Թեման՝ <<Հալոգեններ>>
F — Ֆտոր
Cl — Քլոր
Br — Բրոմ
I — Յոդ
N = A — Z = 35 — 17 = 18n
Z = +17
Ուղղորդող հարցեր.
*1- Ինչո՞ւ են 7- րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերին անվանում «հալոգեններ», ո՞ր տարրերն են դրանք, բնութագրեք այդ տարրերը. գրեք նրանց ատոմների բաղադրությունը և էլեկտրոնային, թաղանթի կառուցնածքը
Հալոգենների ատոմներին միայն մեկ էլեկտրոն է պակասում` համապատասխան պարբերությունը եզրափակող իներտ գազի ատոմի ns2np6 էլեկտրոնային կառուցվածքը ստանալու համար: Քիմիական միացություն առաջացնելիս հալոգենների ատոմներն ընդունակ են հեշտությամբ միացնելու մեկ էլեկտրոն, և այդ պատճառով հալոգենների ատոմների առավել բնութագրական օքսիդացման աստիճանը –1 է: Մասնավորապես մետաղի հետ փոխազդելիս հալոգենի ատոմը նրանից մեկ էլեկտրոն է վերցնում և փոխարկվում –1 լիցքով իոնի: Հալոգենի և մետաղի ատոմների միջև ծագում է իոնային կապ, և առաջանում է աղ: Այստեղից էլ ծագել է ենթախմբի «հալոգեններ» ընդհանուր անվանումը` «աղածիններ»։
F — Ֆտոր — 2s22p5
Cl — Քլոր — 3s23p5
Br — Բրոմ — 3d104s24p5
I — Յոդ — 4d104s2p5
*2- Հալոգենները ինչպիսի՞ միացությունների ձևով են տարածված բնության մեջ, գրեք օրինակներ…
Ֆտորը բնության մեջ լայնորեն տարածված է շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչներով՝ օդում, հողում, ապարաներում, ջրում և բույսերում։ Ֆտոր պարունակող հանքանյութերն են ֆտորապատիտները` Ca3(PO4)2⋅CaF2 և պլավիկյան սպաթը` CaF2:
Քլորը բնության մեջ տարածված է ծովային ջրերում և հանքանյութերում ինչպիսին են՝ հալիտը (քարաղ)՝ NaCI, սիլվինը` KCI, սիլվինիտը` NaCI⋅KCI, կառնալիտը՝ NaCl⋅MgCl2⋅6H2O:
Բրոմը և յոդը սեփական հանքանյութեր չեն առաջացնում: Քլորի հանքանյութերը պարունակում են քիչ քանակներով բրոմ և յոդ: Այդ տարրերի աղբյուրներ են որոշ «դառը» լճեր, օրինակ` Ղրիմի աղային լիճը և Կասպից ծովի Կարա Բողազ Գյոլ ծոցը:
Յոդի միացություններ առկա են նաև նավթահորային ջրերում և ծովային ջրիմուռներում:
*3- Թվարկեք հալոգեն պարզ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունները
Հալոգենները ունեն ցածր հալման և եռման ջերմաստիճան, բարձր էլեկտրաբացասականություն և քիչ լուծվող ջրում։
*4- Ինչո՞ւ են հալոգենները համարվում կենսական տարրեր, թվարկեք հալոգենների միացությունների դերը մարդու օրգանիզմում….
Մարդու օրգանիզմում Ֆտորը կուտակված է ոսկոռներում ու ատամի արծնում (էմալում)։
Օրգանական միածությունների տեսքով՝ յոդը նույնպես արկա է կենդանի օրգանիզմներում։ Թեև մարդու օրգանիզմում յոդի քանակությունը մեծ չէ, սակայն այդ տարը կարևոր դեր ունի նյութափոխանակության գործոն։ Յոդ հիմնականում արտադրվում է վահանաձև գեղձում։
Նատրիում բրոմիդը, որը կենցաղում հաջախ սխալմամբ բրոմ են անվանում, բժշկության մեջ օգտագործվում է որպես նյարդային համակարգը հանգստացնող միջոց։ Յոդի թուրմը (սպիրտային լուծույթը) նույնպես կիրարվում է բժշկության մեջ՝ վերգերն ախտահանելու նպատակով։
Նատրիումի քլորիդն առկա է արյան և կենսաբանական մյուս հեղուկների բաղադրությունում։
*5 — Ինչպիսի՞ վալենտականություն և օքսիդացման աստիճան է ցուցաբերում քլորը միացություններում, գրեք օրինակներ…
Վալենտականություն՝ -1
Օքսիդացման աստիճան՝ +1, +3, +4
*6- Որտե՞ղ են կիրառում քլորը և նրա միացությունները
Հալոգեներն ու դրանց միացություններն տնտեսության մեջ լայն կիրառություն ունեն։ Ամենաշատը կիրառվում են քլորն ու իր միացությունները, հատկապես՝ աղաթթուն ու նյատրիումի քլորիդը (կերակրի աղը)։
Նյատրումի քլորին օգտագործվում է արդյունաբերության մեջ՝ սոդայի, քլորաջրածնի, քլորի, նյատրիումի հիդրօքսիդի, մետաղական նյատրիումի, ջրածնի ու բազմաթիվ այլ նյութերի ստացման նպատակով։
*7- Որտե՞ղ են կիրառում աղաթթուն և նրա աղերը, ի՞նչ է ժավելաջուրը…, ի՞նչ է քլորակիրը…
Աղաթթուն կիռարվում է՝ զոդման և մետաղների մակերևույթի գալվանապատման գործում, աղերի, կաուչուկի, պլաստմասսաների, դեղանյութերի և ներկերի ստացման համար։
Քլորը նյատրիումի հիդրօքսիդի հետ փոխազդելիս ստացվում է ժավելաջուր (սպիտակեցնող հեղուկ)՝ NaOCl, որը կիրառվում է կեցաղում։ Որպես ախտահանող նյութ՝ օգտագործվում է նև քլորակիրը՝ Ca(Cl)OCl:
*8- Կարելի՞ է խմելու ջուրը ախտահանել քլորով, պատասխանը հիմնավորեք…
Լույսի ազդեցությամբ ջիր հետ փոխազդելիս քլորն առաջացնում է ատոմային (ակտիվ) թթվածին (Օ), որը վարազերծում է ջուրն ու մեծաթիվ նյութեր գունազրկում։
*9- Աղաթթվի ո՞ր աղի 0.9%-֊անոց ջրային լուծույթն է կոչվում «ֆիզիոլոգիական լուծույթ»: Կատարեք հաշվարկ. 1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ պատրաստելու համար քանի՞ գրամ աղ և ջուր պետք է վերցնել:
NaCl-ի 0.9%-անոց ջրային լուծույթը կոչվում է «ֆիզիոլոգիական լուծույթ»:
1 կգ ֆիզիոլոգիական լուծույթ ստանալու համար պետք է՝ 9գ աղ և 991գ ջուր։







