Վիտամինների դերը մեր օրգանիզմում
Հաճախ ես լսել, որ այս կամ այն վիտամինի պակասն օրգանիզմում հանգեցնում
է հիվանդությունների գլուխ բարձրացմանը։ Իսկ ի՞նչ է վիտամինը, ինչո՞ւ է անհրաժեշտ, և ինչպե՞ս լրացնել օրգանիզմում դրանց պակասը։
Վիտամինները կենսաբանորեն ակտիվ օրգանական միացություններ են՝ խիստ անհրաժեշտ մեր օրգանիզմի բնականոն նյութափոխանակության ու կենսագործունեության համար։ Դրանց անբավարար քանակությունը կարող է հանգեցնել դիմադրողականության կտրուկ անկման, էներգիայի պակասի, աշխատունակության նվազման, գերհոգնածության և այլն։
Օրգանիզմում վիտամինները հիմնականում ավելանում են սննդի միջոցով, ուստի երբ դուք չեք հետևում ձեր սննդակարգին և սնվում եք անկանոն և ոչ առողջ սննդով, ձեր օրգանիզմում պակասում են վիտամինային պաշարները, իսկ հետո ստիպված եք լինում այն լրացնել արհեստական դեղահաբերով։
Ստորև ներկայացնում ենք վիտամինները և դրանցով հարուստ մթերքները՝
A վիտամին- ձու, պանիր, ձուկ, գազար, կանաչ ոլոռ,
B խմբի վիտամիններ — հացահատիկներ, ձավարեղեն, կաթնամթերք, լոբեղեն,
C վիտամին — հատապտուղներ, բանջարեղեն, մրգեր,
D վիտամին — ձու, ձկնեղեն, կաթնամթերք, կարմիր միս,
E վիտամին — յուղեր, ընկուզեղեն,
K վիտամին — գազար, լոլիկ, կանաչեղեն։
100մգ C վիտամին։ Վարակիչ հիվանդությունների պարագայում այդ չափաբաժինն անհրաժեշտ է մեծացնել 3-5 անգամ, քանի որ C վիտամինն առկա է հակամարմինների առաջացմանը նպաստող ֆերմենտների կազմի մեջ։
Ճարպալուծ վիտամինների շարքում առավել կարևորվում է A վիտամինը, որն անհրաժեշտ է էպիթելային հյուսվածքների բնականոն աճի համար։ Բացի այդ, A վիտամինը մասնակցում է տեսողական գունակ ռոդոպսինի ձևավորումն ապահովող ֆերմենտների աշխատանքին։ A ավիտամինոզի կամ թերվիտամինոզի պարագայում կարող են զարգանալ մաշկի կամ լորձաթաղանթների խոցեր, «հավկուրություն»՝ մթնշաղային տեսողության խանգարում։ A վիտամինը պարունակվում է առավելապես լյարդում, կենդանական ծագմամբ մթերքներում՝ կարագում, պանրում։ Սակայն բույսերում այս վիտամինը կարող է սինթեզվել նրանցում պարունակվող դեղին գունանյութից՝ կարոտինից։ Կարոտինը պարունակվում է գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմի մեջ և կարմիր գույնի այլ մրգերում ու բանջարեղենում։ Կարոտինն ավելի լավ յուրացվում է եփելուց հետո, A վիտամինի վերածվում է բարակ աղիներում։