Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ նպատակով է օգտագործվում ջուրը երկրագնդի վրա:
Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կոմունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտագործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:
- Ինչո՞վ են աղտոտված երկրագնդի ջրերը
Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերական ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրերով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թունաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգտագործման համար ոչ պիտանի:
- Ջրային ավազաններն աղտոտումից պահպանելու համար ի՞նչ աշխատանքներ են կատարվՈՒՄ
Կառուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրամաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երևանը:
- Ո՞րն է քաղցրահամ ջրի հիմնախնդիրը
Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:
- Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ի՞նչ ուղիներ գիտեք
- :
Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգտագործել և պահպանել ջրային պաշարները՝ ապագա սերունդների համար ևս: Ջրի մաքրությունը կենսական հարց է բոլոր երկրների համար: