1. Ի՞նչ է ոսպնյակը։ Ոսպնյակների ի՞նչ տեսակներ գիտեք։
Ոսպնյակ է կոչվում թափանցիկ, սովորաբար ապակե մարմինը, որը երկու կողմից սահմանափակված է գնդային մակերևույթներով։
2. Ո՞ր ուղիղն են անվանում ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցք։
Ոսպնյակը պարփակող գնդային մակերևույթների կենտրոնները միացնող ուղիղը կոչվում է գլխավոր օպտիկական առանցք։
3. Ո՞ր ոսպնյակներն են կոչվում ուռուցիկ, և ո՞ր ոսպնյակները՝ գոգոավոր։
Ըստ իրենց ձևի՝ ոսպնյակները լինում են ուռուցիկ և գոգավոր։
Ուռուցիկ են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավելի հաստ է, քան եզրերը։ Լինում են երկուռուցիկ, հարթուռուցիկ, գոգավոր-ուռուցիկ ոսպնյակներ։
Գոգավոր են այն ոսպնյակները, որոնց միջին մասն ավերի բարակ է, քան եզրերը։ Նրանք նույնպես լինում են 3 տեսակի. երկգոգավոր, հարթ-գոգավոր, գոգավոր–ուռուցիկ։
4. Ի՞նչ է բարակ ոսպնյակը։ Ո՞ր կետն են անվանում բարակ ոսպնյակի օպտիկական կենտրոն։ Ի՞նչ հատկությամբ է այն օժտված։
Ըստ իրենց չափերի՝ ոսպնյակները լինում են բարակ և ոչ բարակ:
Բարակ են այն ոսպնյակները, որոնց միջին մասը (հաստությունը) զգալիորեն փոքր է նրանց սահմանափակող գնդային մակերևույթների շառավիղներից։
Բարակ ոսպնյակի և գլխավոր օպտիկական առանցքի հատման Օ կետը կոչվում է ոսպնյակի օպտիկական կենտրոն։ Ոսպնյակի օպտիկական կենտրոնով անցնող ճառագայթը իր ուղղությունը չի փոխում։
5. Ինչո՞վ են իրարից տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակները։
Ոսպնյակը հավաքող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո հավաքվում է մեկ կետում։
Ոսպնյակը ցրող է, եթե նրա վրա ընկնող ճառագայթների փունջը ոսպնյակով անցնելուց հետո ցրվում է բոլոր ուղղություններով։
6. Ո՞ր կետն է կոչվում հավաքող ոսպնյակի կիզակետ։ Իսկ ցրող ոսպնյակի կեղծ կիզակե՞տ։
Այն կետը, որը ընկած է ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքի վրա կոչվում է հավաքող ոսպնյակի կիզակետ։ Ցրող ոսպնյակներինը անվանում են կեղծ կիզակետ։
7. Ի՞նչ է ոսպնյակի կիզակետային հեռավորությունը։ Ինչո՞վ են են տարբերվում հավաքող և ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունները։
Ոսպնյակի օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ հեռավորությունը կոչվում է ոսպնյակի կիզակետայի հեռավորություն: Ցրող ոսպնյակների կիզակետային հեռավորությունը բացասական է։
8. Ո՞ր մեծությունն է կոչվում ոսպնյակի օպտիկական ուժ։ Ի՞նչ միավորով է այն արտահայտվում, և ինչպե՞ս է սահմանվում այդ միավորը։
Կիզակետային հեռավորության հակադարձ մեծությունը կոչվում է ոսպնյակի օպտիկական ուժ։ Օպտիկական ուժի չափման միավորը 1 դիօպտրիան է:
Էլեկտրական հոսանքի ազդեցությունները կարող են լինել թույլ կամ ուժեղ, ունենալ իրենց քանակական բնութագիրը:
Էլեկտրական հոսանքը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծությունը կոչվում է հոսանքի ուժ:
Հոսանքի ուժը ցույց է տալիս հողորդիչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի քանակը:
Եթե կամայական հավասար ժամանակներում հաղորդչի լայնական հատույթով անցնում են լիցքի նույն քանակը, ապա ադպիսի հոսանքն անվանում են հաստատուն հոսանք:
Հաստատուն հոսանքի ուժը նշանակում են I տառով:
Հաստատուն հոսանքի ուժը դրական սկալյար մեծություն է, որը հավասար է հաղորդչի լայնական հատույթով հոսանքի ուղղությամբ t ժամանակում անցած q լիցքի հարաբերությանը այդ ժամանակին:
I=q/t (1)
Միավորների միջազգային համակարգում հոսանքի ուժի միավորը կոչվում է ամպեր(Ա),ի պատիվ ֆրանսիացի ֆիզիկոս Անդրե Ամպերի (1775-1836թ.):
Ամպերի սահմանման հիմքում ընկած է հոսանքի մագնիսական ազդեցությունը: 1Ա-ին զուգահեռ հաճախ գործածվում են 1մԱ =10−3Ա և 1մկԱ =10−6Ա միավորները:
Հոսանքի ուժի միջոցով, եթե այն հայտնի է, կարելի է որոշել t ժամանակում հաղորդիչով անցնող լիցքի մեծությունը.
q=I⋅t (2)
(2) բանաձևը թույլ է տալիս սահմանել էլեկտրական լիցքի միավորը՝ կուլոնը (Կլ). 1Կլ=1Ա⋅1վ=1Ավ
Մեկ կուլոննայն լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը հաղորդչում 1Ա է:
Հոսանքի ուժը չափում են հատուկ սարքի՝ ամպերաչափի կամ միլիամպերաչափի միջոցով:
Ամպերաչափի պայմանական նշանն է`
Ամպերաչափն այնպես է կառուցված, որ շղթային միացնելիս, հոսանքի ուժը շղթայում գրեթե չի փոխվում: Ամպերաչափը էլեկտրական շղթային միացնելու ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները.
Ամպերաչափը միացնում են հաջորդաբար էլեկտրական շղթայի այն բաղադրիչին, որի հոսանքի ուժը պետք է չափեն:
Ընդ որում, ոչ մի նշանակություն չունի ամպերաչափը միացվել է հետազոտվող սպառիչի աջ, թե ձախ կողմում: Հետևաբար, հոսանքի ուժը շղթայի հաջորդաբար միացված տեղամասում նույնն է:
Ամպերաչափի «+» սեղմակը անհրաժեշտ է միացնել այն հաղորդալարի հետ, որը գալիս է հոսանքի աղբյուրի դրական բևեռից, իսկ «−» նշանով սեղմակը՝ այն հաղորդալարի հետ, որը գալիս է բացասական բևեռից:
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է, որն առաջանում է, երբ էլեկտրական դաշտի կողմից նրանց վրա ուժ է ազդում և հետևաբար աշխատանք է կատարվում: Հոսանքի աշխատանքը համեմատական է տեղափոխված լիցքի քանակին՝ q-ին, հետևաբար նրա հարաբերությունը այդ լիցք քանակին հաստատուն մեծություն է և կարող է բնութագրել էլեկտրական դաշտը հաղորդչի ներսում: Այդ ֆիզիկական մեծությունը կոչվում է լարում և նշանակվում է U տառով:
Լարումը ցույց է տալիս տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելիս էլեկտրական դաշտի կատարած աշխատանքը:
Լարումը սկալյար ֆիզիկական մեծություն է, որը հավասար է դաշտի կատարած աշխատանքի հարաբերությանը հաղորդչով տեղափոխված լիցքի քանակին: U=A/q
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ) հոսանքի առաջին աղբյուր ստեղծող Ա. Վոլտայի պատվին:
1Վ այն լարումն է, որի դեպքում շղթայի տեղամասով 1Կլ լիցք տեղափոխելիս էլեկտրական դաշտը կատարում է 1Ջ աշխատանք:
Վոլտաչափի սեղմակները միացվում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը՝ չափվող տեղամասին զուգահեռ։
Վոլտաչափի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացված է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «−» նշանով սեղմակը՝ բացասական բևեռին:
Թեմատիկ հարցեր և խնդիրներ
1․Ինչու՞ է անհրաժեշտ սահմանել հոսանքի քանակական բնութագիրը։
Հոսանքի քանակական բնութագիրը անհրաժեշտ է, քանի որ այն օգնում է հասկանալ էլեկտրական համակարգերի գործողությունը, չափել էներգիայի ծախսերը և կանխատեսել էլեկտրական սարքերի աշխատանքի արդյունավետությունը։
2․ Ինչո՞վ է տարբերվում ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը քաոսային շարժումից։
Ազատ լիցքակիրների ուղղորդված շարժումը կազմակերպված է և որոշակի ուղղությամբ, մինչդեռ քաոսային շարժումը անկանոն է, առանց որևէ ուղղություն կամ կարգապահություն։
3․ Ո՞ր հոսանքն են անվանում հաստատուն։
Հաստատուն հոսանքը այն հոսանքն է, որի դեպքում հաղորդչի լայնական հատույթով անցնող լիցքի քանակը չի փոխվում ժամանակի ընթացքում։
4․ Սահմանել հաստատաուն հոսանքի ուժը։ Ի՞նչ է ցույց տալիս հոսանքի ուժը, և ո՞րն է նրա միավորը։
Հաստատուն հոսանքի ուժը՝ I, ցույց է տալիս հաղորդչի լայնական հատույթով մեկ վայրկյանի ընթացքում անցնող լիցքի (q) քանակը, և նրա միավորը ամպեր (Ա) է։
5․ Ինչպե՞ս է սահմանվում լիցքի միավորը՝ կուլոնը։
Կուլոնը (Կլ) սահմանվում է որպես այն լիցքը, որը անցնում է հաղորդչի լայնական հատույթով 1 վայրկյանում, երբ հոսանքի ուժը 1Ա է։
6․ Ո՞ր սարքն են անվանում ամպերաչափ։ Ո՞ր երևույթի վրա է հիմնված նրա աշխատանքը։
Ամպերաչափը սարքն է, որը չափում է հոսանքի ուժը՝ հիմնված մագնիսական ազդեցության վրա, որն առաջանում է էլեկտրական հոսանքի հետևանքով։
7․Որքա՞ն է նկարում պատկերված ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը :
Այս հարցը պահանջում է նկար, որը ներկա չէ, բայց ընդհանուր առմամբ, ամպերաչափի սանդղակի բաժանման արժեքը կախված է սարքի կոնկրետ մոդելից։
Նախագիծ՝ Ատոմային էներգիան և բնապահպանական խնդիրները
Տևողությունը՝ 01.04-28.04 2024թ
Մանակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ
Նպատակները՝ Բազմաթիվ հավաստի փաստերի հիման վրա վերլուծել և եզրակացություններ անել հետևյալ հարցերի շուրջ
Կա՞ արդյոք խաղաղ ատոմի վտանգ ։
Խաղաղատոմ հասկացությունը վերաբերում է միջուկային էներգիայի օգտագործմանը խաղաղ նպատակներով՝ էլեկտրաէներգիայի արտադրություն, բժշկություն, գիտություն։ Սակայն նույնիսկ խաղաղ նպատակներով օգտագործված ատոմը կարող է վտանգ ներկայացնել, եթե չեն պահպանվում անվտանգության կանոնները։
Արդյո՞ք միջուկային էներգիան վտանգավոր է
Միջուկային էներգիան ուժեղ և արդյունավետ է, բայց ունի մեծ ռիսկեր
1.Վթարներիժամանակ՝ ճառագայթումը կարող է տարածվել հազարավոր կիլոմետրերի վրա։ 2. Ճառագայթմանազդեցությամբ՝ կարող են առաջանալ գենետիկ մուտացիաներ, քաղցկեղ և այլ լուրջ հիվանդություններ։ 3. Թափոններիպահպանումը՝ պահանջում է հսկայական ժամանակ ու տարածք։
ԱԷԿ-ի շրջակա միջավայրի աղտոտումը։
ԱԷԿ-ի գործունեությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա թափոնների, ջերմային արտանետումների և ճառագայթման տեսքով։
1. Թափոնները երկար ժամանակ պահվում են հատուկ պայմաններում, սակայն վտանգը մնում է։ 2. Թերությունների դեպքում հնարավոր է շրջակա միջավայրի ճառագայթային աղտոտում։
Չեռնոբիլի աղետի հետևանքները։
Չեռնոբիլի միջուկային աղետը (1986թ․, Ուկրաինայում) ամենամեծ միջուկային վթարն էր պատմության մեջ։
1. Տեղի ունեցավ ռեակտորիպայթյուն, և ռադիոակտիվ նյութերը տարածվեցին Եվրոպայի շատ երկրներում։ 2. Ավելի քան 300․000մարդ ստիպված եղավ լքել իրենց տները։ 3. Տասնյակհազարավոր մարդիկ մահացան կամ հիվանդացան ճառագայթային հիվանդություններով։ 4. Աղետիտարածքում բնական միջավայրը ամբողջությամբ վնասվեց։
Այն քիմիական տարրերը, որոնք ունեն նույն կարգաթիվը, այսինքն նույն թվով պրոտոններ, սակայն տարբեր ատոմային զանգվածներ, կոչվում են իզոտոպներ:
10. Ինչու՞ պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը:
Պրոտոնների միջև գործող վանողության ուժերը չեն կարող քանդել միջուկը, քանի որ պրոտոնի և նեյտրոնի միջև եղած ձգուղության ուժն ավելի հզոր է, որն էլ ապահովում է միջուկի կայունությունը։
11. Ինչպե՞ս են հարաբերակցում նույն հեռավորությամբ երկու պրոտոնների միջև գործող կուլոնյան և միջուկային ուժերը:
Փոքր հեռավորության պրոտոնների միջև գործում են հսկայանական վանողական (կուլոնյան) վանողականության ուժեր։
12 Ինչպե՞ս են հարաբերակցում երկու պրոտոնի և երկու նեյտրոնի միջուկային փոխազդեցության ուժերը: Իսկ նեյտրոնի և պրոտոնի միջև գործող ուժե՞րը:
Երկու նեյտրոնի և երկու պրոտոնի, ինչպես նաև նեյտրոնի և պրոտոնի միջև գործում են նույն ձգողության ուժերը։
Դա մի չոր ու ցամաք հասակավոր կին էր՝ բարի, մշտաշարժ։
Ենթակա — դա. Բաղադրյալ տորոգյալ — կին էր. Որոշիչ — մի, չոր, ցամաք, հասակավոր, բարի. Կին — գոյական, ուղղական հոլով, ոջ արտաքին հոլովում, անձանիշ.
Միմյանց սեղմելով՝ մեր գլխի վրա շրջան կազմող հետաքրքրասերները մեկ առ մեկ ցրվեցին։
Ենթակա — հետաքրքրասերները. Ստորոգյալ — ցրվեցին. Ձևիպարագա — միմյանց սեղմելով, մեկ առ մեկ. Հատկացուցիչ — մեր. Տեղիպարագա — գլխի վրա. Միմյանց — փոխադարձ դերանուն. Մեկառմեկ — ձևի մակբայ.
Սամվելը դուրս գնաց՝ ընդունելու իր պատվավոր հյուրերին։
Ենթակա — Սամվելը. Ստորոգյալ — դուրս գնաց. Նպատակիպարագա — ընդունելու. Հատկացուցիչ — իր. Որոշիչ — պատվավոր. Ուղիղ խնդիր — հյուրերին. Անձնականդերանուն — իր. Պատվավոր — հարաբերական ածական.
Նախարարների՝ Պարսկաստան գնալուց հետո խռովքն ու խառնաշփոթը տարածվեցին ողջ Հայաստանում։
Լրացրու տառերը եւ կետադրիր, մեկնաբանիր կետադրությունդ։
Գտիր հնչյունափոխված բառերը, պարզիր՝ ինչ հնչյունափոխություն է կատարվել։
Բնություն – բուն, ու-ն դարձել է
Ժողովրդին – ժողովուրդ, ու-ն դարձել է ը
Ջրարբ – ջուր, ու-ն դարձել է ը
Բուրավետ – բույր, ույ-ը դարձել է ու
Բնօրրան – օրրոր, ո-ն դարձել է ա
Երկնակարկառ – երկին, ի-ն սղվել է
Անմիջապես – մեջ, ե-ն դարձել է ի
Գտիր 2 բառ, որոնց տառերի ու հնչյունների քանակը տարբեր են։
Տրդատ, բնություն
Գտիր մեկական պարզ, ածանցավոր, բարդ և բարդածանցավոր բառ։
Պարզ – գմբեթ
Ածանցավոր – բնություն
Բարդ – հիասքանչ
Տեքստից գտիր պինդ, տատանվել, վախենալ, ուղի, հայրենիք, գյուղ բառերի հոմանիշները։
Պինդ – ամուր
Տատանվել – սասանվել
Ուղի – ճանապարհ
Հայրենիք – բնօրրան
Գյուղ – շեն
Մուգ ներկած բառերը վերլուծիր ձևաբանորեն։
Բնության – գոյական, հասարակ, իրանիշ, սեռական հոլով, ա ներքին հոլովում
Գոյատևելու – անորոշ դերբայ, գործիական հոլով
Միշտ – ժամանակի մակբայ
Չի սասանվի – դիմավոր բայ, ենթադրական եղանակ, ժխտական խոնարհում, երրորդ դեմք, եզակի թիվ
Ոչ մի – ժխտական դերանուն
Տանում էր – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, երրորդ դեմք, եզակի թիվ, չեզոք սեռ, պարզ բայ, ե խոնարհում
Որտեղ – հարաբերական դերանուն
Հասավ – դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ, երրորդ դեմք, եզակի թիվ
Անմիջապես – ժամանակի մակբայ
Մեջ – կապ
Ներքուստ – տեղի մակբայ
Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, սեռական հոլով
Այդ – ցուցական դերանուն
Տրդատը տեսնում էր բնության բարությունը, անպարտելիությունը, գոյատևելու անհաղթահարելի կամքը` նրան նմանեցնելով կայծակնահար, բաժան-բաժան, սակայն միշտ վերընձյուղված խորարմատ իր ժողովրդին։ “Քանի դեռ հաստատ ու ամուր է ժողովուրդն իր հողին, չի սասանվի ոչ մի հողմից և չի երկնչի ոչ մի փոթորիկից ու մրրիկից”,- մտածում էր նա։ Խորդուբորդ ճանապարհը Տրդատին տանում էր մերթ սաղարթախիտ անտառների կածաններով, մերթ փարթամ ու հուռթի, ջրարբի մարգակետիններով՝ երկներանգ և բուրավետ։ Փութաջան գնում էր Տրդատը դեպի իր բնօրրանը՝ Իշխանաց գյուղը, որտեղ չէր եղել տասնհինգ տարի։ Հենց որ գյուղ հասավ, անմիջապես մոտեցավ տաճարին։ Տաճարը շենի մեջ էր և, ինչպես սպասելի էր, խաչաձև հորինվածքով։ Գմբեթը ներքուստ գեղեցիկ էր ու սյունակամարներով զարդարուն, արտաքուստ սլացիկ էր։ Ներսես Տայեցին էր կառուցել այն՝ իր շենին կենդանի հիշատակ թողնելով երկնակարկառ այս հիասքանչ կոթողը։
Այս պատմությունը ձեզ ավելի կջերմացնի, քան մի սուրճը՝ ձմռան ցրտին։ Ընկերոջս հետ մտա մի փոքրիկ սրճարան ու պատվեր տվի։ Մինչ մոտենում էինք մեր սեղանին, երկու հոգի մտան ու մոտեցան բարին։ -Հինգ սուրճ, խնդրում եմ։ Երկուսը` մեզ համար, երեքը՝ կախովի։ Նրանք վճարեցին իրենց պատվերի համար, երկուսը վերցրին ու գնացին։ Ընկերոջս հարցրի. — Ի՞նչ ասել է՝ «կախովի» սուրճ։ -Մի քիչ սպասի՛ր, կտեսնես։ Էլի մարդիկ եկան։ Երկու աղջիկ մեկական սուրճ վերցրին, վճարեցին ու գնացին։ Հաջորդ պատվերը յոթ սուրճ էր՝ տրված երեք փաստաբանի կողմից. երեքն իրենց համար, չորսը՝ «կախովի»։ Մինչ զարմանում էի՝ ինչ բաժին է «կախովի» սուրճերը, վայելում էի արևոտ եղանակն ու հրապարակի կողմում՝ սրճարանի դիմացի գեղեցիկ տեսարանը։ Հանկարծ ցնցոտիավոր մի մարդ, որ մուրացկանի տեսք ուներ, դռնից ներս մտավ ու մեղմորեն հարցրեց. -«Կախովի» սուրճ չունե՞ք։ Շատ պարզ է. մարդիկ կանխավ վճարում են՝ ի նկատի ունենալով մեկին, ով հնարավորություն չունի տաք ըմպելիքի։ Կախովի սուրճի ավանդույթը սկիզբ է առել Նեապոլից, բայց տարածվել է աշխարհով մեկ։ Իսկ որոշ տեղերում դու կարող ես պատվիրել ոչ միայն «կախովի» սուրճ, այլև սենդվիչ կամ մի ամբողջ նախաճաշ։
Տրված նախադասությունների բոլոր բառերը ենթարկիր ձևաբանական վերլուծության։ ա) Հագարացիների (գոյական, հատուկ անուն, հոգնակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում) մասին (կապ) կցկտուր (հարաբերական ածական) լուրեր (գոյական, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում, ի արտաքին հոլովում) էին պտտվում (դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ, 3-րդ դեմք, հոգնակի թիվ, կրավորական ածանց), որ (ստորադասական շաղկապ) նրանք (անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի թիվ, ուղղական հոլով) մոտենում են (դիմավոր բայ, սահմանական եղանակ, անկատար ներկա, երրորդ դեմք, հոգնակի թիվ, սոսկածանցավոր, չեզոք սեռ) Գարդմանա (գոյական, հատուկ, սեռական հոլով) ամրոցին (գոյական, հասարակ, եզակի թիվ, տրական հոլով, ի արտաքին հլովում)։ բ) Հարսը (գոյական, հասարակ, անձնանիշ, որոշյալ առում, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում) փափուկ (որակական ածական) քայլերով (գոյական, հասարակ, հոգնակի թիվ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում), ինչպես (հարաբերական դերանուն) այծյամը (գոյական, հասարակ, որոշյալ առում, եզակի թիվ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում) ձյան (գոյական, իրանիշ, հասարակ, եզակի թիվ, սեռական հոլով, ա ներքին հոլովում) վրա (կապ), մոտեցավ (դիմավոր բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ) հնձանին (գոյական, հասարակ, ուղղական հոլով, ու արտաքին հոլովում)։
Շարահյուսական վերլուծության ենթարկիր տրված նախադասությունները։ Շղագիր գրվածները վերլուծիր նաև ձևավանորեն։ ա) Գաղթականներից (անջատման անուղղակի խնդիր) նրանց (անձնական դերանուն, երրորդ դեմք, հոգնակի թիվ, տրական հոլով), ովքեր (ենթակա) կարողանում էին (ստորոգյալ) քայլել, խմբեցին (ստորոգյալ) և ուղարկեցին (ստորոգյալ) Կարս (տեղի պարագա)։ բ)Կես ժամ հետո(կապ) (ժամանակի պարագա) մենք (ենթակա) այնքան (չափի և քանակի պարագա) էինք հեռացել (ստորոգյալ), որ լեռան (գոյական, հասարակ, իրանիշ, եզակի թիվ, սեռական հոլով, ի արտաքին հոլովում) (հատկացուցիչ) ուրվագծերը (ենթակա) չէին նշմարվում (ստորոգյալ)։ գ) Հնադարյան (որոշիչ) ձեռագրի (հատկացուցիչ) կաշեպատ (որոշիչ) կազմի վրա (կապ) (տեղի պարագա) ամրացված (որոշիչ) մոմը (ենթակա) աղոտ կերպով (ձևի պարագա) լուսավորում էր (ստորոգյալ) տունը (ուղիղ խնդիր)։ դ) Վերադառնալով հայրենիք (դերբայական դարձված)՝ հայոց (որոշիչ) արքան (ենթակա) ձեռնամուխ է լինում (ստորոգյալ) ավերված (հարակատար դերբայ, կրավորական ածանց) (որոշիչ) տաճարը (ուղիղ խնդիր) վերականգնելուն () (հանգման անուղղակի խնդիր)։
Տրված ուղղակի խոսքով նախադասությունը դարձրու անուղղակի. -Եթե դու քեզ այդպես պահես, ես ինքս կուտեմ քո բլիթը,- նայելով ինձ՝ սպառնաց տատիկս,- ուրեմն խելո՛ք եղիր և կե՛ր։ Նայելով ինձ, տատիկս սպառնաց տատիկս, որ եթե ես ինձ այսպես պահեմ, նա կուտի իմ բլիթը, ուրեմն պիտի խելոք լինեմ և ուտեմ։
Տրված անուղղակի խոսքով նախադասությունը դարձրու ուղղակի խոսքով, մեկնաբանիր կետադրությունդ։ Մտքերի մեջ խորասուզված մտմտում էր, որ ինքն այլևս չի կարողանում այդ մարդու ասածները լսել և հաստատ գիտի՝ էլ չի դիմանա այդ փորձությանը։ Մտքերի մեջ խորասուզված մտմտում էր․ <<Ես այլևս չեմ կարողանում այդ մարդու ասածները լսել և հաստատ գիտեմ՝ էլ չեմ դիմանա այդ փորձությանը>>։
Կլիմայական փոփոխություններ Օդի և ջրի աղտոտում Օզոնային շերտի բարակում Անտառահատում Կենսաբազմազանության կորստ Աղբի, հատկապես պլաստիկի, կուտակում Հողերի դեգրադացում Մաքուր ջրի պակաս Ցանկացած մեկը կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարդու կյանքի վրա։
Ի՞նչ կարծիք ունեք կենսական միջավայրի մասին Կենսական միջավայրը շատ կարևոր է մարդու, կենդանիների և բույսերի գոյության համար։ Դա այն տարածքն է, որտեղ մենք ապրում ենք, շնչում, սնվում և զարգանում։ Եթե միջավայրը մաքուր ու առողջ է, ապա մեր առողջությունն էլ պահպանվում է։ Բայց եթե այն աղտոտվում է, դա վնասում է ինչպես բնությանը, այնպես էլ մարդկանց։
Որո՞նք են առողջ ապրելակերպի սկզբունքները Առողջ սնունդ Կանոնավոր ֆիզիկական ակտիվություն Բավարար քուն Վատ սովորություններից խուսափում (ծխախոտ, ալկոհոլ և այլն) Ջրի բավարար օգտագործում Անձնական հիգիենա Սթրեսի կառավարում Բնության հետ ներդաշնակ կյանք Այս սկզբունքները օգնում են պահպանել մարմնի և հոգու առողջությունը։
Ինչպիսի՞ թունավոր նյութեր կան օդում, հողում և ջրում Օդում՝
Ծծմբի երկօքսիդ (SO₂) Ածխածնի մոնօքսիդ (CO) Ազոտի օքսիդներ (NOx) Փոշիներ ու միկրոմասնիկներ Մկնդեղի և կապարի գոլորշիներ Հողում՝
Ծանր մետաղներ (կապար, սնդիկ, կադմիում) Պեստիցիդներ ու թունաքիմիկատներ Նավթամթերքներ Պլաստիկ թափոններ Ջրում՝
Սնդիկ Նավթ և քիմիական թափոններ Աղտոտված բակտերիաներ և վիրուսներ Արդյունաբերական թափոններ Բոլորն էլ վտանգ են ներկայացնում մարդու և բնության համար։
Ո՞րն է համարվում էկոլոգիապես մաքուր սնունդ Սա սնունդ է, որը աճեցվել կամ պատրաստվել է առանց քիմիական պարարտանյութերի, թունաքիմիկատների, գենետիկորեն փոփոխված օրգանիզմների (ԳՄՕ) և վնասակար հավելումների։
Օրինակ՝ օրգանական բանջարեղեն, մրգեր, գյուղական բնական կաթ, ձու, մեղր և այլն։ Այն անվտանգ է առողջության համար և բարենպաստ է բնության հանդեպ։
Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկությունները Սննդանյութերի օրգանոլեպտիկ հատկություններն են՝
Համ Հոտ Գույն Համադրություն (կոնսիստենցիա) Արտաքին տեսք Սրանք այն հատկություններն են, որոնք մարդը ընկալում է զգայարանների միջոցով՝ ուտելուց առաջ կամ ընթացքում։
Ի՞նչ է <<նիտրատային աղետը>> «Նիտրատային աղետը» կոչվում է մարդկանց կամ կենդանիների առողջության վրա նիտրատներով աղտոտված սննդի կամ ջրի վնասակար ազդեցությունը։
Նիտրատները կուտակվում են հիմնականում բանջարեղենում (օրինակ՝ վարունգ, լոլիկ, սպանախ)։ Դրանք մեծ քանակով կարող են առաջացնել թունավորում, մարսողական խանգարումներ և նույնիսկ վնասել ներքին օրգանները։
Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր Ջուր խմելու է, եթե գույնը թափանցիկ է, հոտ չի գալիս, քաղցրահամ է այսինքն պարունակում է կալիումական և նատրիումական հանքային աղեր: