Հայոց պատմության ոսկեդար
- Ինչու՞ են 5֊րդ դարն անվանում Ոսկեդար։
5-րդ դարն անվանում են Ոսկեդար, քանի որ հենց այս դարում տեղի ունեցավ հայոց պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող հայոց գրերի գյուտը։
- Տեղեկություններ գրի՛ր Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մասին։
Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 թ-ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Նա ազնվական Վարդանի որդին էր։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն, վրացերեն լեզուներին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթև կաթողիկոսին ու Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականացնել այբուբենի ստեղծման կարևոր գործը։ Այդ այբուբենն այնքան կատարյալ է, որ մենք` հայերս, գործածում ենք մինչև օրս։
Սահակ Պարթևը սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից, նա Ներսես Մեծի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում։ Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից (389 թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։ Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։
- Ձեր կարծիքով՝ ինչու՞ է ժողովրդին անհրաժեշտ սեփական գիր ունենալը։
Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր և նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայման է։ Գրի ﬕջոցով են ստեղծվում, պահպանվում ու