Բանտ

Կարգապահական պատիժներ Կարգապահական պատիժ իրականացնելու համար մարդուն զրկում են կյանքի բնականոն պայմաններից։ Սակայն բացի այդ, որոշ պետություններում առ այսօր կիրառվում են նաև մարմնական պատիժներ։ Անգլիական բանտերում (convict-prisons) բանտարկյալները 30 հարված են ստանում հատուկ տեսակի կաշվե մտրակով («կատու»)։ 19-րդ դարի 80-ականներին որոշ գերմանական պետություններում դեռևս կիրառվում էր անմշակ կաշվե մտրակով (Ochsenziemer) և փայտե ճիպոտներով ձաղկումը։ Բացի այդ մինչև 20-րդ դարը այսպես կոչված մեկուսարաններում (Lattenkammer) բանտարկյալների համար կիրառվում էր մարմնական պատժի հատուկ միջոց. մեկուսարանի հատակը (Սաքսոնիայում նաև պատերը) ծածկված էին իրարից փոքր հեռավորությունների վրա տեղադրված սուրսայր ճաղերերով։ Ֆրանսիայում առավել կատարելագործված էր մարմնական պատիժը. իրավախախտ գերիներին «լարի վրա հետապնդում»։ Մարմնական պատիժների դեմ եռանդուն պայքարել է Ստոկհոլմի 1878 թվականի քրեակատարողական կանոնների միջազգային կոնգրեսը։ մեկուսարան