Առաջնորդ նշանակում է մարդ վորին վհստահում էն բոլորը
Անել այնպես, որ մյուսները կարողանան ազատ արտահայտվել,որոշումներ կայացնել, քանի որ հաջողակ առաջնորդները փորձառու որոշում կայացնողներ են:Հիշեցնել ակնկալիքների մասին, քանի որ հաջողակ գործիչները շփման մեծ հմտություններով մարդիկ են, որոնք կարողանում են թիմին հիշեցնել ղեկավարության՝ իրենցից ունեցած ակնկալիքների մասին:Մարդկանց մտածելու մարտահրավեր նետել՝ ավելի լայն մտածելու և աշխատակիցներին միշտ «ոտքի մատների վրա պահել»: Եթե չեք մտածում, նոր բաներ չեք սովորում: Եթե չեք սովորում, չեք աճում և ժամանակի հետ ոչ էական եք դառնում ձեր աշխատանքում: Հաշվետու լինել ուրիշներին, ինչը նույնը չէ, ինչ թույլ տալ գործընկերներին վերահսկել իրենց: Սա, ըստ աղբյուրի, ցույց է տալիս, որ ղեկավարը ոչ միայն իր հաջողության վրա է կենտրոնացած, այլև ձեր:Առաջնորդել մարդկանց՝ օրինակ ծառայելով: Հաջողակ առաջնորդներն անում են այն, ինչ «քարոզում են»:Շարունակական ձևով արձագանքել ի պատասխան. աշխատակիցները ցանկանում են, որ իրենց առաջնորդները իմանան՝ իրենք ուշադրություն են դարձնում նրանց և գնահատում են արձագանքը:Խուսափել հետաձգումից. հաջողակ առաջնորդներն «այս գլխից» են լուծում ծագած խնդիրները: Կյանքում առաջ գնալն այն անելն է, ինչը շատ մարդիկ անել չեն սիրում,Դրական էներգիա և վերաբերմունք ստեղծել և ներդնել պատշաճ «աշխատավայրային մշակույթ»: Իսկ ամենակարևորը, որ այդ ամենի ուղղությամբ գործընկերներին էլ գործողությունների մղել: Մեծ ուսուցիչ լինել. հաջողակ առաջնորդները երբեք չեն դադարում ուսուցիչներ լինել, քանի որ իրենք սովորելու են նպատակաուղղված:

