Գրականություն

  1. Ներկայացրու Հովհաննես Թումանյանից կարդացածդ բանաստեղծությունների շուրջ տպավորություններդ։
  2. Անգիր արտասանիր հանձնարարված բանաստեղծությունները։
  3. Էսսե գրիր Թումանյանի բանաստեղծությունների շուրջ։
  4. Հաջորդ դասի համար կարդա Թումանյանի պատմվածքները, դրանցից մեկը պատրաստիր ներկայացնելու ընկերներիդ ( «Նեսոյի քարաբաղնիսը», «Գաբո բիձու շերամապահությունը», «Քաջերի կյանքից», «Աղքատի պատիվը», «Եղջերուի մահը», «Գելը» և այլն

Գրականություն

  1. Կարդա պատմվածքը, ներկայացրու կամուրջը եղած տվյալներով (ինչպիսին էր)։

    Մարդկային մարմնով ստեղծված կամուրջ էր։ Նա գետի մի ափից կառչել էր ձեռքերի մատերով և ատամներով, իսկ մյուս ծայրից՝ ոտքերի մատերով խրվել էր հողի մեջ, իսկ վերարկուի փեշերը կախված էին կամրջի կողքերից։
  2. Ներկայացրու մարդուն, որ անցնում էր կամրջով, վերապատմիր պատմվածքը այդ մարդու անունից։

    Մի մարդ որոշում է անցնել կամրջով և կրճատել ճանապարհը։ Նա բարձրահասակ էր, երկար վերարկուով, գլխին գլխարկ և ձեռքին ձեռնափայտ։
    — Ես որոշեցի անցնել կամուրջով և կրճատել իմ ճանապարհը։ Մոտեցա կամրջին, ձեռնափայտս խրեցի նրա մեջ և ցատկեցի ուղիղ կամրջի մեջտեղը։ Կամուրջը տատանվեց և չկարողացավ ինձ պահել։
  3. Փորձիր մեկնաբանել պատմվածքի այլաբանական իմաստը։

    Այս պատմվածքը փոխաբերական իմաստով է, երբ որևէ մեկը որոշում է իր կյանքի գնով ծառայել ուրիշներին, սակայն դա նրան չի հաջողվում, քանի որ նա չի ունենում այդ հնարավորությունը։
  4. Տեղեկություններ գտիր հեղինակի՝ Ֆրանց Կաֆկայի մասին։

    Ֆրանց Կաֆկան հրեական ծագմամբ գերմանալեզու գրող է, վեպերի և պատմվածքների հեղինակ, 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչ։
    “Կաֆկա” նշանակում է ագռավ, որի նկարը հայրը օգտագործել է իր բիզնեսում, որպես պատկերանիշ։ Կաֆկան շատ փոքրամարմին էր, նա շատ ուշադիր էր իր արտաքինի նկատմամբ, կարող էր ժամերով կանգնել հայլու առաջ։ Բուսակեր էր։ Կաֆկան զգալով իր մոտալուտ մահը խնդրում է այրել իր բոլոր ձեռագրերը, սակայն ընկերը չի կատարում խնդրանքը։

Կամուրջ

Ես սառն էի և ամուր էի, ես կամուրջ էի, ես պառկած էի անդնդի վրա: Այս կողմում ոտքերիս մատները մտան հողի մեջ, իսկ այն կողմում՝ ձեռքերս: Ես ատամներս խրեցի կավահողի մեջ: Իմ սերթուկի փեշերը ճոճվում են կողքից: Ներքևում աղմկում է առվակը, որի մեջ կան կարմրախայտեր: Ոչ մի ճանապարհորդ չի մագլցել այս բարձունքը, կամուրջը դեռ նշված չէ քարտեզների վրա: Ամեն կամուրջ քանի դեռ չի փլվել, եթե այն կառուցված է, չի դադարում կամուրջ լինելուց:

Դա պատահեց երեկոյան. չգիտեմ, առաջին երեկոն էր, թե հազարերորդ երեկոն. իմ մտքերը միշտ ցաքուցրիվ էին և պտտվում էին: Մի երեկո աղբյուրը կչկչաց ավելի խուլ, և ես լսեցի մարդկային քայլերի ձայնը: Դեպի ինձ, դեպի ինձ… Բացվիր կամուրջ, ծառայիր, առանց բազրիքների գերան, պահիր նրան, ով վստահել է քեզ: Մեղմիր նրա քայլվածքի անվստահությունը, բայց եթե նա հանկարծ ճոճվի, ցույց տուր նրան, թե ինչի ես ընդունակ, և որպես լեռնային աստված, նետիր նրան այս կողմ:

Նա մոտեցավ ինձ, հարվածեց իր ձեռնափայտի մետաղի ծայրով, հետո հավաքեց դրանով իմ սերթուկի փեշերը: Նա խրեց մետաղե ծայրը իմ խառնված մազերի մեջ և երկար ժամանակ չէր հանում այդտեղից, հավանաբար վայրենաբար այս ու այն կողմ նայելով: Իսկ հետո,- ես երազանքներում հետևում էի նրան դեպի լեռներն ու հեռուները,- նա երկու ոտքով ցատկեց իմ մարմնի մեջտեղը: Ես ջղաձգվեցի սաստիկ ցավից, բոլորովին անտեղյակ: Ո՞վ էր դա: Երեխա՞: Տեսի՞լք: Ավազա՞կ մեծ ճամփից: Ինքնասպա՞ն: Գայթակղեցնո՞ղ: Ավերո՞ղ: Ես սկսեցի շրջվել, որպեսզի տեսնեմ նրան… Կամուրջը շուռ է գալիս: Չհասցրի շուռ գալ, երբ փլվեցի: Ես փլվեցի և պատառոտվեցի և ծակծվեցի քարաբեկորներով, որոնք ինչպես միշտ ինձ էին նայում խաղացող ջրից:

Գրականություն

1.
Էրնեկ ես անո´ր կու տամ,
       որ առեր իւր եարն է փախեր,
Ոնց որ ըզկամուրջն անցեր,
       ջուրն ելեր, զկամուրջն է տարեր.
Ձընիկ – եղեմնիկ եկեր,
       զոտվընուն հետքն է կորուսեր.
Առեր, ի պաղչան մըտեր,
       ցորեկով զդընչիկն է պագեր:

Էրնեկ ես անո՛ր կու տամ,
Որ առաւ իր եարը ու փախաւ,
Ինչպէս կամուրջը անցաւ,
Ջուրին մէջ ինկաւ, կամուրջն ալ տարաւ։

Ձիւնիկ – եղեամիկ եկաւ,
Խոտերուն վրայի հետքերը կորցան։
Առաւ, ու փախստական մտաւ,
Ցորեկով շրթունքին համբոյր տուաւ։

15.
Ես աչք ու դու լոյս, հոգի,
       առանց լո´յս` աչքըն խաւարի.
Ես ձուկ ու դու ջուր, հոգի,
       առանց ջո´ւր` ձուկըն մեռանի.
Երբ զձուկն ի ջրէն հանեն
       ւ’ի այլ ջուր ձըգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քենէ զատեն,
       քան զմեռնելն այլ ճար չի լինի:

Ես աչք ու դուն լոյս, հոգի,
Առանց լո´յս՝ աչքս խաւարի։
Ես ձուկ ու դուն ջուր, հոգի,
Առանց ջո´ւր՝ ձուկս մեռանի։

Երբ զձուկն ի ջուրէն հանեն,
Ու յայլ ջուր ձգեն, նայ ապրի,
Երբ զիս ի քէնէ զատեն,
Քան զմեռնելն՝ այլ ճար չի լինի։

22.
Երթա´մ, չի կենա´մ ի հոս,
       ուր երթամ, հոն ա´լ չի կենամ.
Երթամ քանց Հոռոմն ի վար,
       վըտարի´մ, այլ իսկի չի գամ.
Թէ գան զիմ տեղըն ասեն,
       նայ, հեռու եմ, ա´յլ հեռանամ.
Թէ գան ու զքո տեղն ասեն,
       նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ:

Երթա´մ, չի կենա´մ հոս,
Ուր երթամ, հոն ա´լ չի կենամ։
Երթամ քանց Հոռոմէն վար,
Վտարի´մ, այլ իսկի չի գամ։

Թէ գան զիմ տեղս ասեն,
Նայ, հեռու եմ, ա´լ հեռանամ։
Թէ գան ու զքու տեղդ ասեն,
Նայ, զինճիլն եմ, կըտրեմ ու գամ։

Գրականություն

  1. Ուսումնասիրիր Չարենցի կենսագրությունը, գրառում արա Չարենցի մասին քաղածդ փաստերի շուրջ։
  2. Կարդա հայրենիքին նվիրված ևս մի բանաստեղծություն՝ «Հայրենիքում» (հիշի՜՛ր «Ես իմ անոիշ Հայաստանի․․․» բանաստեղծությունը)։
  3. Գտիր այն հուշումները, որ բանաստեղծությունը վերաբերում է Հայաստանին։
  4. Գտիր տողերը, ուր երևում է բանաստեղծի հոգևոր կապը իր հայրենիքի հետ։
  5. Մեկնաբանիր «աստղային, անհուն կարոտ» բառակապակցության նշանակությունը։
  6. Մեկնաբանիր «Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
    Խառնելով հոգիս աստղային մութին․․․» տողերը։
  7. Գտիր այն բառերը, որ իրենց բուն իմաստից բացի այլ զուգորդումներ են առաջացնում։
  8. Չարենցի քեզ ծանոթ բանաստեղծություններից դուրս գրիր այն բառերը, որ հեղինակը հաճախ է օգտագործում։ Սկսիր կազմել Չարենցի ստեղծագործությունների բառարանը։
  9. Անգիր սովորիր «Հայրենիքում» , «Գիտե՞ք, որ գարուն է արդեն»,  «Էլի գարուն կգա» բանաստեղծությունները։

Գրականություն

  • Ներկայացրու «Վայրկյան» բանասիեղծության շուրջ կատարած աշխատանքդ։

Ներկայացրել եմ.

Կարդացել եմ.

  • Նկարագրիր Մեծարենցի բանաստեղծելու ոճը՝ բնությունը մարդկային զգացմունքների արտահայտիչ:

Դանիել Վարուժան Մեծարենցի բանաստեղծություններում բնությունը հանդես է գալիս որպես մարդկային զգացմունքների արտահայտիչ։ Ծառերը, քամին, լույսն ու գիշերը նրա գործերում պատկերում են սեր, կարոտ և երջանկություն՝ միաձուլվելով մարդու ներաշխարհի հետ։ Մեծարենցի ոճը մեղեդային է ու նուրբ, որտեղ բնությունը և մարդը դառնում են մեկ ամբողջական, արտացոլելով կյանքի գեղեցկությունն ու հուզականությունը։

  • Էսսե գրիր այդ մասին քո բլոգում։

Մեծարենցի զգացմունքների հայելի
Դանիել Վարուժան Մեծարենցի բանաստեղծություններում բնությունը վերածվում է մարդկային զգացմունքների արտահայտչի։ Նրա տողերում ծառերի շվաքը, գիշերային երկինքը կամ զեփյուռը միմիայն բնության պատկերներ չեն․ դրանք սիրո, կարոտի ու կյանքի խորհրդանիշեր են։ Բնությունն ու մարդը Մեծարենցի աշխարհում միաձուլվում են՝ ստեղծելով մի պատկեր, որտեղ յուրաքանչյուր ծաղիկ կամ ամպ դառնում է ներաշխարհի արտացոլանք։ Մեծարենցի ոճը մեղեդային է ու հուզական, իսկ բնության միջոցով արտահայտվող զգացմունքները՝ նուրբ ու անմոռանալի։ Նրա գործերը ներշնչում են տեսնել բնության և մարդու անքակտելի կապը։

  • Գտիր պատկերավորման և արտահայտչական միջողները

Դանիել Վարուժան Մեծարենցի բանաստեղծություններում օգտագործվում են տարբեր պատկերավորման և արտահայտչական միջողներ, որոնք խթանում են զգացմունքային ընկալումը։

Պատկերավորման միջողներ.

  • Մետաֆորա՝ բնությունն որպես մարդկային ապրումների արտացոլում («Աքասիաների շվաքը գրկում էր մեր սրտերը»).
  • Համեմատություն՝ բնություն ու մարդու ապրումների զուգահեռներ («Օրերը թռչում էին՝ ինչպես ամպերը լեռների վրա»).
  • Պերսոնիֆիկացիա՝ բնությունը դարձնում է կենդանի էակ («Զեփյուռն համբուրում էր ծաղիկներին»).

Արտահայտչական միջողներ.

  1. Զուգահեռներ՝ բնությունն ու մարդու ապրումները զուգակցված («Գիշերվա մթությունը՝ հոգու խաղաղություն»).
  2. Սիմվոլիզմ՝ բնության տարրերը՝ որպես զգացմունքների խորհրդանիշ («Ծաղիկների բույր՝ սիրո խորհրդանիշ»).
  • «Աքասիաների շուքին տակ» բանաստեղծությունը նույնպես սովորիր անգիր։

Սովորել եմ.

  • Կենսագրական տեղեկություններ գտիր Մեծարենցի մասին, գրառիր դրանք քո բլոգում։

Դանիել Վարուժան Մեծարենցը (Դանիել Մադաթյան) ծնվել է 1886 թ. Կեբուսակ գյուղում՝ Արեւմտյան Հայաստանում։ Կրթություն ստացել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում, ապա Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում և Գենտի համալսարանում՝ Բելգիայում։Նա իր կարճ կյանքի ընթացքում ստեղծել է նուրբ և ռոմանտիկ բանաստեղծություններ՝ փառաբանելով բնությունը և կյանքը։ Մեծարենցը մահացավ 1911 թ., 25 տարեկանում՝ թոքախտից։

Գրականություն

Գրականություն

Նախապատրաստում պոեզիայի ստուգատեսի (ով ինչ հիշեց)
Վանո Սիրադեղյանի «Սիրելու տարիք» պատմվածքի շուրջ քննարկում։

Կարդա Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» պատմվածքը.

  1. Մայր ձիու ու քուռակի մտքերն արտահայտող տողը գտիր։
  2. Գտիր այն հատվածները, որտեղ երևում է, որ հեղինակը գայլի մտքերն է արտահայտում։
    Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու: Գայլը չուզեց հավատալ, թե շները հաչելով իր վրա են գալիս. բախտը հո չէր կարող լինել այնքան անողոք, որ իր մեկ լրիվ օրվա չարչարանքն անտեղի անցներ, և ինքը իր երեք ձագի մոտ դառնար քաղցած ու դատարկ:
  3. Տեքստում գտիր անձնավորումները։
    Կաղինը վախից սրսփում էր, Հովիտը դավաճանում էր, Կայծակը մտածում էր, Բզեզները երգում էին, Կաղնիորեն շնորհակալ էր լինում, Սկսեց ունկնդրել, Ժայռը նրհում էր, Հովիտը չէր մատնում:
  4. Գնահատիր մայր ձիու արարքը։
    Մայր ձին ամեն ինչ ուզում էր անել իր քուռակին փրկելու համար։ Նա գայլի հետ երկար ժամանակ կռվեց ու մահացավ, բայց նա փրկեց իր քուռակին և քուռակը շարունակեց ապրել։ Մոր արարքը գնահատելը անիմաստ է, որովհետև բոլորն էլ գիտեն, որ դա մոր լավագույն արարքներից է։
  5. Գտիր մարդկանց միջամտությունը այս մենամարդտին (առաջին հայացքից չի երևում)։ Փորձիր գնահատել մարդ-բնություն (տվյալ դեպքում՝ կենդանի) հարաբերությունը։
    Մարդիկ, որ չլինեին գայլը նաև կսպաներ քուռակին, բայց հովիվների շնորհիվ շները գայլի վրա հարձակվեցին և փրկեցին քուռակին։ Փոքրիկ հովիվը իրեն շատ վատ էր զգում այդ տեսարանը տեսնելուց։ Նա պատկերացնում էր ձիու ցավը և չէր կարողանում խոսել։ Եթե նա շուտ արձագանքեր՝ մայրը չէր մահանա երևի։
  6. Գտիր տեքստում գույն արտահայտող բառերը, գնահատիր պատմվածքի գունապնակը՝ որ գույննի առատությունը ինչ կարող է նշանակել։

Գրականություն 9

Համտեսում ենք համաշխարհային գրականություն

Կարդա Անտոն Չեխովի «Չինովնիկի մահը» պատմվածքը։

  • Գտիր քեզ անծանոթ բառերի բացատրությունները։
    երանություն — երջանկություն
    չռել — նշան
    ցայտ — նետվող շիթ
    ճաղատ — հերաթափ
    ծաղրել — կատակել
  • Պարզիր՝ չինովնիկի ազգանունն ի՞նչ է նշանակում ռուսերենից թարգմանած։
    Չերվյակով
  • Իսկ գեներալի ազգանունն ինչ է նշանակում։
    Բրիզժալովն — բարձր և կտրուկ բղավել
  • Գտիր Չերվյակովին բնորոշող տողերը՝ որտեղ բարեկիրթ է, որտեղ մտահոգ է շրջապատի կարծիքի համար, որտեղ մտահոգ է կոնկրետ գեներալի կարծիքի համար, որտեղ հուսահատ է և այլն։
    ― Ներեցե՛ք, ձերդ գերազանցություն, իմ թուքը ցայտեց ձեր վրա… ինձնից անկախ։
    — Ոչինչ, ոչինչ…
    ― Ներեցեք, ի սեր աստուծո։ Ես հո… ես չէի՜ ուզում։
    — Ա՜խ, նստեցեք խնդրեմ։ Թողե՛ք լսենք։

    Անհանգստությունն սկսել էր տանջել նրան։ Ընդմիջումին նա մոտեցավ Բրիզժալովին, մի քիչ քայլեց նրա կողքից և, երկչոտությունը հաղթահարելով, մրմնջաց.
    — Իմ թուքը ցայտեց ձեր վրա, ձերդ գերազանցություն… Ներեցե՜ք… Ախր ես… ոչ թե…

    ․․․
  • Ինչի՞ց մեռավ Չերվյակովը։
    «Այստեղ ի՞նչ ծաղր կա,— մտածեց Չերվյակովը։— Այստեղ բնա՜վ էլ ոչ մի ծաղր չկա։ Գեներա՜լ է, բայց չի կարողանում հասկանալ։ Որ այդպես է, ես ինչո՞ւ պետք է նորից ներողություն խնդրեմ այդ ֆանֆարոնից։ Գրո՜ղն իր հետ։ Նամակ կգրեմ իրեն, բայց ինքս չե՜մ գնա։ Աստվա՜ծ վկա, չեմ գնա»։
  • Շարադրանք գրիր Չերվյակովի կյանքի, ապրելակերպի ու մտածելակերպի մասին։
  • Տեղեեկություններ գտիր Չեխովի մասին։

Պատմության 9-րդ դասարանի առաջադրանքներ ապրիլի 13-20

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ «Հայոց թագավորության հռչակումը Կիլիկիայում: Լևոն 1-ին Մեծագործ»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Գրավոր հարցեր (կարճ պատասխանով)
  • Ո՞վ էր Լևոն Ա Մեծագործը և ինչո՞վ էր հայտնի։

Լևոն Ա Մեծագործը Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորն էր: Լևոն Ա-ն հայտնի է որպես հմուտ դիվանագետ ու պետական գործիչ:

  • Ո՞ր թվին է Լևոն Ա-ն հռչակվել թագավոր։

Նա թագավոր է հռչակվել է 1198 թվականին:

  • Ո՞ր երկրներն են ճանաչել Լևոն Ա-ի թագավորությունը։

Լևոն Ա-ի թագավորությունը ճանաչել են Հռոմեական կայսրություն և Բյուզանդիան։

  • Ի՞նչ քայլեր է կատարել Լևոն Ա-ն երկրի տնտեսությունը զարգացնելու համար։

Նա կառուցում էր ռազմական և առևտրային նավատորմեր։

  • Ի՞նչ կապեր ուներ Լևոն Ա-ն եվրոպական պետությունների հետ։

Լևոն Ա-ն դիվանագիտական հարաբերություններ ուներ եվրոպական պետությունների, հատկապես Հռոմի հետ։ Նա ստացել է Հռոմի պապի ու գերմանական կայսրի աջակցությունը թագադրման համար։ Նա եվրոպացի առևտրականներին տվել է արտոնություններ՝ խթանելով քաղաքական և տնտեսական կապերը։

  • Ընտրովի հարցեր
  • Ո՞ր տարում Լևոն Ա-ն թագադրվեց որպես Կիլիկիայի Հայոց թագավոր։
    ա) 1198թ.
    բ) 1201թ.
    գ) 1175թ.
    դ) 1210թ.
  • Լևոն Ա-ի դաշնակիցներից մեկը եղել է՝
    ա) Բյուզանդիան
    բ) Հռոմի պապը
    գ) Մոնղոլները
    դ) Ռուսական ցարությունը
  • Ի՞նչն էր նպաստում Լևոն Ա-ի օրոք Կիլիկիայի ամրացմանը։
    ա) Նավատորմի ստեղծումը
    բ) Տնտեսական և առևտրային զարգացումը
    գ) Եկեղեցական բարեփոխումները
    դ) Ճարտարապետական նոր ոճերի ներմուծումը
  • Բաց հարցեր (մանրամաս ներկայացնելու համար)
  • Ներկայացրու Լևոն Ա Մեծագործի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։

Նա դիվանագիտական կապեր էր հաստատել Հռոմի պապի և Սրբազան Հռոմեական կայսրության հետ՝ թագավորության ճանաչման ու ամրապնդման համար։ Նա համագործակցում էր խաչակիր պետությունների հետ՝ տարածաշրջանում իր դիրքն ամրացնելու նպատակով։

  • Ինչպե՞ս է Լևոն Ա-ն վերածել Կիլիկիան հզոր թագավորության։ Նշիր երկու կարևոր քայլ։

Առաջին քայլը դա Հռոմի պապի և գերմանական կայսրի հետ աջակցությունն էր՝ բարձրացնելով երկրի հեղինակությունը։

Երկրորդ քայլն էր ուժեղ զինված ուժերի և տնտեսություն զարգացումը, որը ապահովում էր երկրի կայունությունը։

Հայոց պատմություն 7, էջեր 120-122

Պատմության 9-րդ դասարանի առաջադրանքներ ապրիլի 20-27

Առաջադրանքներ նախատեսված 9-րդ դասարանի սովորողների համար

Ընթերցե՛ք հետևյալ թեման՝ «Հայկական մշակույթը 10-14-րդ դարերում. Կրթական համակարգը»

Պատասխանե՛ք հետևյալ հարցերին

  • Ի՞նչ պայմաններ կային հայ մշակույթի զարգացման համար X-XIV դարերում։

X–XIV դարերում հայ մշակույթի զարգացման համար ստեղծվել էին մի շարք բարենպաստ պայմաններ, թեև որոշ ժամանակաշրջաններում նաև բարդություններ կային։

  • Թվարկե՛ք «Յոթ ազատ արվեստները»

Քերականություն,տրամաբանություն,ճարտասանություն,թվաբանություն,երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն։

  • Ի՞նչ տիպի դպրոցներ էին գործում Հայաստանում և Կիլիկիայի հայկական պետություններում։

Գործել են վանքերի մոտ՝ որպես հոգևոր և կրթական կենտրոններ։

  • X-XIV դդ կրթական գործի ի՞նչ նշանավոր կազմակերպիչներ գիտեք

Սահակ Պարթև Գևորգ ՄերկվիցիՀովհաննես Երզնկացի , Վարդան Այգեկցի

Ի՞նչ նշանավոր հայկական համալսարաններ կային զարգացած միջնադարում։

Զարգացած միջնադարում (մոտավորապես 10–14-րդ դարեր) Հայաստանում և Կիլիկիայում գործել են մի քանի նշանավոր համալսարաններ, որոնք կարևոր դեր են խաղացել հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման մեջ։

  • Որո՞նք էին նշանավոր ուսումնագիտական կենտրոնները Կիլիկիայում։

Կիլիկիայի հայկական թագավորությունում (11–14-րդ դարեր) կրթությունն ու գիտությունը կարևոր տեղ էին գրավում։ Չնայած այստեղ համալսարաններ Գլաձորի կամ Տաթևի պես ձևավորված չէին, Կիլիկիայում գործել են մի շարք նշանավոր ուսումնագիտական կենտրոններ:

Հայոց պատմություն 7, էջեր 133-135

Պատմության հարցեր

1. Ինչ գործոններ նպաստեցին հայ պստմագրության վերելքին։

Քրիստոնեության ընդունում

Հայոց գրերի ստեղծում

Պատմական իրադարձությունների առատություն

Եկեղեցու, վանքերի ու դպրոցների զարգացում

Մատենադարանների և մշակութային կենտրոնների ձևավորում:


2. Որոնք էին պատմագրության հիմնական ժանրերը։

Թվականագրություն (Քրոնիկոններ)

• Ընդհանուր պատմություններ

• Վարքագրություն (Սրբերի վարքեր)

• Եկեղեցական պատմություններ

• Վիմագրական արձանագրություններ


3. Ներկայացրեք զարգացած միջնադարի հայ պատմագրության հեղինակների և նրանց աշխատությունները՝ ըստ ժանրերի։

Թվականագրություններ – Մատթեոս Ուռհայեցի (Ժամանակագրություն), Ստեփանոս Օրբելյան (Սյունիքի պատմություն)

• Պատմություններ – Վարդան Արևելցի (Հատոր պատմություն), Սմբատ Գունդստաբլ (Խոստոմք պատմական)

• Վարքագրություններ – Կիրակոս Գանձակեցի

• Վիմագրություններ/եկեղեցական – Թովմա Մեծոփեցի, Մխիթար Այրիվանցի: