Նամակ զինվորին

Բարև հայ զինվոր այնքան բան ունեմ քեզ ասելու բայց ամենակարեվորը ուզում եմ շնորակալություն հայտնել ես հպարտ եմ քեզնով հպարտ եմ որ դու քաջ ես խիզախ ինչպես մեր լեռները տղաներով շատ ենք խոսում քո սխրանքներից, մեզ էլ պատկերացնում քո դերում այնքան հպարտ եմ որ քեզ նման ավագ ընկեր ունեմ բարեկամ, ով գիշեր-ցերեկ հսկում է մեր սահմանը, որպեսզի մենք այստեղ թիկումքում հանգիստ լինել:Հիշիր, որ քեզ սպասում ենք կարոտած ու սրտի թրտիր:

Աստված քեզ պահապան հայ զինվոր:

Հասարակագիտություն Պատասխանատվություն ու Հանդուրժողականություն

Պատասխանատվության զգացում ունեցող մարդիկ հուսալի են։ Նրանք բարեխղճորեն են կատարում իրենց տրված հանձնարարությունները և դրանք ավարտին են հասցնում ճիշտ ժամանակին։

Պատասխանատվությունը պատվի ու արժանապատվության կարևորության գիտակցումն է: Սակայն մարդկային որակների մեջ կարևոր արժեք լինելուց զատ, պատասխանատվությունը նաև աշխարհընկալում է և ապրելակերպ, որը բազմաթիվ դեպքերում հանդիսանում է հաջողության գրավականը:

Հանդուրժողականությունը կարևոր հասկացություն է, որն օգնում է մարդկանց խաղաղ ապրել միասին: Հանդուրժողական լինել նշանակում է ընդունել այլ մարդկանց կարծիքներն ու նախասիրությունները, նույնիսկ, եթե նրանք ապրում են այնպես, ինչպես դու համաձայն չես: Հանդուրժողականությունը նաև նշանակում է, որ դուք ձեր կարծիքը ուրիշների կարծիքներից վեր չեք դասում, նույնիսկ երբ վստահ եք, որ ճիշտ եք:

русский

Упражнение 1. а) Замените активные конструкции пассивными.
Образец: решать проблему – проблема решается

Читать лекцию — лекция читается, проводить эксперимент — эксперимент проводится, давать анализ — анализ даётся,

Հովհանես թումանյան ձեւ ու հոգին

ես մտածում եմ որ թումանյանը ճիշտ է որովհետեւ մարդիկ չեն անում այն ինչ նրանց դուրե գալիս այնպիսի տպավորություն է որ նրանք անում են ուրիշների համար

ուզում են ցույց տալ որ նրանց մոտ ամեն ինչ լավ է ուզում են որ ուրիշները ասեն իրենց հետեվից որ տեսաք ուր էին գնացել կամ եթե ավելի կարճ ուզում են լինել միուսից բարձր

Ամեն երևույթ ունի իր արտաքին կերպարանքը—ձևը և ներքին իմաստը– հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, և մարդիկ սովորաբար վազում են հեշտին, իսկ հեշտը ձևն է։ Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին, կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ մեծ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում։

Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր ու տերտերներ, թեև հենց բառը— եկեղեցի բոլորովին այլ բան կնշանակի։

Նույնիսկ էն մոմերն էլ որ վառում են, մի ժամանակ մթության մեջ միտք է ունեցել, բայց էսօր օրը ցերեկով վառելով պահում են միայն ձևը անմիտ ու անխորհուրդ։

Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք։ Եվ եթե նա Ավետարանը փչացնի —ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանում։

Էդպես է պատահում և նոր գաղափարների հետ։

Ուսումնարան ասելով ավելի շուտ շենքն են հասկանում, քան թե ուսուցիչ ու աշակերտ։ Եվ էդ հասկացողությունն է խոր պատճառը, որ ուսուցիչը մեզանում էնքան հաճախ ու հեշտ ենթարկվում է զրկանքի, հալածանքի ու արհամարհանքի։ Ուսումնարանի գաղափարը նրա հետ չի կապված, այլ շենքի։

Կհարցնեք.

― Ձեր գեղումն ուսումնարան կա՞։

― Հա՛։

― Քա՞նի աշակերտ կա մեջը։

― Աշակերտ չկա էս մի քանի տարին, և այլն։

Մի խոսքով գլխավորը պատերն են։

Գրականություն ասելով էլ երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ․․․

Թատրոնն էլ մի մեծ շենք է, որ բեմ ունի, մեջը տոմսարկներ են ծախվում ու դերասաններ են խաղում:

Իսկ դերասան կնշանակի― բեխերը վեր արած մարդ․․․

Ձևն ու ձևապաշտությունը ամեն տեղ, և վա՛յ էն մարդուն, որ էս տեսակ միջավայրում հասկանում ու սիրում է իրերի ու երևույթների ներքին իմաստը և մանավանդ նրանց առողջ ամբողջությունը։

էս տխուր խորհրդածության առիթը տվեց Թիֆլիզի հայոց թատրոնի խնդիրը, որ վերջին օրերս գրավել է մամուլի ու հասարակության ուշքը։ Հայոց թատրոնը մեռնում է, էսպես հայտարարեցին։ Եվ ահա կոնսիլիում են կազմել չքնաղ հոգեվարքի շուրջը ծերունի Մանթաշյանը, մի քանի ուրիշ հարուստներ և նրանց թամաշավոր մեծ բազմություն։

― Ի՞նչ է հարկավոր սրան, որ կենդանանա։

― Փող և սեփական շենք։

Նույն րեցեպտը ինչ որ գրեցին սրանից տարիներ առաջ։ Փող տվին, բայց նա կրկին մեռնում է։ Մեկն առաջարկում է, որ էս շենքից, Արտիստականից մյուսը փոխադրեն―ազնվականների թատրոնի շինությունը։ Բայց նա էնտեղ էլ կմեռնի։ Առաջարկում և հանձնաժողով են ընտրում սեփական շենք կառուցանելու։ Բայց նա դարձյալ կմեռնի, որովհետև․․․

Դուք արտաքին ձևի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալի նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում։ Ահա պարզենք։ Սկսենք հենց նույն օրերին թատրոնի դրությունը ողբացող հայոց թերթերից։

Ճշմարիտն ասեմ, «Մշակի» եթեներից, բայցերից ու այսուամենայնիվներից պարզ բան չհասկացա, բայց եզրափակում է.

«Եզրափակելով մեր խորհրդածությունները՝ ընդգծում ենք, որ հայ թատրոնական գործը պահանջում է կազմակերպչական գործունեության բարվոքում և միևնույն ժամանակ նյութական ապահովություն, որպեսզի նա կարողանա թե՛ դերասանական ուժերի գրավման, թե՛ ներկայացումների կազմության և թե՛ ղեկավարական գործի ուժեղացման համար անհրաժեշտ ծախքերը հոգալ բավարար կերպով» («Մշակ» № 5)։

«Հորիզոնը» հարայ է կանչում. «Օգնեցե՛ք, հայոց թատրոնը մեռնում է․․․ Այն բեմը, որի շնորհիվ է միայն, որ մենք ունենք Սունդուկյաններ․․․ բայց նա պիտի ապրի, եթե մենք ուզում ենք ապրել․․․ Նա պիտի ապրի․․․ իբրև մեր գրականությանը կենդան նյութեր հաղորդող հիմնարկություն» («Հորիզոն» № 5)։

Հիմի դուք «Սուրհանդակին» ականջ դրեք.

«Այո՛, թատրոնն էլ մեռնում է մեզանում, ինչպես և մեռնում են մեր բոլոր կուլտուրական հիմնարկությունները, և մեռնում են միմիայն այն պատճառով, որովհետև հայ ազգը տրամադիր է ինքն իրեն ոչնչացնելու, ոչնչացնելու մինչև այն աստիճան, որ իր հետքն անգամ չի ուզում թողնել»։ Ասում է՝ «մեր հոգեբանությամբ և մեր գործելակերպով ապրող ազգեր ներկայումս շատ քիչ, համարյա թե չկան, իսկ հնումը թեև եղել են, բայց նրանք էլ ոչնչացել են», և սրա նման զարհուրելի բաներ։ Բայց որովհետև ոչ հայոց ազգն էդպես տրամադրություն ունի, ոչ էլ ինքն է էդպես կարծում, այլ միայն հենց էնպես էր ասում, շարունակում է. «Սակայն դա դեռևս չի արգելում այսօր էլ համախմբվել և խորհրդակցել հայ թատրոնի մասին, այն թատրոնի, որ գեղարվեստի աշխարհքին տվել է հանճարներ»։ («Սուրհանդակ», № 53)։

Էս մտքով էլ ճառեր են խոսել Դրամատիկական ընկերության ընդհանուր ժողովին, որ իսկապես մի ներկայացում էր և էս սեզոնի ամենահաջող ներկայացումը մուտքի տեսակետից։

Ես չեմ ուզում խոսել նրանից, թե հայ ազգը առանց թատրոնի ապրել է ու կապրի թե չէ, դա դատարկ խոսք է և մի վատ սովորություն, որ մեզանում ամեն մի հարց ու խնդիր իսկույն կապում են ազգի գոյության հետ։ Ես ուզում եմ միայն նկատել էն ցավալի հանգամանքը, թե ինչպես հասկացողներն էլ սխալ են հասկանում։ Ասում են՝ հայոց թատրոնն է, որ ստեղծել է Սունդուկյաններ ու հանճարներ։ Էլ չեն մտածում, թե բոլորովին հակառակն է եղել— Սունդուկյան, Ադամյան, Հրաչյա, Սիրանույշ, Չմշկյան և այլն, և այլն, մինչև նորերը, նրանք են, որ թատրոն են ստեղծել, և առանց նրանց դուք թատրոն չեք կարող հասկանալ։ Եթե ուզում եք թատրոն ունենալ, պետք է նրանց հոգաք։ Եվ ահա էդ սխալ տեսակետից էլ առաջ գալով էսօր էլ դեռ, երբ էդքան դարդ եք անում հայոց թատրոնի համար ու հավաքվում եք իբրև թե նրան կենդանացնելու, ասում եմ՝ էսօր էլ դեռ կատարվում է զանցառություն ու հանցանք հայ թատրոնի դեմ, և էն ժամանակ, երբ շենքի ու արտաքին հանգամանքների ցավն եք ողբում, միաժամանակ զրկում ու մոռացության եք տալի նրանց, որ իրոք կազմում են հայ թատրոնը։ «Հորիզոնի» հենց նույն համարում պ. էլբեն պատմում է, որ լավ դերասանները հեռացել են, որովհետև նրանց չաղ ռոճիկները կրճատել են։ Հետաքրքրական է, թե ի՞նչ կնշանակի էստեղ չաղ բառը։ Մյուս կողմից էլ, ասում է, Դրամատիկական ընկերությունը չի կարողացել կանոնավոր վարձատրել այն հայ հեղինակներին, որոնք աշխատել են թատերական ինքնուրույն ու թարգմանական գրականության համար։

Լսում ե՞ք՝ ի՛նչ են ասում։

Իսկ ես դրա վրա կավելացնեմ։ Դրամատիկական ընկերությանը ուրիշները փող են տվել, որ մրցանակ տան լավ

ռուս վրացական կոնֆլիկտ

Վրացական կողմը Ռուսաստանից պահանջել է հարգել վրացական պետության տարածքային ամբողջականությունը և դադարեցնել աջակցությունը չճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի հանրապետություններին։ Վրաստանը պնդում էր վերանայել 1992 թվականի Սոչիի համաձայնագրերը, որոնց համաձայն Հարավային Օսիա են մտցվել ռուս խաղաղապահներ։

1989 թվականի նոյեմբերի 10-ին Հարավային Օսիայի ժողովրդի իրավունքները պաշտպանելու և ինքնավարության սահմանադրական երաշխիքներ ստեղծելու նպատակով Հարավային Օսիայի Ինքնավար Մարզի Ժողովրդական Պատգամավորների խորհրդի քսաներորդ գումարման XII նստաշրջանը որոշեց վերափոխել ինքնավար մարզը։ դառնալ ինքնավար հանրապետություն Վրացական ԽՍՀ կազմում։

Վրաստան

Լարվածության աճը

2004թ-ին Վրաստանի նախագահ ընտրվեց Միխեիլ Սաակաշվիլին, ով իր կառավարության առաջնային խնդիրներից համարեց Հարավային Օսիայի և Աբխազիայի վերադարձը Վրաստանի վերահսկողության տակ։ Արդեն իսկ այդ ժամանակ լարված էին ռուս-վրացական հարաբերությունները, քանի որ Ռուսաստանը պաշտպանում էր Հարավային Օսիայի և Աբխազիայի ինքնիշխանության իրավունքը։ Վրսատանը այդ ժամանակ հարաբերությունները զարգացնում էր ՆԱՏՕ-ի հետ, «գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում մասնակցելով խաղաղասիրական ձեռնարկությունների, ինչպես նաև վրաց զինվորականները վերապատրաստություն էին անցնում ՆԱՏՕ-ի ռազմական հաստատություններում, զարգանում էր նաև զենքի առևտուրը դաշինքի անդամ երկրների հետ։ Վրաստանը փորձում էր ՆԱՏՕ-ի լծակները օգտագործելով Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն Ռուսաստանը հեռուն գնացող քայլերով Հարավային Օսիայի ոչ վրաց բնակչությանը սկսեց բաժանել անձնագրեր, և հայտնում իր աջակցությունը Հարավային Օսիային և Աբխազիային։

գործնական քերականություն

1․ Նախադասությունների կողքը գրի րտեսակները։

Նրանք էլ քեզ նման մարդիկ էին(։ Այդպես՝ քեզ նման երազներ էին երազում, մեծ-մեծ հույսեր էին փայփայում… Գալիս էին ոգևորված իրանց հույսերով ու ցնորքներով և մեկ-մեկ կորցնում ճանապարհին։ Ոմանք շուտ էին վհատում ու բեկվում, ոմանք ավելի հանդուգն ու համառ գալիս էին, մինչև մի տեղ ընկնում էին ուժասպառ ու… Օ՜, շատ եմ ծիծաղել նրանց վրա։

Ինչքա՜ն ծիծաղեցին էն գիշեր․․․

Ամենքը գաղթականներ էին։ Նոր էին Թիֆլիս հասել։ Զանոն էլ նրանց հետ էր։ Իր հոր փեշիցը բռնած նա անց էր կացել ձյունոտ սարերով, ամայի, ցուրտ դաշտերով, երկա՜ր-երկա՜ր ճանապարհ։

Նա չէր հասկանում, թե ինչու պատահեց էն ամենը, ինչ որ ինքը տեսավ․ էն հրացանների ճայթյունը, էն աղաղակը, էն ծուխն ու կրակը, էն փախուստը, որ փախչում էին ամենքը, ամենքը․․․ Եվ չէր հասկանում, թե ինչպես եղավ, որ իր մայրիկը կորավ էն ժամանակ։

2. Նախադասություններն ընդարձակի՛ր:

            Փորձենք:Փորձենք 1-անգամել անցնենք այդ ամենը
            Աղջիկները կպատմեն:Աղջիկները կպատմեն թե-ինչպես է անցել իրենց օրը
            Մեծերը կլսեն:Մեծերը կլսեն փոքրերի հիասթափության մասին
            Կընտրեք:
            Ճամփորդը վերադարձավ:

3. Նախադասությունը գրի՛ր առանց այն բառերի կամ բառակապակցությունների, որոնք պատասխանում են փակագծում տրված հարցին:

Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞, ո՞ր)
Փաեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկասեղնագործ թասակ և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին գործված: (ինչպիսի՞, ո՞ր)
Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարից հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
Բեռնատարները նշանակված ժամից մեկուկես ժամ շուտ եկան: (ե՞րբ)
Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ ու առաջ  շարժվեց տարօրինակ, մեծ ցատկերով, անհետացավ քարերի մեջ: (ե՞րբ, որտե՞ղ)
Այդ ընթացքում ծառի գագաթը բարձրացած որսորդը երկար պարաններով երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (ե՞րբ. որտե՞ղ)
Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: (ե՞րբ, ի՞նչը)

4. Նախադասության րնդգծված բառերը հանի՛ր: Ի՞նչ է փոխվում (նախադասության արտահայտած միտք, ինչ-որ տեղեկություն, բառերի դասավորություն, այլ բառեր և այլն): Ի՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝ Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբճյմիոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ  կողմնորոշվեն:

5. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիս: Նախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

            Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
            Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
            Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
            
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
            
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
            Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:

6. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:

7. Կետերի փոխարեն կոչականներ գրի՛ր:

            …, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
            …, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
            Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, …:
            Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, …:
            Գիտե՞ս, …, ռոբոտներին էլ է օդ պետք:
            Ի՜նչ ասես չես մտածի, … հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

8. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր և տարբերությունների մասին գրի՛ր:

            Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
            Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
            Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն  փիլիսոփա:
            
Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ            պետք չէր լինի:
            Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի: