ 10 հազար զինվոր՝ զինված արդիական զենքով և հրետանիով։ Դիմադրական մարտերն սկսվել են հունիսի 3-ին։ Հույսը դնելով իր հրազենի և թվական գերազանցության վրա՝ թշնամին փորձել է շեշտակի գրոհով ճեղքել վանեցիների պաշտպանությունը։ Սակայն հանդիպելով հայերի հուժկու հակահարվածին և տալով զգալի կորուստներ՝ նահանջել է։ Հաջողությամբ հետ մղելով թուրքերի հարձակումները՝ ինքնապաշտպանները դիմել են հանդուգն հակագրոհների և նման մի գործողության ժամանակ գրավել թշնամու երկու թնդանոթ։ Սակայն զենքի և զինամթերքի խիստ պակասը ինքնապաշտպանության ղեկավարներին ստիպել է համաձայնել Վանի անգլիական հյուպատոսի և թեմական առաջնորդ Սահակ Բագրեվանդցու առաջարկությանը՝ դադարեցնելու դիմադրությունը։ Իշխանություններն էլ թույլ են տվել մարտիկներին ու նրանց միացած մի խումբ բնակիչների դուրս գալ Վանից և գնալ Պարսկաստան։ Հունիսի 8-ին մոտ 1500 մարդ հեռացել է Վանից։ Դեպի Պարսկաստան ճանապարհին նրանց վրա են հարձակվել թուրքերը։

3․ Ծանոթացիր այս հղմանը «Ցեղասպանություն»  տերմինը,  ինչ փոփոխություններ կկատարեիր, հիմնավորիր կամ հերքիր, որ 21-րդ դարում ցեղասպանություն չի կատարվում:Իմ կարծիքով, ոչինչ պետք չի փոփոխել այստեղ։ 21-րդ դարում ցեղասպանություններ չեն լինում, բայց դրանց փոխարեն տեղի են ունենում ահաբեկչություններ, պատերազմներ, որոնք խլում են բազմաթիվ խաղաղ բնակչության կյանքեր։

4․ Փորձիր վերհանել քո նախնիների պատմությունը.արդյոք դու էլ մազապուրծ փախած հայի ժառանգ ես, թե ոչ, եթե այո , ապա հարցումների արդյունքում հավաքագրի այդ պատումը՝ նկարներով, հնամյա իրերի լուսանկարներով:Մազապուրծ փախած հայի ժառանգ չեմ, քանի որ ընտանիքիս, գերդաստանիս բոլոր անդամները այդ տարիներին, այդ ընթացքում եղել են Հայաստանում, և ամեն ինչով փորձել են օգնել։/ցավոք չեմ կարող ներկայացնել լուսանկարներ/

5․ Արդի և ապագա ինչ մոտեցում ես առաջարկում սահմանակից պետության/Թուրքիայի/, քո հասակակիցների հետ:Կարծում եմ կգա մի օր, որ մեր միջի թշնամությունը կվերջանա, կաջակցենք միմյանց, կօգնենք իրենց, ,,ախպերություն,, կանենք, և երբեք չենք հիշի այս ամենը, սակայն չենք կարող մոռանալ, պատմության միջից ջնջել այն ամենը, ինչը եղել է թշնամության տարիներին։

Առաջանդրանք 2

Պատմել   20-րդ դարի սկզբին արևմտահայության նկատմամբ սուլթանական վարչակարգի վարած քաղաքականության մասին:

Նոր մարտավարության ընդհունումը

XX-րդ դարասկզբի Աբդուր-Համիդյան վարչակարգը ուժեղացրեց ճնշումները հայերի նկատմամբ և ՀՅԴ-ն և հնչակյանները սկսեցին նախապատրաստել ապստամբություն։

Սուրբ Առաքելոց վանքի կռիվը

1901թ․ Անդրանիկը հայդուկների հետ միասին Սուրբ Առաքելոց վանքը վերածում են ինքնապաշտպանական ամրոցին։Թուրքական զորքը շրջապատում է վանքը, սկսվում է կռիվը անհամեմատ ուժերի տարբերությամբ։ Սկսվում են բանակցությունները, հայերը պահանջում են ազատագրել բանտարկյալներին, հեռացնել քուրդ-ավազակախմբերին և վերադարձնել հայերին խլված հողերը, սակայն պայմանները չեն բավարարում և կռիվը վերսկսվում է մինչև վերջանում է հայերի զենքը և նրանք սպիտակ սավաններով փաթաթված հեռանում են թուրքերով շրջապատված վանքից։

կենսաբանություն

1.Թվարկել տեսողական վերլուծիչի օժանդակ հարմարանքները և բացատրել դրանց դերը։Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասըմարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:

2.Նկարագրել ակնագնդի կառուցվածքը և ֆունկցիան։Աչքը տեսողության վերլուծիչի ծայրամասային բաժինն է, գտնվում է գանգի ակնակապիճում: Այն կազմված է ակնագնդից և օժանդակ հարմարանքներից: Օժանդակ հարմարանքներից են հոնքերը, կոպերը, թարթիչները, շաղկապենին, արցունքագեղձերը և ակնագունդը շարժող մկանները:

3.Նկարագրել լսողական վերլուծիչի կառուցվածքը և ֆունկցիան։

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում որսում է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:

4.Թվարկեք ինչ վերլուծիչներ գիտեք , ինչ հատկություններով են դրանք օժտված։լսողական,համային,շոշափական,հոտառական