Vocabulary Exercises

A. Match the Words to Their Meanings

Match the words from the text to their correct meanings.

WordMeaning
1. connecteda) a short talk with a group using slides
2. dictionaryb) able to communicate or stay in touch
3. cousinc) a book or app to check word meanings
4. presentationd) a family member, child of your aunt/uncle
5. projecte) a task or work done by students

Your Answers:

  1. b) 2. c) 3. d) 4. e) 5. a)

B. Find the Opposite

Find the opposite of these words in the text.

  1. Boring → Interesting
  2. Alone → Together
  3. Slow → Fast
  4. Forget → Remember
  5. Difficult → Easy

C. Fill in the Gaps with Words from the Text

  1. I use the internet to stay connected with my friends.
  2. We made a presentation about animals in class.
  3. I watched a short video to understand the science topic.
  4. My cousin lives in another country.
  5. It’s important to take breaks when you are online for a long time.

Grammar Exercises (Present Simple / Frequency / Modals)

A. Complete the Sentences with the Present Simple

  1. My teacher sometimes shows (show) us videos.
  2. use (use) the internet every day.
  3. My cousin lives (live) in another country.
  4. The internet helps (help) me with learning.
  5. We haven’t (not spend) too much time online.

B. Choose the Correct Frequency Word

Choose the best word: always / usually / sometimes / never

  1. always go online to talk to my friends.
  2. My teacher sometimes gives us online homework.
  3. usually watch videos when I study at home.
  4. never spend the whole day online. It’s not good!

C. Modal Verbs – Fill in the Blanks with should / must / can

  1. You can use a dictionary to check new words.
  2. We must be careful when using the internet.
  3. Students can learn interesting things online.
  4. You must take breaks when studying online.
  5. We should not use the internet all the time.

Պատմության 9-րդ դասարանի առաջադրանքներ ապրիլի 20-27

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ պայմաններ կային հայ մշակույթի զարգացման համար X-XIV դարերում։

X–XIV դարերում հայ մշակույթի զարգացման համար ստեղծվել էին մի շարք բարենպաստ պայմաններ, թեև որոշ ժամանակաշրջաններում նաև բարդություններ կային։

  • Թվարկե՛ք «Յոթ ազատ արվեստները»

Քերականություն,տրամաբանություն,ճարտասանություն,թվաբանություն,երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն։

  • Ի՞նչ տիպի դպրոցներ էին գործում Հայաստանում և Կիլիկիայի հայկական պետություններում։

Գործել են վանքերի մոտ՝ որպես հոգևոր և կրթական կենտրոններ։

  • X-XIV դդ կրթական գործի ի՞նչ նշանավոր կազմակերպիչներ գիտեք

Սահակ Պարթև Գևորգ ՄերկվիցիՀովհաննես Երզնկացի , Վարդան Այգեկցի

Ի՞նչ նշանավոր հայկական համալսարաններ կային զարգացած միջնադարում։

Զարգացած միջնադարում (մոտավորապես 10–14-րդ դարեր) Հայաստանում և Կիլիկիայում գործել են մի քանի նշանավոր համալսարաններ, որոնք կարևոր դեր են խաղացել հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման մեջ։

  • Որո՞նք էին նշանավոր ուսումնագիտական կենտրոնները Կիլիկիայում։

Կիլիկիայի հայկական թագավորությունում (11–14-րդ դարեր) կրթությունն ու գիտությունը կարևոր տեղ էին գրավում։ Չնայած այստեղ համալսարաններ Գլաձորի կամ Տաթևի պես ձևավորված չէին, Կիլիկիայում գործել են մի շարք նշանավոր ուսումնագիտական կենտրոններ:

Հայոց պատմություն 7, էջեր 133-135

Պատմության հարցեր

1. Ինչ գործոններ նպաստեցին հայ պստմագրության վերելքին։

Քրիստոնեության ընդունում

Հայոց գրերի ստեղծում

Պատմական իրադարձությունների առատություն

Եկեղեցու, վանքերի ու դպրոցների զարգացում

Մատենադարանների և մշակութային կենտրոնների ձևավորում:


2. Որոնք էին պատմագրության հիմնական ժանրերը։

Թվականագրություն (Քրոնիկոններ)

• Ընդհանուր պատմություններ

• Վարքագրություն (Սրբերի վարքեր)

• Եկեղեցական պատմություններ

• Վիմագրական արձանագրություններ


3. Ներկայացրեք զարգացած միջնադարի հայ պատմագրության հեղինակների և նրանց աշխատությունները՝ ըստ ժանրերի։

Թվականագրություններ – Մատթեոս Ուռհայեցի (Ժամանակագրություն), Ստեփանոս Օրբելյան (Սյունիքի պատմություն)

• Պատմություններ – Վարդան Արևելցի (Հատոր պատմություն), Սմբատ Գունդստաբլ (Խոստոմք պատմական)

• Վարքագրություններ – Կիրակոս Գանձակեցի

• Վիմագրություններ/եկեղեցական – Թովմա Մեծոփեցի, Մխիթար Այրիվանցի:

Պատմության 9-րդ դասարանի առաջադրանքներ մայիսի 4-11

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ «Հայ ազատագրական պայքարի վերելքը: Իսրայել Օրի.»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ինչու՞ XVII դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի մոտ ազատագրական նոր հույսեր արթնացան

Քանի որ Եվրոպայում ու Ռուսաստանում սկսեցին ուժեղանալ հակաթուրքական շարժումները, հայերն էլ սկսեցին հուսալ, որ կարող են այդ երկրների օգնությամբ ազատվել օսմանցիներից ու պարսիկներից։

  • Հայաստանի ազատագրման գործին հայության ո՞և խավերն էին մասնակցում

Մասնակցում էին հոգևորականները, մեծահարուստ վաճառականները, իշխանական ընտանիքների ներկայացուցիչները ու նաև գավառացի մարդիկ։

  • Նշե՛ք Հայաստանի ազատագրական պայքարի ժամանակի հայտնի գործիչների

Հայտնի գործիչներից են՝ Իսրայել Օրի, Հակոբ Ջուղայեցի, Հովսեփ Էմինը, Ստեփանոս Լեհացին։

  • Ի՞նչ նպատակով և ե՞րբ Հակոբ Դ Ջուղայեցին գումարեց գաղտնի ժողով։ Ի՞նչ որոշում կայացրեց ժողովը

Ժողովը տեղի ունեցավ 1678 թ. Էջմիածնում։ Նպատակն էր կազմակերպել հայ ժողովրդի ազատագրությունը։ Որոշվեց դեսպան ուղարկել եվրոպական երկրներ՝ օգնություն խնդրելու համար։

  • Ե՞րբ կայացավ Անգեղակոթի ժողովը, ի՞նչ որոշում ընդունեց այն

Ժողովը տեղի ունեցավ 1699 թ. Սյունիքում՝ Անգեղակոթ գյուղում։ Որոշեցին նորից փորձել օտար պետություններից օգնություն ստանալ՝ հատկապես Ռուսաստանից։

  • Ի՞նչու Հովհան Վիլհելմը Օրուն խորհուրդ տվեց օգնության խնդրանքով դիմել Ռուսաստանին։ Ինչպե՞ս արձագանքեց Պետրոս I-ը Ի․ Օրու խնդրանքին

Որովհետև Ռուսաստանը շատ ավելի մոտ էր Հայաստանին ու ավելի շահագրգիռ էր։ Պետրոս I-ը դրական արձագանքեց, Օրուն ընդունեց ու խոստացավ մտածել հնարավոր աջակցության մասին։

  • Ե՞րբ է տեղի ունեցել Օրու դեսպանագնացությունը, ի՞նչ արդյունք ունեցավ

Օրին դեսպանագնացություն է կատարել 1701–1706 թթ․։ Նա հանդիպել է տարբեր պետությունների ղեկավարների հետ, բայց մեծ արդյունք չեղավ, որովհետև քաղաքական վիճակը դեռ հարմար չէր։

  • Ո՞վ էր Գանձասարի կաթողիկոսը և ինչու՞ էր նա միացել Օրուն

Գանձասարի կաթողիկոսն էր Եսայի Հասան-Ջալալյանը։ Նա միացել էր Օրուն, որովհետև հավատում էր, որ Ռուսաստանի օգնությամբ հնարավոր է ազատագրել Հայաստանը։

Հայոց պատմություն 8, էջեր 7-10

9-րդ դասարան Առաջադրանքներ՝ 07.03-13.03 2025թ.

1.Ինչ է լույսը ըստ Նյուտոնի և ըստ Հյուգենսի:
Ըստ Նյուտոնի, լույսը բաղկացած է փոքրիկ մասնիկներից (կորպուսկուլներ), որոնք ուղիղ գծով են շարժվում։ Ըստ Հյուգենսի, լույսը ալիք է, որը տարածվում է միջավայրում։

2.Որ լուսատու մարմինն են անվանում լույսի կետային աղբյուր:
Լույսի կետային աղբյուր կոչվում է այն աղբյուրը, որը տարածում է ճառագայթները տարբեր ուղություններով։

3.Լույսի ինչ բնական և արհեստական  աղբյուրներ գիտեք:
Բնական աղբյուրներ՝ Արեգակ, աստղեր
Արհեստական աղբյուրներ՝ լամպեր, քիմիական լույս (ֆոսֆոր)

4.Որն է Արեգակի և Լուսնի լուսարձակման տարբերությունը:
Արևը հենց իր մեջից այդ լույսը տարածում իսկ լուսինը արտացոլում է արևի լույսը։

5.Ինչ է լույսի ճառագայթը:
լույսի ճառագայթը՝ Էներգիայի փոքր մասիկներն են, որոնք շարժվում են ուղիղ գծերով։

6.Ինչպես է տարածվում լույսը համասեռ միջավայրում:

7. Որ լույսն է կոչվում անդրադարձած:
Մակերևույթին ընկնող ճառագայթը կոչվում է անդրադարձ լույս

8. անկյունն է կոչվում անկման անկյուն. և որը անդրադարձման անկյուն:
Անկման անկյուն կոչվում է այն անկյունը, որը կազմում է լույսի ճառագայթի ընկնումը և մակերևույթին իջեցրած գծի միջև հատվածը: Անդրադարձման անկյուն կոչվում է այն անկյունը, որը կազմում է անդրադարձած ճառագայթի և մակերևույթին իջեցրած գծի միջև հատվածը:

9. Ձևակերպեք լույսի անդրադարձման օրենքը:
Անկման անկյունը հավասար է անդրադարձման անկյանը

Արևոտ օրը 4.5 մ բարձրություն ունեցող եղևնին գցում է 1.25 մ երկարությամբ ստվեր, իսկ կեչին՝ 2.5 մ երկարությամբ ստվեր:

Ինչի՞ է հավասար կեչու բարձրությունը:

Պատասխանը գրել մետրերով՝ տասնորդական թվի ճշտությամբ:

slide_5.png
a21.png

Նրա մոտ գտնվող ծառի ստվերի երկարությունը 4 անգամ գերազանցում է խողովակի բարձրությանը:

Որքա՞ն է ծառի բարձրությունը:

AlturaArbol.png

9֊ րդ դասարան Ինքնաստուգում 01.04.2025

1. Ի՞նչ է ոսպնյակը։ Ոսպնյակների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով։

2. Ո՞ր ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք։

Ոսպնյակը պարփակող գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է գլխավոր օպտիկական առանցք։

3. Ո՞ր ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ, և ո՞ր ոսպնյակները՝ գոգոավոր։

Ըստ իրենց ձևի՝ ոսպնյակները լինում են ուռուցիկ և գոգավոր։

Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը։ Լինում են երկուռուցիկ, հարթուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ ոսպնյակներ։

Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը։ Նրանք նույնպես լինում են 3 տեսակի. երկգոգավոր, հարթ-գոգավոր, գոգավոր–ուռուցիկ։

4. Ի՞նչ է բարակ ոսպնյակը։ Ո՞ր կետն են անվանում բարակ ոսպնյակի օպտիկական կենտրոն։ Ի՞նչ հատկությամբ է այն օժտված։

Ըստ իրենց չափերի՝ ոսպնյակները լինում են բարակ և ոչ բարակ:

Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը (հաստությունը) զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից։

Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն։ Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը իր ուղղությունը չի փոխում։

5. Ինչո՞վ են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները։

Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում։

Ոսպնյակը ցրող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է բոլոր ուղղություններով։

6. Ո՞ր կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ։ Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակե՞տ։

Այն կետը, որը ընկած է ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքի վրա կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ։ Ցրող ոսպնյակներինը անվանում են կեղծ կիզակետ։

7. Ի՞նչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։ Ինչո՞վ են են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները։

Ոսպնյակի օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ հեռավորությունը կոչվում է ոսպնյակի կիզակետայի հեռավորություն: Ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունը բացասական է։

8. Ո՞ր մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ։ Ի՞նչ միավորով է այն արտահայտվում, և ինչպե՞ս է սահմանվում այդ միավորը։

Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ։ Օպտիկական ուժի չափման միավորը 1 դիօպտրիան է:

Ֆիզիկա 9

Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:

Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:

Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:

Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:

Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I  տառով:

Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:

I=q/t (1)

Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա), ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.): 

mediapreview.jpg

Ամպերի սահմանման հիմքում ընկած է հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1Ա-ին զուգահեռ հաճախ գործածվում են 1մԱ =10−3Ա և 1մկԱ =10−6Ա  միավորները:

Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.

q=I⋅t (2)

(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ).  1Կլ=1Ա⋅1վ=1Ավ

Մեկ կուլոնն այն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում  1Ա է: 

Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով: 

DOC000697281.jpg
M4250.jpg

Ամպերաչափի պայմանական նշանն է`

el-pr14.gif

Ամպերաչափն այնպես է կառուցված, որ շղթային միացնելիս, հոսանքի ուժը շղթայում գրեթե չի փոխվում: Ամպերաչափը էլեկտրական շղթային միացնելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.

Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:

Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի ամպերաչափը միացվել է հետազոտվող սպառիչի աջ, թե ձախ կողմում: Հետևաբար, հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասում նույնն է:

Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:

Screenshot_4.png

Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և  կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով: 

Լարումը  ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:

Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի  հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q 

Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:

1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:

Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։

Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին: 

v
54

Թեմատիկ հարցեր և խնդիրներ

1․Ինչու՞ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը։

Հոսանքի քանակական բնութագիրը անհրաժեշտ է, քանի որ այն օգնում է հասկանալ էլեկտրական համակարգերի գործողությունը, չափել էներգիայի ծախսերը և կանխատեսել էլեկտրական սարքերի աշխատանքի արդյունավետությունը։

2․ Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից։

Ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը կազմակերպված է և որոշակի ուղղությամբ, մինչդեռ քաոսային շարժումը անկանոն է, առանց որևէ ուղղություն կամ կարգապահություն։

3․ Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն։

Հաստատուն հոսանքը այն հոսանքն է, որի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող լիցքի քանակը չի փոխվում ժամանակի ընթացքում։

4․ Սահմանել հաստատաուն հոսանքի ուժը։ Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը։

Հաստատուն հոսանքի ուժը՝ I, ցույց է տալիս հաղորդչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի (q) քանակը, և նրա միավորը ամպեր (Ա) է։

5․ Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը՝ կուլոնը։

Կուլոնը (Կլ) սահմանվում է որպես այն լիցքը, որը անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը 1Ա է։

6․ Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ։ Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը։

Ամպերաչափը սարքն է, որը չափում է հոսանքի ուժը՝ հիմնված մագնիսական ազդեցության վրա, որն առաջանում է էլեկտրական հոսանքի հետևանքով։

7․Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը :

Այս հարցը պահանջում է նկար, որը ներկա չէ, բայց ընդհանուր առմամբ, ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը կախված է սարքի կոնկրետ մոդելից։

Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները

Տևողությունը՝ 01.04-28.04 2024թ

Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ

Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել հետևյալ հարցերի շուրջ

Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ ։

Խաղաղ ատոմ հասկացությունը վերաբերում է միջուկային էներգիայի օգտագործմանը խաղաղ նպատակներով՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, բժշկություն, գիտություն։ Սակայն նույնիսկ խաղաղ նպատակներով օգտագործված ատոմը կարող է վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում անվտանգության կանոնները։

Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է

Միջուկային էներգիան ուժեղ և արդյունավետ է, բայց ունի մեծ ռիսկեր

1.Վթարների ժամանակ՝ ճառագայթումը կարող է տարածվել հազարավոր կիլոմետրերի վրա։
2. Ճառագայթման ազդեցությամբ՝ կարող են առաջանալ գենետիկ մուտացիաներ, քաղցկեղ և այլ լուրջ հիվանդություններ։
3. Թափոնների պահպանումը՝ պահանջում է հսկայական ժամանակ ու տարածք։

  • ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։

ԱԷԿ-ի գործունեությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա թափոնների, ջերմային արտանետումների և ճառագայթման տեսքով։

1. Թափոնները երկար ժամանակ պահվում են հատուկ պայմաններում, սակայն վտանգը մնում է։
2. Թերությունների դեպքում հնարավոր է շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտում։

  • Չեռնոբիլի աղետի հետևանքները։

Չեռնոբիլի միջուկային աղետը (1986թ․, Ուկրաինայում) ամենամեծ միջուկային վթարն էր պատմության մեջ։

1. Տեղի ունեցավ ռեակտորի պայթյուն, և ռադիոակտիվ նյութերը տարածվեցին Եվրոպայի շատ երկրներում։
2. Ավելի քան 300․000 մարդ ստիպված եղավ լքել իրենց տները։
3. Տասնյակ հազարավոր մարդիկ մահացան կամ հիվանդացան ճառագայթային հիվանդություններով։
4. Աղետի տարածքում բնական միջավայրը ամբողջությամբ վնասվեց։